(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատել եվրոպացի գործիչների` Արցախ այցելությունն ապահովելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանը Լապշինի դեպքով փորձում էր խաթարել այդ գործընթացը, սակայն տեսավ, որ ոչ մի ազդեցություն այն չունեցավ:
«Լապշինի դեպքը ազդեցություն չունեցավ, դրա համար էլ Ադրբեջանը խոսեց Արցախ այցելած եվրոպացի պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին: Իրականում եվրոպացի պատգամավորները եկել են, գալիս են և շարունակելու են գալ Արցախ: Այդ մասին իրենք նույնպես հայտարարել են»,-ասաց Գասպար Կարապետյանը:
Նրա խոսքով, ընթացիկ տարում նույնպես կլինի եվրոպացի գործիչների պատվիրակությունների այց Արցախ: Եվրոպացի գործիչները պետք է անձամբ տեղում հասկանան խնդիրը:
«Տարիներ շարունակ Արցախի հարցը եվրոպացի գործիչներն ընկալում էին այսպես` պատերազմ, տարածքի խնդիր: Վերջին տարիներին զգալի աշխատանքի արդյունքում իրողությունը փոխվել է, հասարակության տարբեր շերտերին հասցվում է Արցախի իրական խնդիրը: Դրանից բացի, եվրոպացի գործիչներն, անձամբ այցելելով Արցախ, հնարավորություն են ունենում տեղում շփվել բնակիչների հետ, հասկանալ, թե ինչպես են նրանք պատկերացնում իրենց ապագան»,-հավելեց Գասպար Կարապետյանը:
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը նախատեսում է ընթացիկ տարում ակտիվացնել աշխատանքը Եվրոպայի զբոսաշրջային կազմակերպությունների հետ: Նպատակն է ակտիվացնել եվրոպացի զբոսաշրջիկների այցելությունն Արցախ:
«Առաջիկայում նախատեսում եմ հանդիպումներ զբոսաշրջության ոլորտում խոշոր ընկերության հետ: Այդ ընկերությունը մեծ թվով տուրիստական օպերատորներին փաթեթներ է վաճառում: Նախնական պայմանավորվածություն կա, որ այդ ընկերության ներկայացուցիչներն այցելեն Հայաստան, Արցախ, գնահատեն զբոսաշրջային հնարավորությունները»,-ասաց Գասպար Կարապետյանը: Նա ընդգծեց, որ Արցախը զբոսաշրջային մեծ հնարավորություններ ունի, հակապես կրոնական շեշտադրմամբ:
2016 թվականին Բելգիայում կազմակերպվել են միջոցառում, որի ընթացքում ներկայացվել է Արցախի զբոսաշրջային, տնտեսական հնարավորությունները:
Թուրքիան գնալով հեռանում է Եվրոպայից եւ միապետական երկիր դառնում. Գասպար Կարապետյան
(news.am) Թուրքիան գնալով միապետական երկիր է դառնում: Այս մասին այսօր` փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը` նշելով, որ Թուրքիան գնալով հեռանում է Եվրոպայից:
«Մենք աշխատում ենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, հատուցման հարցն ենք բարձրացնում: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընթացքի մեջ է մտել: Պետք է հետամուտ լինենք, որպեսզի Թուրքիայի մեջ էլ տարածվի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ու հատուցման հարցը բարձրացվի: Բայց Թուրքիան գնալով ավելի միապետական երկիր է դառնում: 2005 թվականից Թուրքիայի մեջ բավականին փոփոխություններ արեց Էրդողանը, որպեսզի ցույց տա, որ առաջադիմական է, բայց, եթե Թուրքիան չի ճանաչում իր անցյալը, ուրեմն չի կարող լինել ժովորդավար, այն Եվրոպային մոտենալու փոխարեն` հեռանում է»,-ասաց նա:
Գասպար Կարապետյանը նշեց, որ հունիսին եւ հոկտեմբերին իրենք նախատեսվում են կլոր սեղան կազմակերպել, որի ընթացքում քննարկվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցը:
European Armenian Federation for Justice and Democracy to work on ensuring visit of Europeans to Karabakh
(ARMENPRESS) The European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) will continue working on ensuring the visit of European figures to Karabakh, Gaspar Karapetian – President of the European Armenian Federation for Justice and Democracy, told a press conference in “Armenpress”.
He said Azerbaijan with Lapshin’s case was trying to hinder this process, however, it saw that it failed.
“Lapshin’s case had no impact, that’s why Azerbaijan declared the European lawmakers, who visited Karabakh, as internationally wanted. In fact, the European lawmakers visited, are visiting and will continue visiting Karabakh. They also announced about this”, Gaspar Karapetian said, adding that this year as well the delegations of European figures will visit Nagorno Karabakh since they need to personally understand the issue.
“For years the European figures were perceiving the Karabakh issue in the following way: war, territorial issue. However, in recent years the reality has changed due to significant works, various segments of society are informed about the real issue of Karabakh. Moreover, by visiting Karabakh European figures have a chance to personally talk with the local residents, understand how they imagine their future”, Karapetian said.
The EAFJD plans to intensify the works with the tourism companies of Europe this year. The goal is to boost the visits of European tourists to Nagorno Karabakh.
“In near future I am planning to hold a meeting with a major tourism company. The company sells a large number of tourism operator packages. There is a preliminary agreement according to which the company’s representatives must visit Armenia, Karabakh to assess the tourism opportunities”, he said, stating that Karabakh has many tourism opportunities, especially with religious emphasis.
An event was organized in Belgium in 2016 during which Karabakh’s tourism, economic opportunities were presented.