(artsakhpress.am) Այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ուրուգվայի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Իսպանիայի ներկայացուցիչներից կազմված դիտորդական խմբին, որի կազմում են մեքսիկացի դասախոսներ Ռոդրիգո Գոմես Գարսիան և Կառլոս Անթառամյանը, բրազիլացի դասախոս Հեիտոր Լորեյրոն, ուրուգվայցի նախկին պատգամավոր Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենան և իսպանացի պրոֆեսոր Անտոնիո Էլորսա Դոմինգեսը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱԺ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել Արցախ այցելելու համար և նշել, որ մեծ ուրախությամբ է ընդունում տարբեր երկրներից կազմված խմբին՝ կարևորելով նրանց մասնակցությունը Արցախի Հանրապետության համար ուշագրավ քաղաքական իրադարձությանը:
Ուրուգվայի նախկին սենատոր, Ուրուգվայ-Ղարաբաղ բարեկամական ֆորումի անդամ Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենան շնորհակալություն հայտնելով հրավերի համար նշել է. «Ուրուգվայը հանրաքվեների մեծ փորձ ունի, և այսօր ես կարող եմ ասել, որ այն ինչ կատարվում է այստեղ՝ ձեր երկրում, ևս մի քայլ է ուղղված ժողովրդավարության զարգացմանը: Մենք վստահ ենք, որ Արցախում առկա են բոլոր պայմանները միջազգային ճանաչման համար, և մենք ներդնելու ենք մեր ջանքերը այդ գործընթացին աջակցելու համար»:
Այնուհետև, պատասխանելով դիտորդական խմբի անդամների հարցերին, Աշոտ Ղուլյանը անդրադարձել է Սահմանադրության նախագծով նախատեսվող փոփոխություններին և հանրաքվեի մասնակցության նախնական տվյալներին:
Կարեն Միրզոյանն ընդունել է Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենային
(artsakhpress.am) Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամ, նախկին սենատոր Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենային։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» կողմից իրականացվող աշխատանքներին՝ ուղղված տարբեր բնագավառներում երկկողմ կապերի հաստատմանը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ու ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ Ուրուգվայի հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանը։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
The NКR Foreign Minister received Former Senator, member of “The Nagorno-Karabakh Forum” of Uruguay Oscar Lopez Goldaracena
(nkr.am) On February 20, Minister of Foreign Affairs of the Nagorno Karabakh Republic Karen Mirzoyan received Former Senator, member of “The Nagorno Karabakh Forum” of Uruguay Oscar Lopez Goldaracena, who came to Artsakh with an observation mission.
At the meeting, the sides touched upon the activities of the “The Nagorno Karabakh Forum” aimed at establishing bilateral ties in different spheres as well as raising awareness about the realization of the right of the Artsakh people to self-determination and democratic processes in the NKR among the Uruguay Community.
The sides discussed a range of other issues of bilateral interest.