(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Գերմանիայի կառավարությունը չի ընդունի Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ առանձին հայտարարություն անելու Թուրքիայի նախագահ Էրդողանի պահանջը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, երկրի նախագահն էլ նախորդ տարի արդեն խոսել է այդ մասին: Կարծում եմ, որ Թուրքիայի առաջարկին Գերմանիայի կառավարությունն ընդառաջ չի գնա: Կառավարության անդամ բոլոր խորհդարանականները կողմ քվեարկեցին, իսկ Արտգործանախարարն ու վարչապետը բացակա էին նիստից: Եթե նույնիսկ երկուսով դեմ են, չեմ կարծում, որ ամբողջ կառավարությունը կողմ կլինի արդեն կայացված որոշմանը հակառակ քայլ կատարելուն»,-ասաց Կիրո Մանոյանը` նշելով, որ նախ վստահ չէ, որ Թուրքիայի պահանջի մասին գերմանական մամուլում գրվածը իրականություն է:
Անդրադառնալով այն հարցին, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո անհրաժեշտություն կա հարցի ժխտումը քրեականացնելու ուղղությամբ քայլերի կատարմանը` Կիրո Մանոյանը նշեց, որ դա պետք է դիտարկել այս փուլում նպատակահարմարության տեսանկյունից:
«Տեղում պետք է որոշվի, թե որքանով է նպատակահարմար, սակայն դրանից բացի տեսակետներ հնչեցին այն մասին, որ Գերմանիան ընդունել է իր պատասպանատվության բաժինը, հետևաբար կարելի է նաև մտածել այդ պատասխանատվության կիրառման ձևերի մասին: Եթե պատասխանատու է կամ մեղսակից է, ապա դրա համար ինչպես պետք է հատուցի: Այդ մասին ևս պետք է մտածել»,-ասաց Կիրո Մանոյանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո գերմանական և թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Էրդողանը բացասական է պատասխանել Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցը թույլ տալու պահանջին: Որպես նախապայման Էրդողանը պահանջել է, որ Մերկելը հայտարարություն անի այն մասին, թե Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը կառավարության տեսակետը չի հայտնում: Այդուհանդերձ, ըստ գերմանական և թուրքական լրատվամիջոցների, Մերկելն անհնար է համարել նման հայտարարության հնչեցումը:
Giro Manoyan: German Government will not accept Erdogan’s demand over Armenian Genocide resolution
(ARMENPRESS) In an interview with “Armenpress”, director of the International Secretariat of the ARF Bureau Giro Manoyan said the German Government will not accept Turkish President Erdogan’s demand to make an announcement over the Armenian Genocide resolution.
“The German Parliament adopted the Armenian Genocide recognition resolution, the President of the country spoke about it last year. I think the German Government will not accept the Turkish proposal. All MPs voted in favor of the resolution, but the Foreign Minister and the Prime Minister did not attend the session. Even if these two are against the resolution, I don’t think the entire Government will take counter action against the already adopted decision”, Giro Manoyan said stating that he is not sure whether what was written in the German media about the Turkish demand is true.
Referring to the question whether there is a need to take actions over criminalizing the Armenian Genocide denial after the Bundestag vote, Manoyan said at this stage it should be viewed from the appropriateness perspective.
“The place must be determined to what extent it is appropriate, but, except from that, there were opinions which said Germany accepted its part of responsibility, thus, one can also think about the implementation ways of responsibility. If someone is responsible, how the compensation must be done. There is a need to think about this”, he said.
After the meeting of Angela Merkel and Recep Tayyip Erdogan, the German and Turkish media reported that Erdogan has given a negative answer to Merkel in Warsaw over Merkel’s demand to permit the visit of German MPs to Incirlik Air Base. As a precondition Erdogan demanded Merkel to make an announcement, saying that the Bundestag vote on the Armenian Genocide resolution does not express the opinion of the German Government. According to the German and Turkish media, Merkel found it impossible to make such an announcement.