Հայոց Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցին նւիրւած միջոցառում՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնում

(ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹ, Ապրիլի 22) – Ապրիլի 21-ին, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Հայոց Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցի ոգեկոչմանը նւիրւած գեղարւեստական միջոցառում: Տեղեկացնում է միութեան հանրային կապը:

Բացման խօսքն ընթերցեց Մինէ Սարգսեանը,, որից յետոյ ելոյթ ունեցան «Հայրեններ» երգչախմբի սաները՝ Կիտա Եասերիի ղեկավարութեամբ:

Արամ Շահնազարեան
Արամ Շահնազարեան

Այնուհետեւ բեմ հրաւիրւեց օրւայ բանախօսը՝ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Արամ Շահնազարեանը, որի բանախօսութիւնից յետոյ ելոյթ ունեցան միութեանս «Կիլիկիա» գուսանական խմբի անդամներ՝ Եօլանդա Մանսուրեանը, Ռայմոնդ Մովսիսեանը, Քեւին Նազարեանը եւ Համլետ Խաչատրեանը: Իսկ դաշնամուրի կատարումով հանդէս եկաւ Արին Միրզայեանը:

Նաեւ ասմունքեցին Հ. Մ. «Սիփան» միութեան «Նոր դար» եւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Լուսաբեր» ասմունքի խմբերը՝ Անժէլ Մինասեանի ղեկավարութեամբ: