Նիդերլանդներում Հայոց ցեղասպանությանն առնչվող երկու նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը
Նիդերլանդներում շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանության առնչությամբ օրենքների նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, նախագծերը խորհրդարանը դեռ չի ընդունել:









