(parliament.am) ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 18-ի կարգադրությամբ մայիսի 12-ին հայրենիք-սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալ է շնորհվել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակին: Բարձր պարգեւը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին հանձնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահը շնորհավորել եւ երախտիքի խոսք է հայտնել պարոն Կարապետյանին ու հանձնախմբի անդամներին ծավալած հայանպաստ ակնառու գործունեության համար: Նա բարձր է գնահատել հանձնախմբի կատարած աշխատանքը Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի միջազգային ճանաչման եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար՝ տիկին Նաղդալյանն առանձնակի կարեւորել է այն աջակցությունը, որ ցուցաբերում է հանձնախումբը եվրոպական միջազգային կառույցներում մեր երկիրը ներկայացնող պատվիրակություններին:
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի անդամների անունից շնորհակալություն հայտնելով ԱԺ բարձր պարգեւին արժանանալու համար՝ Գասպար Կարապետյանն ընդգծել է, որ իրենք շարունակելու են արդար պայքարը ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ:
National Assembly Medal of Honour Handed to the European Armenian Federation for Justice and Democracy
(parliament.am) On May 12, by April 18 order of the RA NA Speaker Galust Sahakyan the European Armenian Federation for Justice and Democracy was awarded the RA NA Medal of Honour for the contribution to the development of Motherland-Diaspora cooperation. The RA NA Deputy Speaker Hermine Naghdalyan handed the high award to the Head of the EAFJD Gaspar Karapetian.
The NA Deputy Speaker congratulated Mr Karapetian and the Federation members and expressed her gratitude for the pro-Armenian evident activities. She highly assessed the work done by EAFJD in recognition of the Armenian Genocide, international recognition of Artsakh and strengthening of Armenia-Artsakh-Diaspora relationship. As Head of the RA NA Delegation to PACE, Mrs Naghdalyan especially highlighted the support shown to the delegations by EAFJD, representing our country in the European international structures.
Thanking the NA Deputy Speaker for enjoying the NA high award on behalf of the members of EAFJD Gaspar Karapetian underlined that they would continue the just struggle in introducing the truth to the world.
Photo: (L-R) Karen Shakhmuradyan (ARF-D), Naira Zohrabyan (PAP), Kaspar Karapetian, Hermine Naghdalyan, Aghvan Vardanyan (ARF-D)