Call on Secretary Kerry to Condemn Crackdown, Demand Immediate Release of HDP Leaders
In the wake of this evening’s Turkish government crackdown on the pro-democracy HDP party, the ANCA is asking supporters to write letters urging the Secretary of State to act decisively against Erdogan’s attempt to silence the last remaining major pro-democracy voice left in Turkey.
ANCA Calls for Forceful U.S. Response to Turkey’s HDP Arrests
ANCA Launches Online Action Portal – anca.org/hdp – calling on Secretary Kerry Condemn Erdogan’s Crackdown
(ASBAREZ) WASHINGTON—In the wake of the November 3rd Turkish government crackdown on the pro-democracy HDP party, the Armenian National Committee of America (ANCA) has registered protests with the U.S. government and launched a nationwide grassroots advocacy campaign calling Secretary of State John Kerry to respond forcefully against Turkish President Recep Erdogan’s attempt to silence the last remaining major pro-democracy voice left in Turkey.
An ANCA action alert – www.anca.org/HDP – provides supporters of a democratic Turkey with the opportunity to ask Secretary Kerry to condemn Ankara’s crackdown and demand the immediate release of imprisoned HDP leaders. The letter reads, in part: “My request is as simple as it is straightforward: The United States must publicly and forcefully protest Turkey’s crackdown and demand the immediate release of all those imprisoned by the Erdogan regime.”
Commenting on the campaign, ANCA Executive Director Aram Hamparian stressed that “We must break with the failed policies of appeasement that have, for far too long, misguided American policy toward Turkey, allowing Turkish leader and their army of lobbyists to compromise both our country’s interests and our nation’s values.”
Earlier on Friday, ANCA leaders and activists joined with Kurdish Americans and other committed to democracy within Turkey in a protest outside the Turkish Embassy. The demonstration was covered by Armenian, Kurdish, and Turkish media.
Հայ Դատը Թուրքիայում պատգամավորների ձերբակալությունների մասին կոչով է հանդես եկել
(yerkirmedia.am) ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության 11 պատգամավորների ձերբակալության մասին հրատապ կոչով է հանդես եկել:
Կառույցն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել այդ հարցով անհապաղ դիմել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
«Ուշ երեկոյան Թուրքիայի կառավարությունը գործողություններ է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության դեմ: ANCA-ն (ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը) իր կողմնակիցներին խնդրում է նամակով դիմել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին՝ հորդորելով նրան վճռական քայլեր ձեռնարկել Էրդողանի՝ Թուրքիայում մնացած վերջին դեմոկրատական կուսակցությանը լռեցնելու ջանքերի դեմ»,-մասնավորապես ասվել է կառույցի հայտարարության մեջ:
Հայ Դատն իր էջում տեղադրել է նաև կուսակցության լուսանկարը՝ «Ազատություն՝ ԺԴԿ-ին» (#FreeHDP) գրությամբ:
Հայ Դատը Կը Դատապարտէ Քրտամէտ Կուսակցութեան Ղեկավարութեան Ձերբակալութիւնը «ԱՅՍՕՐ ԱՊՐԻԼ 24 Է». ԿԱՐՕ ՓԱՅԼԱՆ
(ԱՍՊԱՐԷԶ/ԵՐԿԻՐ) Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Նոյեմբեր 4ին դատապարտեց Թուրքիոյ քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան համանախագահներու եւ այլ ղեկավարներու ու երեսփոխաններու ձերբակալութիւնը, միաժամանակ կոչ ընելով Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Ճան Քերիին, որ միջամտէ՝ դարմանելու համար կացութիւնը:
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը նաեւ կոչ կ՛ընէ իր համակիրներուն, որ դիմեն Քերիին ու այլ պաշտօնատարներու, որպէսզի անոնք վճռական քայլերու ձեռնարկեն՝ «Թուրքիոյ մէջ գործող վերջին ժողովրդավարական կուսակցութիւնը լռեցնելու շուրջ Էրտողանի ջանքերուն դէմ»:
Հայ Դատը այս նպատակով համացանցային արշաւի մը սկսած է՝ «#FreeHDP» հասցէով։
Իր կարգին, Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը զօրակցութիւն յայտնած է քրտամէտ կուսակցութեան, միաժամանակ խստօրէն դատապարտելով Էրտողանի եւ Թուրքիոյ կառավարութեան նախաձեռնած այս հալածանքը։ Իր կարգին, հալածուող կուսակցութենէն հայազգի երեսփոխան Կարօ Փայլան «Թուիթըր»ի վրայ գրած է. «1915ը կը վերապրինք. այսօր Ապրիլ 24 է»։
Մասնակցութիւն Քրտամէտ Կուսակցութեան Ի Նպաստ Ուաշինկթընի Ցոյցին
(ԱՍՊԱՐԷԶ, Նոյեմբեր 7) ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Շաբաթ, Նոյեմբեր 5ին իր մասնակցութիւնը բերած է մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ Թուրքիոյ դեսպանատան առջեւ կայացած եւ Թուրքիոյ քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան ղեկավարութեան ձերբակալութիւնը դատապարտող բողոքի ցոյցին՝ պահանջելով ձերբակալեալներուն ազատ արձակումը։
Ցոյցին մասնակցած է նաեւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարեան։
Նշենք, որ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Նոյեմբեր 4ին դատապարտած էր քրտամէտ կուսակցութեան համանախագահներուն եւ այլ ղեկավարներու ու երեսփոխաններու ձերբակալութիւնը, միաժամանակ կոչ ընելով Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Ճան Քերիին, որ միջամտէ՝ դարմանելու համար կացութիւնը: Հայ Դատը այս նպատակով համացանցային արշաւի մը սկսած է՝ «#FreeHDPnow» հասցէով։