(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Հալեպահայերի օգնության հարցը ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի օրակարգի առանցքում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
«Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը սիրիահայերին աջակցելու հարցի առնչությամբ քննարկումներ է կազմակերպում տարբեր ուղղություններով: Կապի մեջ ենք Եվրամիության որոշ վարչությունների հետ: Քննարկումներ ենք անցկացնում Բելգիայի խորհրդարանի պատգամավորների հետ», ասաց Պետո Դեմիրճյանը:
Պետո Դեմիրճյանը նշեց, որ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը նման փորձ ունի: Նախկինում, օրինակ, Բելգիայի ԱԳՆ-ի միջոցով են օգնություն հասցրել Սիրիայի եւ Իրաքի հայությանը: Դրանից բացի, պատվիրակություններ են ուղարկվել այդ երկրներ` տեղում իրավիճակին ծանոթանալու:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատուն տեղեկացրեց, որ քննարկվում է առաջիկայում ևս Լիբանան և Սիրիա պատվիրակություն ուղարկելու հարցը: Նախատեսվում է, որ պատվիրակության մեջ կընդգրկվեն ներկայացուցիչներ հանձնախմբից և պատգամավորներ Բելգիայի խորհրդարանից:
EAFJD takes steps to assist Armenians of Aleppo
(ARMENPRESS) Assisting Armenians of Aleppo is the key point of the European Armenian Federation’s agenda, EAFJD liaison Bedo Demirjian told ARMENPRESS.
“The EAFJD organizes discussions in different directions regarding the issue of assisting Syrian-Armenians. We are in contact with several agencies of the European Union. We hold discussions with Belgian lawmakers”, Demirjian said.
Mr. Demirjian noted the ANC Europe has similar experience. Previously they have delivered aid to Armenians of Syria and Iraq through the Foreign Ministry of Belgium. In addition they send delegations to those countries to review the situation on the scene.
Mr. Demirjian says currently they are discussing the issue of dispatching a delegation to Lebanon and Syria soon. EAFJD representatives and Belgian lawmakers are planned to be included in the delegation.