Հայաստանի եւ Ղարաբաղի հզորացումը նախապայման է, որ մեր ասած քաղաքականությունն իրականանա

«Դիսկուրս» հաղորդմանը ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը եւ Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ցուցակով պատգամավության թեկնածու Արման Մուսինյանը խոսել են խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերի արտաքին քաղաքական բաղադրիչների շուրջ:

«Մենք ունեցել ենք խնդիր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ, տեսել ենք, որ ժամանակի ընթացքում կարող ենք ազդել նախագահի վրա, Հանրապետականի, եւ որոշ փոփոխությունների բերել իրենց մոտեցումներում: Հայաստանի եւ Ղարաբաղի հզորացումը նախապայման է, որ մեր ասած քաղաքականությունն իրականանա: Մենք չենք կիսում այն մոտեցումը, որ հիմա ավելի վատ վիճակում ենք, քան 1998 թվականին: Ընդհակառակը, եթե 98-ին ասվում էր, որ կարգավիիճակի հարցի մասին մի օր կխոսենք, ոչ մի սկզբունք չկար, թե ինչպես պետք է լուծվի կարգավիճակի հարցը, հիմա առնվազն ասվում է, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի վրա», ասել է Կիրո Մանոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում