Հանձնախմբեր
Հայ դատի կառույցը բաղկացած է շուրջ յոթ տասնյակի հասնող և աշխարհի շուրջ երեսուն երկրում գործող տարածաշրջանային, շրջանային, նահանգային և քաղաքային մակարդակների վրա գործող հանձնախմբերից։
Տարածաշրջանային հանձնախմբեր
Հայ դատի տարածաշրջանային հանձնախմբերն են Ամերիկայի Միացյալ նահանգների, Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի հանձնախմբերը, որոնք բոլորն էլ ունեն Հայ դատի գրասենյակներ։
Շրջանային հանձնախմբեր
Հայ դատի շրջանային հանձնախմբեր են գործում Կանադայում, Ավստրալիայում, ԱՄՆ Արևմտյան և Արևելյան ափերում, Լիբանանում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Միացյալ Թագավորությունում, Իտալիայում, Հոլանդիայում, Լեհաստանում, Իսպանիայում, Շվեդիայում, Եգիպտոսում, Իսրայելում, Իրանում (Թեհրանում և Նոր Ջուղայում), Սիրիայում, Իրաքում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում և այլուր։
Նահանգային և քաղաքային հանձնախմբեր
Հայ դատի համակարգում նահանգային կամ քաղաքային հանձնախմբեր են կոչվում մեր այն հանձնախմբերը, որոնց գործունեության տիրույթն ընդգրկում է որևէ պետության որևէ նահանգի կամ քաղաքի տարածքը։ Այդպիսի հանձնախմբեր շատ կան հատկապես Ամերիկայի Միացյալ նահանգներում և Կանադայում։