Թուրքիայի օկուպացիան հանգեցնում է անմեղ կանանց եւ երեխաների մահվան

Կանադայի Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 7-ին նամակ է հղել Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդին՝ տեղեկացնելով, որ Աֆրինի նկատմամբ թուրքական բանակի կողմից կիրառվող զինված գործողությունները անօրինական են:

«Ներկա իրավիճակը լուրջ սպառնալիք է Սիրիայի քաղաքացիական պատերազմի խաղաղ լուծմանը»,-ասվում է նամակում:

Կանադայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Թուրքիայի օկուպացիան հանգեցնում է անմեղ կանանց եւ երեխաների մահվան:

Ընդգծելով, որ Աֆրինը Սիրիայի առավել խաղաղ եւ անվտանգ շրջաններից է, հիշեցնում է, որ այն սիրիացի ներգաղթյալների համար ապաստան է հանդիսանում: Նամակում նաև նշված է. «Այսօր Աֆրինը շրջապատված է ուժերով, որոնք չեն ուզում այս տարածաշրջանի զարգացումը»:

«Մենք վստահ ենք, որ Կանադան եւ միջազգային հանրությունը քուրդ ժողովրդին աջակցություն ցուցաբերելու բարոյական պարտականություն են կրում»,-կոչ է արել Կանադայի Հայ Դատի հանձնախումբը: Այն խստորեն դատապարտել է հարձակումը, խնդրել, որ ԱԳՆ-ն ևս օգնի կասեցնել Թուրքիայի ապօրինի գործողություններն ու վերջինիս զինված ուժերը անհապաղ դուրս բերելու պահանջ ներկայացնի:

noranor.ca

…We join our voices with thousands of other Canadian activists in calling upon
Canadian officials and the international community to guarantee Afrin’s stability
and security and prevent further acts of aggression by the Erdogan regime… #DefendAfrin