(ԱՐՄԵՆՊՐԵՍ) ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի հրավերով Նիդերլանդներում են գտնվում սիրիահայության հոգևոր առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը և համայնքի ղեկավարներից ՀՅԴ կառույցի ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանը։ ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախումբը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել Նիդերլանդների խորհրդարանում, որպեսզի օրենսդրի ներկայացուցիչներն անմիջական կապի միջոցով ծանոթանան սիրիահայության խնդիրներին։
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեց Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամների, ինչպես նաև Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետի ուղեկցությամբ Սիրիայից ժամանած հյուրերին ընդունեցին Նիդերլանդներում այս պահին կոալիցիոն կառավարություն ձևավորող կուսակցությունների ներկայացուցիչները։ Պաշտոնական ընդունելության նիստը վարում էր պարոն Հան Թեն Բրուկը ազատական VVD կուսակցությունից, Փիթր Օմտզիխտը և Ռայմոնդ Կնոպսը ներկա էին Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությունից, իսկ Կանաչների կուսակցությունը ներկայացնում էր Բրամ վան Օյիկը։
«Հանդիպումն անցավ չափազանց ջերմ մթնոլորտում։ Շահան սրբազանը և պարոն Յուզբաշյանը հանգամանալից տեղեկություններ տվեցին և տեսաժապավեն ցուցադրեցին պատերազմի ժամանակ սիրիահայության կորուստների մասին։ Մոտավորապես մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում պատգամավորների կողմից հնչեցին հարցեր, որոնց հյուրերն ամբողջական պատասխաններ տվեցին։ Պատգամավորները խորին շնորհակալություն հայտնեցին Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբին՝ այս այցելությունը կազմակերպելու համար։ Նրանք շատ կարևորեցին այս անմիջական կապը, որի շնորհիվ իրենք ամբողջական տեղեկություններ ստացան»,-ասաց Մասիս Աբրահամյանը։
Նրա փոխանցմամբ, պայմանավորվածություն ձեռք բերվեց մշտական հաղորդակցության վերաբերյալ, որպեսզի ջանքեր գործադրվեն, որ սիրիահայությանը հնարավոր բոլոր միջոցներով օգնություն ցուցաբերվի։ Պատգամավորները խոստացան նաև հաջորդ օրերին առանձին հանդիպումների ժամանակ էլ ավելի ծանոթանալ հանգամանքներին։
Մասիս Աբրահամյանը տեղեկացրեց, որ սիրիահայության ներկայացուցիչների օրակարգը խիստ հագեցած է։ Երեկ խորհրդարանից հետո նրանք հանդիպեցին Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այսօր նրանք հանդիպելու են Նիդերլանդներում գործող քրիստոնյա տարբեր եկեղեցիների պատվիրակների հետ։ Մայիսի 6-ին այցելելու են ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության բանակումին, որն անցկացվելու է Ռոտերդամի մատույցներում։ Հանդիպումներ են կազմակերպված Մաաստրիխտ և Առնհեմ քաղաքների հայկական համայնքների հետ, և այցելության վերջին հանգրվանը կլինի Ալմելո քաղաքում՝ մայիսի 7-ին, որտեղ կմատուցվի սուրբ պատարագ և կկատարվի հանգանակություն` ի նպաստ հալեպահայության։
Netherlands to hold fundraiser to support Armenians of Aleppo
(ARMENPRESS) Spiritual leader of Syrian-Armenians Archbishop Shahan Sargsyan and community leader, ARF representative Karo Yuzbashyan visited Netherlands at the invitation of the ARF Western Europe Central Committee.
The Dutch Armenian Committee for Justice and Democracy (DACJD) organized an official reception in the country’s parliament aimed at making the lawmakers get familiarized with the issues of Syrian-Armenians.
Masis Abrahamyan – Chairman of DACJD, told Armenpress the guests from Syria were hosted by the representatives of the parties of Netherlands which currently are forming a coalition government.
“The meeting was held in a very warm atmosphere. Archbishop Shahan Sargsyan and Mr. Yuzbashyan presented in-detail the issues of Syrian-Armenians, as well as a video was screened by presenting the losses of the Syrian-Armenian people during the war. The lawmakers thanked the DACJD for organizing this visit. They attached importance to this direct communication which provided them complete information”, Masis Abrahamyan said.
He also informed that the meeting participants agreed to hold constant contacts, to make efforts to assist Syrian-Armenians through all measures.
Masis Abrahamyan said the representatives of Syrian-Armenians continue their meetings in Netherlands. Their last visit will be in the city of Almelo on May 7 where a holy mass will be delivered and fundraiser will be held for assisting the Armenians of Aleppo.
Սուրիահայութեան Ձայնը Հոլանտայի Մէջ
(ԳԱՆՁԱՍԱՐ) Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Շահան Սրբ. Արք․ Սարգիսեան եւ սուրիահայ համայնքի ներկայացուցիչ Կարօ Իւզպաշեան Հոլանտայի մէջ պետական պաշտօնական եւ համայնքային պատասխանատուներու հետ հանդիպումներ ունեցան։
Ինչպէս նախապէս տեղեկացուցած էինք, ՀՅԴ Հոլանտայի Հայ Դատի Յանձնախումբին կազմակերպութեամբ այցելուները նախ ելոյթ ունեցան Հոլանտայի խորհրդարանին մէջ եւ ներկայացուցին սուրիահայութեան խնդիրները:
ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի անդամ Պետօ Տեմիրճեան «Գանձասար»ին տեղեկացուց, թէ Հոլանտայի ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբի անդամներուն, ինչպէս նաեւ Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցւոյ ծխական խորհուրդի ատենապետին ուղեկցութեամբ Սուրիայէն ժամանած հիւրերը հանդիպեցան Հոլանտայի մէջ այս պահուս համաձայնական կառավարութիւն ձեւաւորող կուսակցութիւններու ներկայացուցիչներուն հետ: Պաշտօնական ընդունելութեան նիստը կը վարէր պարոն Հան Թեն Պրուք ազատական VVD կուսակցութենէն, Փիթըր Օմտզիխտ եւ Ռայմոնտ Կնոպս ներկայ էին Քրիստոնէա-ժողովրդավարական կուսակցութենէն, իսկ Կանաչներու կուսակցութիւնը կը ներկայացնէր Պրամ վան։
Շահան սրբազան եւ Կարօ Իւզպաշեան մանրամասն տեղեկութիւններ տուին եւ տեսերիզ մը ցուցադրեցին պատերազմի ժամանակ սուրիահայութեան կորուստներուն եւ մաքառումներուն մասին:
Մօտաւորապէս մէկ ժամ տեւած հանդիպման ընթացքին պատգամաւորները հարցումներ ուղղեցին, որոնց հիւրերը համապարփակ պատասխաններ տուին: Պատգամաւորները խորին շնորհակալութիւն յայտնեցին Հոլանտայի Հայ Դատի Յանձնախումբին եւ նման ձեռնարկներու կազմակերպումն ու անմիջական կապը կարեւոր համարեցին, որովհետեւ անոր շնորհիւ իրենք սուրիահայութեան մասին ամբողջական տեղեկութիւններ ստացան։
Ապա այցելուները հանդիպեցան Ամսթերտամի հայ համայնքի ներկայացուցիչներուն, ինչպէս նաեւ Հոլանտայի մէջ գործող քրիստոնեայ տարբեր եկեղեցիներու պատուիրակներուն հետ: 6 Մայիսին անոնք այցելեցին նախ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան բանակում։ Հանդիպումներ կազմակերպուեցան Մաստրիխթի եւ Առնհեմ քաղաքներու հայկական համայնքներուն հետ։
Այցելութեան վերջին հանգրուանը, Մայիս 7-ին, պիտի ըլլայ Հոլանտայի մեծագոյն քաղաքին՝ Ալմելոյի մէջ, ուր Ալմելոյի հայ առաքելական եկեղեցւոյ մէջ պիտի մատուցուի Սուրբ եւ Անմահ պատարագ, ապա տեղի պիտի ունենայ հալէպահայութեան զօրակցութեան ձեռնարկ։ Ալմելոյի ձեռնարկը կազմակերպուած է ՀՅԴ Հոլանտայի Հայ Դատի Յանձնախումբին, ՀԲԸՄ-ի, ՀՄԸՄ-ի եւ հայ առաքելական եկեղեցւոյ կողմէ։ Ձեռնարկի ընթացքին տեղի պիտի ունենայ սուրիահայութեան վերականգնումին նուիրուած դրամահաւաք։
Նշենք, որ սուրիահայ ներկայացուցիչները այցելած էին նաեւ Հայաստանի Հանրապետութեան Հոլանտայի դեսպան Ձիւնիկ Աղաճանեանին։