(norjugha.ir) Երկուշաբթի՝ 2017 թւականի մարտի 27-ին, Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քեչէջեանը, ընկերակցութեամբ Իրանի իսլամական խորհդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր պրն. Ժորժիկ Աբրահամեանի, Կրօնական խորհրդի ատենապետ պրն. Վարուժ Մովսիսեանի, Թեմական խորհրդի անդամ դկտ. Նորայր Թումանեանի եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանի, այցելեց Սպահանի նորանշանակ գաւառապետ Ահմադ Ռեզւանիին: Հանդիպմանը ներկայ էին գաւառապետարանի մի շարք բարձրաստիճան պատասխանատուներ:
Երկուստեք շնորհաւորանքներ փոխանցւեց իրանական ամանորի՝ Նոռուզ-ի առթիւ եւ բարեմաղթանքներ հնչեցին:
Գերպ. Հայր Սուրբը միաժամանակ գաւառապետին շնորհաւորեց իր նոր պաշտօնի ստանձնման համար եւ յաջողութիւն ու առողջութիւն մաղթեց նրան՝ իր գործունէութեան այս դաշտում:
Պրն. Ռեզւանին յոյս յայտնեց, որ պետական շրջանակում զանազան պաշտօններ վարած իր եռեսնամեայ աշխատանքի փորձառութիւնը նպաստելու է Սպահանի բարգաւաճմանն ու հանրութեանը, միաժամանակ հայ համայնքին՝ նրանց օգտակար ծառայութիւններ մատուցելով: