Ամերիկան պետք է հստակ քայլեր ձեռնարկի և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ
Ամերիկյան կառավարությունը պետք է աշխատի Արցախի կառավարության հետ՝ արցախցիների պատմական հայրենիք ապահով վերադարձի կազմակերպման համար։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: