Brussels hosts the exhibition “Artsakh/Nagorno-Karabakh Hidden Treasure”

Brussels: On the initiative of the European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) a unique exhibition with the title “Artsakh/Nagorno-Karabakh Hidden Treasure” opened with a festive reception and a concert in the prestigious setting of “Tour&Taxi” in Brussels on 17 November. EAFJD cooperated also with Artsakh authorities in the preparatory work.

The goal of the exhibition which will be open until 19 November is to showcase the significant potential of Artsakh as a tourist destination as well as attract investors and tourists.

More than 200 guests, among who several Members of the Belgian Federal, Regional and Flemish Parliaments as well as representatives of academia and industry were present. The Presidents of the Friendship Group with Armenia and Artsakh in the European Parliament MEPs Eleni Theocharous and Frank Engel, who could not be present, sent video messages addressed to the guests and expressed their support for the people of Artsakh.

Opening remarks were made by EAFJD President Kaspar Karampetian and EAFJD EU Affairs Coordinator Heghine Evinyan after which the Permanent Representative of Nagorno-Karabakh to France Hovhannes Gevorgyan took the floor.

The President of the French-speaking Parliament of Brussels Julie De Groote emphasized that “Artsakh is not simply a hidden treasure, it is first of all a treasure that is loved”. Ms. De Groote also underlined the counterproductive nature of the threats addressed to Belgian MPs, aimed at preventing them from going to the exhibition. The President of the Friendship Group with Armenia and Georgia in Belgian Federal Parliament Els Van Hoof also delivered a brief speech, congratulating the organizers and expressing her support.

“Despite the hysteria, the boycott calls and the threats of the Azerbaijani authorities, addressed among others to the administration of Tour&Taxis, this exhibition is successfully taking place, as the big interest and the high attendance of the guests testifies. This is yet another proof that the policy of Azerbaijani authorities to threaten and dictate European decision-makers, common citizens what to do, has failed,” said EAFJD President Kaspar Karampetian.

“The people of Nagorno-Karabakh have rightfully chosen the path of self-determination, established a functioning, prospering state based on universal human rights and simply aspire to live in peace in their own homeland. The European Armenian Federation will always unequivocally support the people of Artsakh in their just cause,” concluded Karampetian.

Click here for more photos.

Բրյուսելը հյուրընկալում է «Արցախ. թաքնված գանձ» ցուցահանդեսը

Բրյուսել. ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի (EAFJD) նախաձեռնությամբ նոյեմբերի 17-ին Բրյուսելի հեղինակավոր Tour&Taxis վայրում հանդիսավոր բացման արարողությամբ և համերգային կատարմամբ մեկնարկեց «Արցախ՝ Լեռնային Ղարաբաղ. թաքնված գանձ» եզակի ցուցահանդեսը: Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներում համագործակցել է նաև Արցախի իշխանությունների հետ:

Ցուցահանդեսը, որը բաց էր մինչև Նոյեմբերի 19-ը, նպատակ ուներ ցուցադրել Արցախի հարուստ ներուժը որպես զբոսաշրջային ուղղություն, ինչպես նաև ներգրավել ներդրողների և զբոսաշրջիկների:

Բացման արարողությանը ներկա էին 200-ից ավել հյուրեր, այդ թվում Բելգիայի դաշնային, շրջանային և ֆլամանական խորհրդարանների պատգամավորներ, ինչպես նաև գիտության և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ: Եվրախորհրդարանում Հայաստանի և Արցախի հետ բարեկամության խմբերի նախագահներ Էլենի Թեոխարուսը և Ֆրանկ Էնգելը, ովքեր չէին կարողացել ներկա գտնվել միջոցառմանը, տեսահաղորդագրության միջոցով դիմեցին հյուրերին և իրենց աջակցությունը հայտնեցին Արցախի ժողովրդին:

Ցուցադրության բացման խոսքը ներկայացրեցին Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետեանը և նույն գրասենյակի եվրոպական հարցերի համակարգող Հեղինե Էվինյանը, ապա խոսքը փոխանցվեց Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Բրյուսելի ֆրանսախոս խորհրդարանի նախագահ Ժյուլի դը Գրոտը շեշտեց, որ «Արցախը պարզապես թաքնված գանձ չէ, առաջին հերթին այն սիրված գանձ է»: Տիկին դը Գրոտը նաև նշեց, որ բելգիացի պատգամավորներին ուղղված սպառնանքները, որոնք նպատակ ունեին խոչնդոտել ցուցահանդես այցելելը, անարդյունավետ էին: Բելգիայի դաշնային խորհրդարանում Հայաստանի և Վրաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Էլս վան Հոֆը ևս հանդես եկավ կարճ խոսքով՝ շնորհավորելով կազմակերպիչներին և հայտնելով իր աջակցությունը:

Չնայած Ադրբեջանի իշխանությունների հիստերիային, բոյկոտելու կոչերին և այդ թվում Tour&Taxis-ի ադմինիստացիայի հասցեին ուղղված սպառնալիքներին՝ այս ցուցադրությունը ընդհանում է մեծ հաջողությամբ՝ ինչի մասին վկայում են մեծ հետաքրքրությունը և հյուրերի մեծաքանակ թիվը: Սա ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանի իշխանությունների՝ եվրոպացի որոշում կայացողներին, սովորական քաղաքացիներին սպառնալու և թելադրելու քաղաքականությունը ձախողվել է»,- ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետեանը:

«Արցախի ժողովուրդն օրինական ճանապարհով ընտրել է ինքնորոշման իր ճանպարհը, ստեղծել է գործող, բարգավաճող, համընդհանոր մարդու իրավուքների վրա հիմնված պետություն և պարզապես ձգտում է խաղաղ ապրել իր հայրենի հողում: Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը միշտ իր միանշանակ աջակցությունն է ցուցաբերելու Արցախի ժողովրդին իր արդար դատում»,- եզրափակեց Կարապետեանը:

Բրյուսելում քիչ հետո կմեկնարկի «Ղարաբաղ՝ թաքնված գանձ» խորագրով ֆոտոցուցահանդեսը (լուսանկարներ)

Բելգիայի մայրաքաղաքում այսօր Երևանի ժամանակով 23.00-ին կբացվի «Ղարաբաղ՝ թաքնված գանձ» խորագրով ֆոտոցուցահանդեսը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցուցահանդեսն արդեն պատրաստ է ընդունել առաջին այցելուներին՝ ի հեճուկս թշնամիների փորձերին: Այն կանցկացվի Բրյուսելի լավագույն ցուցասրահներից մեկում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, ով հրապարակել է թարմ լուսանկարներ ցուցահանդեսի սրահից:

Ցուցահանդեսի նպատակն է Բելգիայի և Եվրամիության հանրությանը ներկայացնել Արցախի զբոսաշրջային հնարավորությունները, զբոսաշրջային ընկերություններին տեղեկացնել և ցույց տալ, որ Ղարաբաղը այլընտրանքային տուրիզմի վայր է իր խոհանոցով, բազմադարյան ավանդույթներով և մշակութային ժառանգությամբ:

Ցուցահանդեսի ևս մեկ նպատակն է Եվրոպային ցույց տալ, որ Ղարաբաղը միայն հակամարտություն չէ, այլ նաև երիտասարդ հանրապետություն, ով գալիս է դարերի խորքից և այսօր կառուցում է ժողովրդավարական պետություն՝ կերտելով իր ապագան:

ARTSAKH TV ՕՐ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ 20:00 | 18.11.16

 

Արցախի զբոսաշրջային ներուժը Բրյուսելի ցուցահանդեսում

(ԱՊԱՌԱԺ, 22 Նոյեմբեր) Նոյմբերի 16-19-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացան Արցախի օրեր, որի շրջանակներում Բրյուսելի ամենահայտնի ցուցասրահում ներկայացվել է Արցախի զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների, ընթացքի և արդյունքների մասին «Ապառաժ»-ը զրուցեց ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի հետ:

– Պարոն Շահվերդյան, նոյեմբերի 17-19-ը Բրյուսելում կայացավ «Արցախ. Թաքնված գանձ» խորագիրը կրող ցուցաահանդեսը: Ինչպե՞ս ծագեց ցուցահանդեսի կազմակերպման գաղափարը:

Ցուցահանդեսի կազմակերպումը Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի առաջարկությունն էր, որն ընդունվեց ԼՂՀ իշխանությունների կողմից: Այն նպատակ էր հետապնդում ներկայացնելու Արցախի զբոսաշրջային ներուժը տեղեկատվական պաստառների միջոցով: Մի քանի ամիս անընդմեջ միասին իրականացնում էինք նախապատրաստական աշխատանքներ, և կարծում եմ, ցուցահանդեսի կազմակերպման բարձր մակարդակը և հյուրերի արձագանքը, ինքնին գնահատականն է արդյունավետ աշխատանքի: Ցուցահանդեսը բաց էր նոյեմբերի 17-ից 19-ը, իսկ մուտքն ազատ էր բոլոր ցանկացողների համար:

– Ինչպե՞ս ընթացավ ցուցահանդեսը, գոհ ե՞ք ընթացքից և արդյունքներից:

Ցուցահանդեսը կազմված էր 25 տեղեկատվական պաստառներից, որոնք ներկայացնում էին Արցախի զբոսաշրջային ներուժը, ինչպես նաև Արցախի զբոսաշրջային տաղավարից, որտեղ հիմնականում ներկայացված էին զբոսաշրջային գրականություն, քարտեզներ և այլ քարոզչանյութեր: Ինչպես արդեն նշեցի, ցուցահանդեսի կազմակերպման նպատակը հենց Արցախի՝ որպես զբոսաշրջային տեսակետից զարգացող ու անվտանգ ուղղության նկարագրի ձևավորվումն էր: Մեր կարծիքով այդ նպատակին հասել ենք: Գո՞հ ենք արդյոք ընթացքից, կարծում եմ հարցը պետք է ուղղել հենց հյուրերին, իսկ իրենց հետ շփումներից տպավորվել ենք, որ այո, ցուցահանդեսը կարելի է համարել կայացած: Հայտնի է, որ ցուցահանդեսը ոչ միայն տեղեկատվական նյութեր են, այլև շփման հարթակ պոտենցիալ զբոսաշրջիկների կամ տարածաշրջանով հետաքրքրվող զբոսաշրջային ընկերությունների հետ: Այդ նպատակով ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել զբոսաշրջային ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

– Ինչպես նախկինում, այս անգամ ևս Ադրբեջանը փորձեց խափանել միջոցառման աշխատանքները: Ի՞նչ նախազգուշական միջոցառումներ են իրականացվել և Ձեր կարծիքով ազդել է արդյո՞ք Ադրբեջանի հակաքարոզչությունը:

Բոլորս, իհարկե, սպասում էինք Ադրբեջանի կողմից համապատասխան միջոցառումների, քանի որ Բրյուսելի «Տուր ըն Թեքսի» ցուցասրահի պես հայտնի վայրում Արցախի մասին ցուցահանդեսի կազմակերպումը բավականին արդյունավետ միջոց է՝ Եվրոպայի քաղաքական կենտրոններից մեկում Արցախի մասին տեղեկացվածության բարձրացման առումով: Մեզ հայտնի է, որ Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել են ճնշումներ գործադրել ցուցասրահի տնօրինության վրա՝ ցուցահանդեսի կասեցման նպատակով: Նույնիսկ սպառնում էին անկարգություններ կազմակերպել, եթե ցուցահանդեսը, այնուամենայնիվ կայանա: Սակայն Հայ դատի գրասենյակի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, ինչպես նաև հայ համայնքի գործուն աջակցության շնորհից հնարավոր եղավ կասեցնել այդ բոլոր վտանգները: Ինչ վերաբերում է քարոզչական մակարդակում ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հնչեցված տեղեկատվությանը, ապա ուղղակի կընդգծեի, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

– Իսկ ինչպե՞ս ընդունվեց ցուցահանդեսը տեղի հասարակության կողմից:

Կուզենայի ընդգծել, որ ցուցահանդեսի կազմակերպմամբ տեղի հանրության համար հնարավորություն ենք ընձեռնել բացահայտելու Արցախի թաքնված գանձերը, և կարծում եմ, մենք կարողացանք այդ նպատակն իրագործել հավուր պատշաճի:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

Պետո Դեմիրճյան. Ադրբեջանի դեսպանի հոխորտանքները պարզապես իր գործատուներին հաճոյանալու համար էին

(hraparak.am, նոյեմբերի 30) ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 17-19-ը Բելգիայի մայրաքաղաքում կազմակերպել էր «Արցախ. թաքնված գանձ» խորագրով ցուցահանդես: Այն արցախյան օրերի շրջանակում Բրյուսելում անցկացվող միջոցառումներից մեկն էր: «Օրերը» չեղարկվեցին: ԼՂՀ նախագահի եւ արտգործնախարարի այցը չկայացավ: Միայն ցուցահանդեսը կայացավ:

Ըստ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանի, այն հաջող է անցել:

– Ըստ ադրբեջանցիների, իրենք ձախողեցին բրյուսելյան հանդիպումները:

– Ադրբեջանի դեսպանի հայտարարություններին տեղյակ ենք: Դրանք իրականությանը չեն համապատասխանում: ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարեց, ես էլ կրկնեմ, որ Արցախի պատվիրակությունը չեկավ, որովհետեւ այն նույն օրերին Ադրբեջանը ռազմափորձեր էր իրականացնում, եւ նախագահ Սահակյանը որոշեց մնալ Ստեփանակերտում: Այն օրերուն նաեւ իրավիճակը լարված էր հյուսիս-արեւելյան սահմանին, եւ ապրիլյան քառօրյա պատերազմի հիշողությունը շատ թարմ լինելով, Արցախի ղեկավարությունը նախընտրեց չգալ Բրյուսել: Դեսպանի հոխորտանքները պարզապես իր գործատուներին հաճոյանալու համար էին:

El CNA promueve cercanía cultural con Europa
Promoción turística de Artsaj

Inauguraron el 16 de noviembre en Bruselas la excepcional exposición “Artsaj-Nagorno Karabagh el tesoro escondido”, organizada por el Consejo Nacional Armenio de Europa, con la colaboración de la República de Nagorno Karabagh.

STEPANAKERT (Aparaj.am).- El objetivo del CNA de Europa es presentar en el viejo continente el magnífico potencial cultural de Artsaj en exposiciones y conferencias, explicó Kaspar Karapetian titular de la oficina del CNA europeo.

Por su parte, Hovhannés Kevorkian (representante de la RNK en Francia) hablando del turismo y de negocios reconoció el interés de potenciales inversores y viajeros.

Acudieron al acto centenares de invitados especiales -entre ellos, miembros del Parlamento de Bélgica y representantes de los ámbitos empresariales y de la educación- que se hicieron presentes en el acto la inauguración. También muchos parlamentarios enviaron sus mensajes de felicitación.

La presidente del parlamento francófono de Bélgica, Julie de Groote, subrayó que Artsaj no es simplemente una belleza escondida, sino que, en primer lugar, es un gran tesoro. Habló también de las amenazas azeríes que recibieron los parlamentarios belgas, para que no participen del evento.

“A pesar de los intentos de boicot de Bakú, la exposición fue organizada con éxito. y causó gran interés y grata respuesta en las visitas. esto es una prueba más de que Azerbaidján no tienen incidencia sobre los funcionarios europeos, ni sobre los ciudadanos” y que “el pueblo de Nagorno Karabagh ha elegido el camino de la autodeterminación, ha creado un estado moderno, democrático, en constante progreso, basado en los valores humanos”,concluyó Julie de Groote.