Den Haag, 3 maart 2017 – Vandaag vond in Almelo de inhoudelijke behandeling plaats van de rechtszaak tegen de heer Ilham Askin, voorzitter van Turks-Azerbeidzjaanse Culturele Vereniging in Den Haag. De heer Askin wordt vervolgd wegens het doen van discriminatoire uitlatingen jegens Armeniërs, omdat hij tijdens een Turkse demonstratie heeft gescandeerd: “Karabach zal het graf van de Armeniërs worden”. Hiermee heeft hij, aldus het OM, opgeroepen tot geweld, subsidiair een groep mensen wegens hun Armeense afkomst beledigd.
Zoals bekend heeft op 1 juni 2014 een Turkse demonstratie plaatsgevonden in Almelo, gericht tegen het monument op het terrein van de Armeense Kerk aldaar, ter herdenking van de slachtoffers van de Armeense genocide in 1915. Wegens de uitlatingen tijdens deze demonstratie is er vanuit de Armeense gemeenschap aangifte gedaan, m.n. door het Nederlands Armeens Comité voor Rechtvaardigheid en Democratie (Hay Tad) en de Federatie van Armeense Organisaties in Nederland (FAON).
Gedurende de twee uur durende zitting, die werd bijgewoond door vele geïnteresseerden van zowel Armeense als Turkse afkomst, alsmede door Nederlandse, Armeense en Turkse media, werd een video-opname van de demonstratie vertoond, waarop te zien is hoe de heer Askin de woorden “Karabach zal het graf van de Armeniërs worden” meerdere malen scandeert, en waarin een menigte van paar duizend man deze zin herhaalt.
De heer Askin, bijgestaan door advocaat Plasman, beantwoordde vragen van de rechter en de officier van justitie door te zeggen dat hij zijn uitingen niet beschouwt als strafbaar. Hij noemde in zijn uitspraken een specifiek gebied, waar door de huidige situatie mogelijk een oorlog zal uitbreken en bloed zal vloeien. Hij is van oordeel dat hij niets fouts heeft gedaan en, desgevraagd, gaf hij aan er geen spijt van te hebben.
Het Openbaar Ministerie gaf uitgebreid uitleg over het gedane onderzoek en motiveerde de strafeis van 80 uur werkstraf en 2 weken voorwaardelijke gevangenisstraf met een proeftijd van 2 jaar, met de noodzaak een sterk signaal af te geven. Ook werd in aanmerking genomen dat de heer Askin geen inzicht heeft getoond en er gevaar voor recidive is.
De uitspraak van de rechtbank is op 17 maart 2017.
Մամլո հաղորդագրություն` Նիդերլանդների դատախազությունը պահանջում է պատիժ նշանակել հայերի դեմ բռնություններ հրահրելու համար
Հաագա, 3 մարտի 2017 – Այսօր Հոլանդիայի Ալմելո քաղաքում տեղի ունեցավ Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։ Պարոն Աշկինը մեղադրվում է հայերի դեմ բռնություն և ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Այս կարգախոսով նա բռնություն է հրահրել և վիրավորել է մի խումբ մարդկանց, քանի որ նրանք ծագումով հայ են:
Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի է ունեցել թուրքական հանրահավաք, որը ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի դեմ։ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։
Երկու ժամ տևած դատական նիստին ներկա էին բազմաթիվ հայեր եւ թուրքեր, ինչպես նաև հոլանդական, հայ և թուրք ԶԼՄ-ների թղթակիցներ։ Դատավարության ընթացքում ցուցադրվեց թուրքական ցույցի տեսահոլովակը, որտեղ պարոն Աշկինը մի քանի անգամ վանկարկում է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», իսկ մի քանի հազարանոց ամբոխը կրկնում է այդ արտահայտությունը։
Պարոն Աշկինը դատարան էր ներկայացել իր փաստաբան պարոն Պլասմանի հետ։ Նա պատասխանեց դատավորի և դատախազի հարցերին։ Նա հայտարարեց, որ ինքը չի կատարել որեւէ հանցագործություն, քանի որ իր կատարած արտահայտությունը վերաբերում է կոնկրետ տարածաշրջանի, որտեղ այժմ իրավիճակն այնպես է, որ հնարավոր է բռնկվի պատերազմ և լինի արնահեղություն։ Նա համոզված է, որ որևէ սխալ չի գործել։ Այն հարցին, թե արդյո՞ք նա զղջում է իր կատարած արարքից և ցանկանում է ափսոսանք հայտնել, նա պատասխանեց, որ նրա տեսկետը չի փոխվել։
Դատախազը մանրակրկիտ ներկայացրեց գործի քննության ընթացքը և դատախազության պահանջների հիմքերը։ Նա պահանջեց մեղադրյալին պատժել 80 ժամ պարտադիր աշխատանքով եւ երկու շաբաթ պայմանական ազատազրկմամբ` երկու տարի փորձական ժամկետի պայմանով։ Սա հանդիսանում է մի ուժեղ ազդանշան։ Դատախազության պահանջը հաշվի է առնում նաև այն փաստը, որ պարոն Աշկինը գործին չի ցուցաբել խոր ըմբռնում և գոյություն ունի հանցագործության ռեցիդիվի վտանգ։
Դատավճիռը կայանալու է 2017 թ. մարտի 17-ին։