(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 21-ին արդարության երթ կանցկացվի: Այն սկիզբ կառնի Մոնտեվիդեոյի Անկախության հրապարակից, որտեղից մասնակիցները կշարժվեն դեպի Մոնտեվիդեոյի տարածաշրջանային վարչական կառավարման մարմնի շենքի հրապարակ, որտեղ հանրահավաք կանցկացվի:
Այն կազմակերպում է «Ուրուգվայի հայ երիտասարդություն» կազմակերպությունը:
Ապրիլի 23-ին Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում տեղի կունենա արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ:
Ուրուգվայում ապրիլի 24-ին հայ եկեղեցու կենտրոնական վարչական խորհրդի ներկայացուցիչները ծաղկեպսակ կդնեն Ուրուգվայի ազգային հերոս գեներալ Խոսե Արտիգասի շիրիմին:
Ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն տեղի կունենա նաև Ուրուգվայի օրենսդիր մարմնում: Միջոցառումը կազմակերպել են Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը և Ուրուգվայի Հայ դատի հանձնախումբը: Միջոցառմանը ելույթներ կունենան Ներկայացուցիչների պալատի խոսնակ Խոսե Կառլոս Մախիան, մի շարք պատգամավորներ և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ:
Իսկ ապրիլի 26-ին Ուրուգվայի հայկական միությունը կազմակերպում են արյան հանձնման միջոցառում տեղի Նուբարյան քոլեջում:
Justice march to be held in Montevideo on 102nd anniversary of Armenian Genocide
(ARMENPRESS) On the occasion of the 102nd anniversary of the Armenian Genocide a Justice march will be held in the capital of Uruguay, Montevideo on April 21. It will kick off from the Freedom Square of Montevideo from where the participants will head to the building of Montevideo’s regional administrative body where an assembly will be held.
“Armenpress” reports the event is organized by “Armenian youth of Uruguay” (AYF Uruguay) organization.
A requiem will be delivered on April 23 at the Church of St. Nerses the Graceful of Montevideo dedicated to the memories of the victims of the Artsakh war.
Armenian clergymen in Uruguay will lay flowers on the tomb of Uruguay’s national hero General Jose Artigas on April 24.
Events dedicated to the Armenian Genocide, co-organized by the House of Representatives and the Armenian National Committee of Uruguay will take place on April 25 at the legislative body of the country as well.