Հայ Դատի կենտրոնական խորհուրդ․ Արցախի ընտրությունները չճանաչող երկրները դավաճանում են ժողովրդավարական արժեքները

Լուրեր

2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) հաջողությամբ անցկացրեց իր նախագահական (վեցերորդ) և խորհրդարանական (յոթերորդ) ընտրությունները, ընդ որում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտնեց, որ Արցախի 105.540 իրավասու ընտրողների 72,7 տոկոսը (76,728 ընտրող) հանրապետության ամբողջ ընտրատեղամասերում մասնակցել է ընտրություններին.

Դժբախտաբար, մի շարք պետություններ և միջազգային կազմակերպություններ, միանալով Ադրբեջանի և Թուրքիայի ավտորիտար վարչակարգերին, արձագանքեցին՝ հրաժարվելով ճանաչելուց տեղի ունեցած, իսկ որոշ դեպքերում՝ անգամ դատապարտելով այդ ընտրությունները: Մյուսները զերծ մնացին ուղղակի քննադատությունից ՝ պատճառաբանելով, որ նրանք հրաժարվում են ճանաչել այս նախագահական և խորհրդարանական ընտրությունների օրինական շրջանակը՝ մեջբերելով ԵԱՀԿ Մինսկի գործընթացը։

Մենք հիշեցնում ենք բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս նման անպատասխանատու քննադատությամբ, որ 1992-ի մարտի 24-ի ԵԱՀԿ / ԵԽԽ-ի նախնական որոշումը, որը հիմք է հանդիսացել Մինսկի գործընթացի համար, ուղղակիորեն վերաբերում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) «ընտրված ներկայացուցիչներին»՝ որպես խաղաղության գործընթացին մասնակից: Անշուշտ ասվում է, որ «ընտրված ներկայացուցիչներ» ունենալու համար անհրաժեշտ է անցկացնել ընտրություններ, ինչը նշանակում է, որ արցախյան այս ընտրությունները հակասում են ոչ թե ԵԱՀԿ-ին, այլ, այլ, լիովին համահունչ են ԵԱՀԿ հիմնարար համաձայնագրերին, որոնց հիմքում ընկած է Մինսկի խմբի գործընթացը:

Հայ Դատի կենտրոնական խորհուրդը, համագործակցելով աշխարհում գործող գործընկեր կազմակերպությունների հետ, կշարունակի ջանքեր գործադրել Արցախի ժողովրդի և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ: Մենք ակնկալում ենք, և ըստ էության, մենք պահանջում ենք, որ պետությունները և միջազգային կազմակերպությունները, որոնք պնդում են, որ նվիրված են մարդու իրավունքներին, արդարությանը և խաղաղությանը, զերծ մնան արցախցիների կողմից ինքնորոշմանն ուղղված այս իրավունքների և ազատությունների իրականացմանը խոչընդոտող ցանկացած գործողությունից: Միջազգային հանրությունը պարտավոր է աջակցել Արցախին՝ ազատ և արդար ընտրությունների միջոցով արտահայտելու իր բնակչության կամքը:

Հայ Դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունն ամբողջությամբ (անգլերեն լեզվով)՝ այստեղ.