(ԱՐՄԵՆՊՐԵՍ) ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը Արցախի հարցի հետ կապված աշխատանքը շարունակելու է տարբեր ուղղություններով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, աշխատանքները մի քանի մասերի են բաժանված: Նախ կազմակերպել եվրոպացի պատգամավորների, քաղաքական գործիչների այցելություններ Հայաստան, Արցախ, ինչպես նաև Արցախից խորհրդարանական, քաղաքական, հասարակական պատվիրակությունների այցելություններ կազմակերպել դեպի Եվրոպա:
«Այդ տեսանկյունից 2016 թվականը բավական ակտիվ տարի էր: Մեծ թվով քաղաքական գործիչներ այցելեցին Արցախ: Արցախից նույնպես դեպի Եվրոպա ակտիվ այցելություններ գրանցվեցին: Բելգիա այցելեց նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Մեր գործունեությունն այս նույն ոգով շարունակելու ենք` հիմնվելով անցյալ տարվա աշխատանքների վրա»,-ասաց Պետո Դեմիրճյանը: Նա նկատեց, որ Արցախ կատարած այցելություններից հետո պատգամավորների տպավորությունները փոխվում են, նրանք ավելի տեղեկացված են վերադառնում: Նման այցերի ժամանակ Արցախն էլ հնարավորություն է ունենում եվրոպական տարբեր շրջանակներում բարձրացնել Ադրբեջանի ագրեսիային, հարձակվողական քաղաքականությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Արցախի ժողովրդի ապրելու իրավունքի, պետականաշինության մասին հարցեր:
Պետո Դեմիրճյանը նշեց, որ Արցախի զբոսաշրության տեսանկյունից լուրջ հեռանկարներ կան:
«Երկու ամիս առաջ Բելգիայում ունեցանք Արցախին նվիրված մեծ ցուցահանդես, այդ ուղղությամբ կապի մեջ ենք տարբեր շրջանակների, ճամփորդական կազմակերպությունների հետ: Աշխատանք ենք տանում, որ զբոսաշրջային կազմակերպություններն իրենց փաթեթներում ներառեն Հայաստանն ու Արցախը: Այդպիսով փորձում ենք խթանել Արցախի զբոսաշրջությունը»,-ասաց Պետո Դեմիրճյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հակադարձումներին, ապա Պետո Դեմիրճյանը նշեց, որ դա մշտական բնույթ է կրում:
«Ադրբեջանի հակադարձումը, կարծես, սովորական դարձած լինի, վարժվել ենք: Կարող եմ ասել, որ նրանց չի հաջողվում մեզ խանգարել: Նրանք աշխատում են քարոզչության դաշտում, իրականությունից հեռու տեղեկություն են տարածում, իսկ կեղծ պրոպագանդան կարճ կյանք է ունենում»,-հավելեց նա:
Visits of European lawmakers, various figures to NKR to be intensified
(ARMENPRESS) The European Armenian Federation for Justice and Democracy will continue the work over the Karabakh issue at various directions, Bedo Demirdjian, EAFJD liaison, said in an interview with “Armenpress”. He informed that the works are comprised of several parts.
First of all, it is necessary to organize visits of the European lawmakers, political figures to Armenia, Nagorno Karabakh, and vice versa, the NKR parliamentary, political, public delegations must visit Europe.
“From this perspective 2016 was quite an active year. Many political figures visited the NKR. Active visits from the NKR to Europe were also recorded. The NKR President Bako Sahakyan also visited Belgium. We will continue our activity with this same spirit based on the works carried out last year”, he said.
He stated that after visiting the NKR, the impressions of lawmakers change, they become more informed. During such visits Karabakh has an opportunity to raise issues related to Azerbaijan’s aggression, attacking policy within various European circles, as well as issues related to the right to live of the NKR people, state-building.
Bedo Demirdjian said Karabakh has serious perspectives in terms of tourism. “Two months ago we held a great exhibition dedicated to Nagorno Karabakh Republic in Belgium, we are in constant contact with various circles, tourism agencies on this path. We work in order the tourism companies include in their packages Armenia and the NKR. By this we are trying to boost the NKR’s tourism”, he said.
As for the Azerbaijani attacks, Bedo Demirdjian said they always occur.
“It seems Azerbaijan’s attack already became a usual phenomenon, we got used to it. I can say that they are unable to hinder us. They are working in the propaganda field, they spread information out of reality, but the fake propaganda is short-lived”, Bedo Demirdjian said.