Սկսած 2015 թվականից Արցախում հյուրընկալվել են Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանականներից կազմված մեկ տասնյակից ավելի պատվիրակություններ:
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայիգրասենյակի նախաձեռնությամբ Արցախում են Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստների շարժում» կուսակցության միջազգային կապերի կոմիտեի նախագահ Ժան-Ժակ Ֆլաոն և նրա տեղակալ Ջուլի Սզման:
Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում կայացած հանդիպմանը քննարկվել են Արցախի հետ հնարավոր համագործակցության և Արցախյան խնդրի մասին ճշմարտության տարածման հարցերը:
Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը: