(tert.am) ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը գտնում է, որ այն պետությունները, որոնք առանց Եվրասիական տնտեսական միության անդամակցելու Եվրամիության հետ ստորագրեցին ասոցացման համաձայնագիր այնքան էլ չեն շահել:
«Այն փաստը, որ Եվրամիության հետ Հայաստանը շուտով կստորագրի համագործակցության նոր պայմանագիր, որտեղ ինչ-որ չափով կլինեն նաև առևտրային և տնտեսական հարաբերություններ, վկայում է այն մասին, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը իրականում չի խոչընդոտում եվրամիության հետ հարաբերությունների սերտացմանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ նրա` Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրը ունենալու հիմնական չցանկացող կողմը ԵՄ-ն էր: «Եթե ԵՄ-ն մերժողական, նեղացածի կեցվածք չորդեգրեր, ապա բանակցությունները կզարգանային: ԵՄ-ն էլ պատրվակ բերեց, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը խոչընդոտ է, որ Հայաստանի հետ ստորագրի պայմանագիրը: Որքան արևմուտքը մերժի, Հայաստանն էլ ավելի կընկնի Ռուսաստանի ազդեցության տակ»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե վերջին պահին Հայաստանը հրաժարվեց ասոցացման համաձայնագրից, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Հայաստանը չի հրաժարվել, սեպտեմբերի 3-ի որոշումը չի ասում, որ Հայաստանը չի ուզում ասոցացման համաձայնագիր, այլ ասում է, որ Հայաստանը ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, իսկ ԵՄ-ն ասաց, որ անհամատեղելի են: Այսօր ինչպե՞ս է, որ այդ նույն պայմանագրի քաղաքական բաժինը էլի ստորագրվելու է»:
Ինչ վերաբերում է ԵՄ ասոցացման համաձայնագրի տնտեսական բաղադրիչին, Կիրո Մանոյանի խոսքով՝ մենք ԵԱՏՄ անդամակցելով տնտեսապես ավելի ենք շահել, քան ԵՄ-ի հետ համաձայնագիրը կնքած պետությունները: Հարցին, թե մեր տնտեսության ո՞ր ճյուղերն են զարգացել, նա պատասխանեց. «Մեր արտաքին առևտուրը մեծացել է: ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մեր առևտուրը մեծացել է: Նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում մենք ԵԱՏՄ անդամակցելով ավելի շատ բան ենք ձեռք բերել, քան մյուս պետությունները Եվրամիության հետ, բացի վիզային ռեժիմից, սակայն, ի վերջո, դրա վերաբերյալ Հայաստանի հետ բանակցությունները ևս սկսվելու են»:
Լիանա Առաքելյան
Armenia’s Eurasian integration offers higher gains compared to states which chose EU partnership – politician
(tert.am) The countries which inked an Association Agreement with the EU without joining the Eurasian Economic Union (EEU) have not gained the same advantages as did Armenia which is now signing a revised EU partnership deal, says Giro Manoyan, the political affairs director of the Armenian evolutionary Federation-Dashnaksutyun (ARF-D).,
“The fact that Armenia will soon sign a new cooperation agreement with the European Union, outlining, to an extent, trade and economic relations, demonstrates that our membership in the EEU does not hamper our plans to establish closer relations with the EU,” he told Tert.am on Sunday.
The EU-Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA) was initialed in Yerevan in March after almost two years of negotiations. It is due to be signed at the Eastern Partnership countries’ summit in November.
According to Manoyan, the Association Agreement, which the country didn’t conclude after the political decision to join the Russia-led bloc, could have become a reality if the EU had demonstrated the necessary willingness. “If the EU hadn’t adopted a rejectionist policy, behaving like an offended side, the negotiations would have developed. The EU cited Armenia’s EEU membership as an obstacle to signing the agreement. The more the West rejects us, the more Armenia will be under the Russian influence,” he added.
Asked to comment on the economic clauses enshrined in the Association Agreement, Manoyan said he thinks that the current deal is economically more advantageous to the country. “Our foreign trade with the EEU member states has seen a growth. Even this period of our EEU membership offered as more gains compared to the countries [which develop partnership] with the European Union. Apart from the visa regime, however, the negotiations with Armenia will eventually get under way,” he added.