Կենտրանական խորհուրդ
Հայ դատի համաշխարհային կառույցի աշխատանքները համադրում է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը։ Կենտրոնական Խորհուրդը բաղկացած է Կենտրոնական Խորհրդի նախագահից, տարածաշրջանային գրասենյակների նախագահներից, Հայ դատի երախտավորներից, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի և Արցախի կառույցների ներկայացուցիչներից։ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը ղեկավարում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանը։ Կենտրոնական գրասենյակի աշխատանքները ղեկավարում է Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը։
Կենտրոնական Խորհրդի անդամներ
Հակոբ Տեր-Խաչատուրյան – Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
Կիրո Մանոյան – Հայ դատի Կենտրանական գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ
Արմեն Ռուստամյան – ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին ղեկավար, ՀՀ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների խորհրդարաններում «Հայ յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար։
Մուրադ Փափազյան – ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ
Վիգեն Բաղումյան – ՀՅԴ Բյուրոյի անդամ
Հովսեփ Տեր-Գևորգյան – ՀՅԴ Բյուրոյի անդամ
Մարիո Նալբանդյան – Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ
Գասպար Կարապետյան – Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ
Արամ Համբարյան – Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն
Գարո Արմենյան – ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Հայ դատի վաստակաշատ գործիչ
Գեորգի Պետրոսյան – Հայ դատի Արցախի գրասենյակի պատասխանատու, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախկին նախագահ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար
Արամ Գալուստյան – ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ
Վերա Յակուբյան – Հայ դատի Միջին Արևելքի գրասենյակի տնօրեն
Իշխան Սաղաթելյան – ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ
Արթուր Մոսիյան – ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ
Հայ դատի Կենտրոնական խորհրդի ղեկավարման ներքո Երևանում գործում է Հայ դատի Կենտրոնական գրասենյակը, որը պատասխանատու է Կենտրոնական Խորհրդի որոշումների գործադրման, Հայ դատի աշխատանքների համադրման, ինչպես նաև ՀՅԴ Բյուրոյի միջազգային հարաբերությունների սպասարկման համար։
Այդպիսի գրասենյակ անցյալում գործել է Աթենքում, երբ քաղաքական արգելանքների պատճառով Բյուրոյի նստավայրը դեռևս Երևանում չէր։