(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Սիրիական պատերազմի հետևանքով Լիբանանում է Սիրիայից դուրս եկած շուրջ 15 հազար հայ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանը:
«Լիբանանը Սիրիայի սահմանին ամենամոտն է, և հասկանալի է, որ Սիրիայից մեծ հոսք կա դեպի Լիբանան: Սիրիայից դեպի Լիբանան սիրիահայերի հոսքի ավելացում է նկատվում հատկապես վերջին 2-3 տարիների ընթացքում, երբ Հալեպում իրավիճակը վատացավ»,-ասաց Վերա Յակուբյանը:
Հենց առաջին օրվանից սիրիահայերի կողքին կանգնած է եղել Լիբանանի հայ համայնքը: Վերա Յակուբյանը վստահեցրեց, որ Լիբանանի հայ համայնքը սիրիահայերին օգնում է բոլոր հնարավոր միջոցներով:
«Չպետք է մոռանալ, որ Լիբանանում էլ տնտեսական դժվարություններ կան, սակայն, ամեն դեպքում, հայկական համայնքը կանգնած է սիրիահայերի կողքին: Տրամադրվող աջակցությունը թե նյութական է, թե բարոյական»,-նկատեց Վերա Յակուբյանը:
Նրա տեղեկացմամբ Լիբանանում գտնվող սիրիահայերի հիմնական մասն այս կամ այն կերպ տեղավորված են: Համայնքն իր կապերով, հնարավորություններով մատչելի պայմաններով վարձակալության համար բնակարաններ է գտնում: Բոլոր վարժարաններում երեխաների գրեթե անվճար են սովորում, առողջապահական ծրագրերից են օգտվում: Ամեն ինչ արվում է, որ նրանք իրենց զգան ապահով և հանգիստ:
«Այնպիսի տպավորություն չլինի, թե սիրիահայերը նստում ու սպասում են նյութական օգնության: Շատ ընտանիքների համար, տրամադրվող աջակցությունից բացի, մենք ստեղծում ենք պայմաններ, որ կարողանան աշխատել և իրենց նվազագույն կարիքները հոգալ»,-հավելեց Վերա Յակուբյանը:
15 thousand Syrian-Armenians who were forced to relocate due to Syrian War currently live in Lebanon
(ARMENPRESS) Vera Yakubyan of the Armenian National Committee of the Middle East says 15 thousand Armenians are currently in Lebanon who have been forced to relocate due to the Syrian War.
“Lebanon is closest to the Syrian border and it is understandable that there is a big flow from Syria towards Lebanon. The flow of Syrian Armenians to Lebanon has especially increased during the past 2-3 years, when the situation deteriorated in Aleppo”, Vera Yakubyan said.
From the very beginning the Armenian community of Lebanon stood by the side of the Syrian Armenians. Vera Yakubyan assured that the Armenian community of Lebanon is helping Syrian Armenians in every possible way.
“Don’t forget that there are economic difficulties in Lebanon, however, in any case, the Armenian community stands by the side of Syrian Armenians. The assistance is both material and moral”, Vera Yakubyan said.
According to her, the majority of Syrian Armenians in Lebanon have settled one way or another. The community finds apartments with affordable renting conditions via its contacts and possibilities. Children are studying almost for free in all colleges, and benefit from healthcare programs. Everything is being done for them to feel safe and calm. “There shouldn’t be the impression that the Syrian Armenians are just waiting for material support. For many families, in addition to the assistance, we create conditions for them to be able to work and take care of their needs”, Yakubyan said.