ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի հայ համայնքն ուղիներ է փնտրում տեղում Հայոց ցողասպանության թանգարան ստեղծելու համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Տաբակյանը, Ուրուգվայի կառավարությունը թույլատրել է թանգարան կառուցել, և համայնքը ներկայում միջոցների հայթայթման խնդրով է զբաղված: «Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու գործն ընթացքի մեջ է: Հայ համայնքը միջոցներ է փնտրում տարածքի և կառուցման աշխատանքների համար: Հնարավոր է` դիմենք Ուրուգվայի կառավարությանը` տարածք տրամադրելու խնդրով»,- ասաց Հակոբ Տաբակյանը` նշելով, որ մինչ 2015 թվականը կփորձեն կյանքի կոչել այդ նախագիծը:
Հարցին ի պատասխան, թե հնարավոր է, որ Ուրուգվայը դառնա առաջին երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը` Հակոբ Տաբակյանը նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են: «Ուրուգվայն առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, առաջին պետությունն էր, որ պետական ներկայացուցչական խումբ ուղարկեց Լեռնային Ղարաբաղ, ինչը շատ մեծ քայլ է: Ուրուգվայն այժմ փորձում է վարել հավասարակշռված քաղաքականություն, քանի որ ադրբեջանական համայնքը մեծ ազդեցություն ունի այս երկրում: Յուրաքանչյուր մեր քայլը հանդիպում է ադրբեջանական հակազդեցությանը, դրա համար էլ չէի ցանկանա շատ խոսել այդ մասին»,- փաստեց Հակոբ Տաբակյանը:
Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած առաջին պետությունն է: Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի «Հայ նահատակների հիշատակի օրվա մասին» բանաձեւն ընդունվել է 1965թ. ապրիլի 20-ին:
Armenian community in Uruguay tries to build Armenian Genocide Museum
YEREVAN, FEBRUARY 22, ARMENPRESS. The Armenian community in Uruguay looks for ways to establish a museum of the Armenian Genocide there. The Head of the Armenian National Committee of the Southern America Hakob Tabakyan stated in a conversation with Armenpress that the Government of Uruguay has allowed to construct a museum and the community is currently engaged in finding means. “The action to build a museum of the Armenian Genocide in Uruguay is in process. The Armenian community seeks means for work activities of territory and construction. We may turn to the Government of Uruguay for the request of the territory,” Hakob Tabakyan said. He added that they will try to carry out the program until 2015.
In response to the question whether it is possible that Uruguay will become the first country to recognize the independence of Nagorno-Karabakh, Hakob Tabakyan said that work activities are carried out in that direction. “Uruguay was the first country to recognize the Armenian Genocide. It was the first country to send a state representative group to Nagorno-Karabakh, which is a huge step. Currently, Uruguay tries to conduct a balanced policy, since Azerbaijani community has a great influence in this country. Each of our steps meets the Azerbaijani opposition, that is why I would not like to speak much about it,” Hakob Tabakyan stated.
Uruguay was the first country to officially recognize the Armenian Genocide in 1965. The massacres of the Armenian people were officially condemned and recognized as genocide in accordance with the international law by France, Germany, Italy, Belgium, Netherlands, Switzerland, Sweden, Russia, Poland, Lithuania, Greece, Slovakia, Cyprus, Lebanon, Uruguay, Argentina, Venezuela, Chile, Canada, Vatican and Australia.