WASHINGTON, DC – Armenian National Committee of America (ANCA) Executive Director Aram Hamparian offered the following comment regarding this week’s U.S. House Democracy Partnership visit to Armenia.
“This week’s working visit to Armenia by a delegation representing the bipartisan U.S. House Democracy Partnership (HDP) provides an opportunity for U.S. legislators to engage directly with their counterparts in the Armenian Parliament, and to witness, first-hand, Armenia’s remarkable recent progress – from its internationally acclaimed constitutional transfer of power and universally praised free and fair elections to its broad-based democratic development and advances in good governance.”
“The growth of ties between the House Democracy Partnership and the Armenian Parliament will advance key ANCA policy priorities:
— Strengthening the legislative component of the U.S.-Armenia partnership (constructively balancing executive branch influence).
— Further empowering Armenian American constituents as central stakeholders in expanding U.S.-Armenia cooperation.
— Driving progress toward a sustained, strategic upgrade of U.S.-Armenia political, economic, and military relations.”
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունը կոնգրեսականների պատվիրակության` Հայաստան այցի վերաբերյալ
Այս շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական ժողովրդավարական գործընկերության (HDP) պատվիրակության աշխատանքային այցը Հայաստան հնարավորություն է տալու ԱՄՆ օրենսդիրներին ուղղակիորեն համագործակցելու Հայաստանի խորհրդարանի` իրենց գործընկերների հետ և արձանագրելու Հայաստանի` վերջերս տեղի ունեցած հիասքանչ առաջընթացը` սկսած միջազգային մակարդակով ճանաչված` իշխանության սահմանադրական փոխանցումից, ամենուր հավանության արժանացած ազատ ու արդար ընտրություններից մինչև լայնամասշտաբ ժողովրդավարական զարգացում և կառավարման ոլորտում առաջընթաց: Այս մասին ասել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: http://asbarez.com/179229/anca-statement-on-house-democracy-partnership-visit-to-armenia/
Ըստ նրա` Ներկայացուցիչների պալատի պատվիրակության և Հայաստանի խորհրդարանի համագործակցությունն առաջ կմղի ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի առանցքային առաջնահերթությունները, այն է`
– ԱՄՆ-ի և Հայաստանի գործընկերության օրենսդրական բաղադրիչի ուժեղացում (գործադիր իշխանության ազդեցության կառուցողական հավասարակշռում),
– Հայ և ամերիկացի մասնակիցների` որպես ԱՄՆ-ի և Հայաստանի համագործակցության ընդլայնման շահագրգիռ կողմերի, հնարավորությունների հետագա ընդլայնում,
– ԱՄՆ-Հայաստան քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունների կայուն, ռազմավարական բարելավման ուղղությամբ առաջխաղացում:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-19-ը Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակություն, որի կազմում են Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ, Հս. Կարոլինա), Վերն Բուքանանը (հանրապետական, Ֆլորիդա), Դինա Տիտուսը (դեմոկրատ, Նևադա), Մայքլ Քոնավեյը (հանրապետական, Տեխաս), Գերրի Քոնոլին (դեմոկրատ, Վիրջինիա), Ադրիան Սմիթը (հանրապետական, Նեբրասկա), Բարբարա Լին (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Թերրի Սյուելը (դեմոկրատ, Ալաբամա):
Պատվիրակությունը հանդիպումներ կունենա իշխանության գործադիր ճյուղի պաշտոնատար անձանց և Ազգային ժողովի պատգամավորների, ինչպես նաև լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև քննարկում Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաև այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Սբ Էջմիածին:
Պատվիրակության կազմում բոլորը Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) անդամներ են. ԺԳՀ նախագահն է կոնգրեսական Փրայսը, համանախագահը՝ կոնգրեսական Բուքանանը:
Պատվիրակության այցի նպատակն է ԺԳՀ-ի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության հնարավոր ուղիների դիտարկումը: Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախումբը երկկուսակցական կառույց է, որի գործունեությունը միտված է արդյունավետ ու բաց կառավարման խթանմանը և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը՝ խորհրդարանական համագործակցության ճանապարհով զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրների օրենսդիր կառույցներին աջակցելու միջոցով: