ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐՏԻՆ ԶՈՆԵԲՈՐՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՑԱԽ

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախ:  Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայ Դատի Եվրապայի գրասենյակը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են գերմանացի 25 դասախոսներ, գրողներ, լրագրողներ և «Die PARTEI» կուսակցության անդամներ:

Օգոստոսի 26-ին պատվիրակության անդամներին հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, այնուհետև կայացել է հանդիպում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «ԱՀ-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամ պատգամավորների հետ:

Պատվիրակության անդամները եղել են նաև Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնող «HALO Trust»միջազգային կազմակերպության Արցախյան գրասենյակ:

Այցի ընթացքում նախատեսված են այցելություններ Արցախի տեսարժան վայրեր, հանդիպումներ Արցախի հասարակական ու քաղաքական շրջանակների հետ: