(infognomonpolitics.blogspot.com) Πολιτική εκδήλωση τιμής και μνήμης για την γενοκτονία των Ποντίων πραγματοποιήθηκε χθες το βράδυ στην αίθουσα Γερουσίας στη Βουλή με πρωτοβουλία της προέδρου Ζωής Κωνσταντοπούλου και την παρουσία εκπροσώπων των Ποντίων, Ασσυρίων και Αρμενίων.
Μιλώντας για την γενοκτονία των Ποντίων, η Πρόεδρος της Βουλής υπογράμμισε πως «στην πραγματικότητα αντιπροσωπεύει 353000 ψυχές που σφαγιάστηκαν λόγω της ταυτότητας τους. Το γεγονός της γενοκτονίας πρέπει να καταδικαστεί και θεσμικά από το Κοινοβούλιο.
Η Ελληνική Βουλή αναγνώρισε το ΄94 τη γενοκτονία των Ποντίων και δύο χρόνια αργότερα αυτήν των Αρμενίων – ωστόσο η κοινοβουλευτική αναγνώριση δεν εξαντλεί τη θεσμική μας υποχρέωση”.
Με αφορμή την επίσκεψή της στο Ερεβάν για την εκπροσώπηση της χώρας μας στις επετειακές εκδηλώσεις της 100ετηρίδας από την γενοκτονία των Αρμενίων, η κ. Κωνσταντοπούλου, προέτρεψε το Σώμα να αναλογιστεί ότι χρειάστηκαν 100 χρόνια για να προβούν στην αναγνώριση μεγάλες χώρες, ενώ χαρακτήρισε «καταλυτική» την αναφορά στην γενοκτονία από τον Πάπα. Η ίδια χαιρέτισε και χαρακτήρισε “σημαντική στιγμή για όλους” την πρωτοβουλία της Αρμενικής Βουλής για την κήρυξη μιας παγκόσμιας κοινοβουλευτικής εκστρατείας κατά της γενοκτονίας, προκειμένου όλα τα Κοινοβούλια, (ή έστω των κρατών-μελών του ΟΗΕ) να προβούν σε αναγνώριση της τριάδας των γενοκτονιών (Αρμένιοι, Ασσύριοι, Πόντιοι). Μια αναγνώριση, επεσήμανε, «που συμπυκνώνει το ιστορικό καθήκον απέναντι στα θύματα και την ιστορική ευθύνη απέναντι στις ζώσες γενιές».
Η Πρόεδρος της Βουλής χαρακτήρισε επίσης καθοριστική τη συμβολή του – παριστάμενου στη συνεδρίαση – αντιπροέδρου της Βουλής της Αρμενίας, Έντουαρτ Σαρμαζάνοφ, να συμπεριληφθεί και η γενοκτονία των Ποντίων και των Ασσυρίων, στη γενική διακήρυξη του παγκόσμιου φόρουμ κατά των απανταχού γενοκτονιών.
Σε αυτήν την οικουμενική διακήρυξη κατά των γενοκτονιών, υπογράμμισε η κ Κωνσταντοπούλου, το ελληνικό Κοινοβούλιο συμπαρίσταται μαχόμενο, ώστε να υπάρξει δικαιοσύνη, λογοδοσία και ανάληψη ευθύνης και για τα θύματα του Β΄παγκόσμιου πόλεμου, μέσα από την Επιτροπή της Βουλής για την Διεκδίκηση των Γερμανικών Οφειλών.
“Δεν είναι τυχαίο πως αυτό το δίκαιο αίτημα ενός λαού που τέθηκε στην κεφαλή της αντίστασης και πλήρωσε βαρύτατο φόρο αίματος και θυσιών, συναντά μεγάλη αντίσταση από το κράτος-θύτη πολλών εκατομμυρίων ψυχών και δεινών” παρατήρησε η Πρόεδρος της Βουλής.
Ο ποντιακής καταγωγής, αντιπρόεδρος του Αρμενικού Κοινοβουλίου, Ε. Σαρμαζάνοφ, αναφερόμενος στην άρνηση της Τουρκίας να αναγνωρίσει τη γενοκτονία, είπε ότι με αυτή η στάση αποδέχεται την εγκληματικότητα. Στάση την οποία «όλοι εμείς μαζί πρέπει να πολεμήσουμε, όπως και την παραποίηση, την διαστρέβλωση και την άρνηση. Σήμερα δεν είναι μέρα μνήμης, αλλά απαίτησης. Το αίτημα μας είναι υπέρ της προστασίας των ανθρωπίνων δικαιωμάτων και του δικαιώματος της αποκατάστασης των λαών” ανέφερει.
Ο Κασπάρ Καραμπετιάν, Πρόεδρος της Αρμενικής Εθνικής Επιτροπής Ευρώπης, απηύθυνε έκκληση στις ενώσεις των Ασσυρίων και των Ποντίων στα ευρωπαϊκά κράτη, να συστρατευτούν στον κοινό αγώνα για αναγνώριση της γενοκτονίας και καταδίκη της τουρκικής κυβέρνησης, η οποία “πρέπει να αναγνωρίσει το παρελθόν της και να καταδικάσει τη διάπραξη της γενοκτονίας, αποδεχόμενη τις συνέπειες και τις επανορθώσεις.» υπογράμμισε χαρακτηριστικά.
Τέλος ο Χρ Δημόπουλος, εκπρόσωπος του Συνδέσμου Ποντίων Νοτίου Ελλάδας και Νήσων, καθώς και ο εκπρόσωπος των Ασσυρίων, Κυριάκος Μπατσάρας, χαρακτήρισαν επιτακτική την αναγνώριση της γενοκτονίας των Ασσυρίων από την Βουλή, ώστε να συμπληρωθεί η τριάδα των χριστιανικών λαών – θυμάτων της κεμαλικής θηριωδίας. Επίσης ο Αντώνης Παυλίδης, πρόεδρος του “Δικτύου τριών γενοκτονιών και μιας στρατηγικής” αναφέρθηκε στην κατάρτιση του κοινού σχεδίου δράσης για την επίτευξη του στόχου.
Κατ. Ρουμελιώτη, ΑΠΕ
Karampetian Calls Greeks, Assyrians to join forces
(EAFJD) Athens, May 19, 2015: EAFJD President, Kaspar Karampetian, in the Hellenic Parliament, delivering his speech, during the official Parliamentary commemoration of the Genocide against the #Greeks in #Pontus, committed by the #Ottoman Turks.
Karampetian called for international condemnation for all Genocides, as well as for joint efforts between Armenians, Greeks, Assyrians, Arameans, Chaldeans and others who have suffered killings, massacres and Genocides in the hands of Turkey, and continue to face denialism to this day.
The Hellenic Parliament had also invited Mr. Edward Sharmazanov, vice-President of the National Assembly of the Republic of Armenia. The RoA NA, in its March 2015 plenary, had adopted a resolution, condemning the Genocide against the Greeks, and other minorities in the Ottoman Empire.
All affected minority representatives were in the Hellenic Parliament yesterday, and called for a ‘never again’, and Turkey face and reconcile with its past.
Պոնտոսի Յոյներու Ցեղասպանութեան նուիրուած ձեռնարկները Աթէնքի եւ Թեսաղոնիկէի մէջ՝ առաջնորդուեցան հայ բանախօսներու ուղղած պատգամներով
(ԱԶԱՏ ՕՐ) Հելլէն խորհրդարանէն ներս Պոնտոսի Յոյներու Ցեղասպանութեան նուիրուած յատուկ նիստին ընթացքին, խօսք առին Հ.Հ. Ա.Ժ. փոխ-նախագահ Էտուարտ Շարմազանով եւ Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեան, դատապարտելով Օսմանեան Թուրքիոյ կողմէ Պոնտոսի Յոյներու Ցեղասպանութիւնը եւ զօրակցութիւն յայտնելով՝ ճանաչման ու միջազգային դատապարտման ապահովման գործընթացին:
Աթէնքի Սինտաղմայի կեդրոնական հրապարակի Անծանօթ Զինուորի յուշադամբանին առջեւ, Երեքշաբթի` 19 Մայիսի երեկոյեան ժամը 6ին, տեղի ունեցաւ Պոնտոսի Յոյներու Ցեղասպանութեան նուիրուած կեդրոնական ոգեկոչական ձեռնարկը, որու բանախօսն էր Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի փոխ-նախագահ Էտուարտ Շարմազանով։
Ի պատիւ Պոնտոսի մէջ զոհուած 353.000 անմեղ յոյներուն, դափնեպսակներ զետեղուեցան եւ պոնտական պատերազմական պարը պարուեցաւ։ Սինտաղմայի վրայ պատուոյ պահակները կը կրէին Պոնտոսի ֆետայական տարազը, իւրաքանչիւր պոնտոսցիի սրտին եւ հոգիին մէջ յուզումի ու հպարտութեան զգացումներ արթնցնելով։
Ձեռնարկի աւարտին ներկայ համախմբեալ ժողովուրդը բողոքի ցոյց կատարեց դէպի Աթէնքի թրքական դեսպանատուն, ուր յուշագիր մը յանձնեց Թուրքիոյ պետութեան։
Հելլէն խորհրդարանի նիստ
Սինտաղմայի քաղաքական ձեռնարկէն ետք տեղի ունեցաւ հելլէն խորհրդարանի նախապէս ծրագրուած յատուկ նիստը, նուիրուած Պոնտոսի Յոյներու Ցեղասպանութեան դատապարտման եւ միջազգային ճանաչում ապահովելու գործընթացին։ Յատուկ հրաւէրով ներկայ եղան Հ.Հ. Ա.Ժ. փոխ-նախագահ Էտուարտ Շարմազանով եւ իր կողակիցը, Յունաստանի մօտ ՀՀ դեսպան Գա գիկ Ղալաչեան, Յունահայոց թեմակալ առաջնորդ Տ. Խորէն Արք. Տողրամաճեան եւ Յունահայոց Ազգային Վարչութեան ատենապետ Արա Մանկոյեան, Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեան, Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտէի կողմէ ընկ. Յակոբ Յովակիմեան եւ Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի Յանձնախումբի կողմէ ընկերներ Սերգօ Գույումճեան եւ Խաչիկ Ապարեան։
Նիստի բացումը կատարեց խորհրդարանի նախագահ տիկին Զոի Գոնսթանտոփուլու, ողջունելով հայ հիւրերու ներկայութիւնը։ Ան յատկանշականօրէն ըսաւ, թէ «Պոնտոսի մէջ 353.000 մարդ զոհուեցաւ իր պատկանելիութեան պատճառով։ Հելլէն խորհրդարանը ճանչցած է Պոնտոսի Յոյներու Ցեղասպանութիւնը 1994ին, ապա 1996ին՝ Հայոց Ցեղասպանութիւնը։ Ճանաչումը սակայն միայն բաւարար չէ։ Ճանաչումով չի սպառիր մեր պարտաւորութիւնը»,- ըսած է ան, յիշելով անցեալ ամիս՝ Ապրիլ 24ին Երեւան կատարած իր պաշտօնական այցելութիւնը, Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի նուիրուած ոգեկոչումներուն առիթով։ Ան յորդորեց ներկայ եղող յոյն պատգամաւորներուն, անդրադառնալու 100ամեայ ժամանակաշրջանին, որ անհրաժեշտ ժամանակամիջոցն էր, որպէսզի Ցեղասպանութեան ճանաչումը ապահովուի մեծագոյն պետութիւններու կամ միջազգային հաստատութիւններու կողմէ: Ան յատուկ անդրադարձ կատարեց Ֆրանսիս Պապի ճանաչման փաստին։
Տիկին Գոնսթանտոփուլու խօսեցաւ նաեւ Հայաստանի Ազգային Ժողովին կողմէ Պոնտոսցիներու Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւին մասին, յատուկ նշելով Էտուարտ Շարմազանովի դերակատարութիւնը եւ անդրադարձաւ ցեղասպանութիւնները միջազգային յանցագործութիւն նկատելու Հայաստանի խորհրդարանի նախաձեռնութեան։
Այնուֆետեւ խօսք առաւ պրն. Շարմազանով, որ անդրադարձաւ Թուրքիոյ մերժողական կեցուածքին` նշելով, թէ նման վերաբերմունքով՝ կ’ընդունի իր յանցագործութիւնը։ «Միասնաբար պէտք ենք պայքարիլ մերժողական այս կեցուածքին դէմ, ինչպէս եւ պատմութեան աղաւաղման, ժխտման ու կեղծիքին դէմ։ Այսօր յուշի օր չէ։ Այսօր պահանջքի օր է։ Մարդոց իրաւունքներու պաշտպանութեան եւ ժողովուրդներու իրաւունքի վերականգնման օր է»,- ըսած է ան։
Խորհրդարանի բեմէն խօսքով հանդէս եկաւ Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեան, որ կոչ ուղղեց եւրոպական երկիրներուն մէջ գործունէութիւն ծաւալող յոյն-պոնտական եւ ասորական կազմակերպութիւններուն` միախմբելու իրենց ճիգերը, ապահովելու համար երեք ազգերու ցեղասպանութեանց դատապարտումը Թուրքիոյ պետութեան կողմէ, «որ պէտք է ճանչնայ իր անցեալը, դատապարտէ Ցեղասպանութիւնը, ընդունի անոր հետեւանքները եւ կատարէ հատուցումները»։ Խօսքերով հանդէս եկան նաեւ Յունաստանի մէջ ասորիներու նախագահ Քիրիաքոս Պացարաս, Յունաստանի համապոնտական միութիւններու նախագահ Եորղիոս Վարիթիմիատիս եւ անդամ Խր. Տիմոփուլոս, հայ-յոյն բարեկամութեան խումբի անդամ Անտոնիս Փաւլիտիս եւ այլ պատգամաւորներ։
Պաշտօնական ընթրիք
Խորհրդարանի նիստի աւարտին պաշտօնական ընթրիք տրուեցաւ ի պատիւ հայ հրաւիրեալներուն։ Մտերմիկ մթնոլորտի մէջ կայացած ընթրիքի ընթացքին, հայ եւ յոյն անձնաւորութիւնները առիթը ունեցան կարծիքներ փոխանակելու։ Խորհրդարանի նախագահ տիկին Զոի Գոնսթանտոփուլուի ջերմ ու անմիջական վերաբերումը անգամ մը եւս բացայայտ էր։ Այս կեցուածքը շնորհաւորեց Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ ընկ. Յակոբ Յովակիմեան, որ շեշտեց թէ հայութիւնը մեծապէս կը գնահատէ իր զօրակցական կեցուածքը եւ որպէս հաւատաւոր նոր բարեկամ կ’ընկալէ իր աշխոյժ ներկայութիւնն ու նեցուկը՝ Հայ Դատի պահանջատիրական ու արդար պայքարին մէջ։
Թեսաղոնիկէի մէջ
Պոնտական աւանդական տասնեակ դրօշակներով եւ պահանջատիրական լոզունգներ կրող պաստառներով, Երեքշաբթի` 19 Մայիսի երեկոյեան, Թեսաղոնիկէի Այիաս Սոֆիաս հրապարակին վրայ համախմբուած էին մեծ թիւով յոյն-պոնտոսցիներ։ Օրուան բանախօսն էր Ա.Մ.Ն.ի Միտլեսեքս նահանգի Մասաչուսեցի շերիֆ Փիթըր Քութուճեան, որ յուզումի ալիքներ բարձրացուց համախմբեալներուն մօտ` հաւաստիացնելով, թէ «ամերիկահայ եմ անշուշտ, սակայն իմ հոգիս երբեք չի բաժնուիր հայ ազգէն եւ Հայաստանէն։ Խորապէս կը գիտակցիմ այսօրուայ խորհուրդին ու նշանակութեան եւ ձեզ բոլո րիդ իմ ընտանիքիս հարազատ մէկ մասնիկը կը սեպեմ»։ Ան իր խօսքը շարունակեց շեշտելով, թէ վերապրող սերունդները իրենց սրտերուն մէջ միշտ վառ պէտք է պահեն զոհուածներու յիշատակը, տէր կանգնելով անոնց թողած ժառանգութեան։ Ան շեշտակիօրէն նշեց, թէ մեր բոլորի պարտականութիւնն է արդար պահանջք ներկայացնել պետական ղեկավարութեան, պարտադրելով անցեալի յուշը։ Եւ այս իմաստով կարեւոր նկատեց բոլոր ազգերու ցեղասպանութիւններուն նուիրուած յուշակոթողի մը տեղադրումը Յունաստանի մէջ։
Ողջոյնի խօսքերով հանդէս եկան նաեւ նահանգապետ Ափոսթոլոս Ծիծիգոսթաս, Պոնտոսցիներու միութեան նախագահ Խրիսթոս Թոփալիտիս, ՏԻՍԻՓԷի նախագահ Եորղոս Փարխարիտիս։ Բոլորը անդրադարձան Հայաստանի Ազգային Ժողովին կողմէ վերջերս որդեգրուած Յոյներու Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւին, շնորհակալութեան խօսք ուղղելով եւ գնահատելով զօրակցական այս քայլը։
«Պոնտոս-Կիպրոս-Հայաստան։ Ոչ այլեւս ցեղասպանութիւն» լոզունգով առաջնորդուեցաւ բողոքի ցոյցը դէպի Թեսաղոնիկէի թրքական հիւպատոսարան։
Նշենք, թէ Աթէնքի եւ Թեսաղոնիկէի մէջ ցոյցերուն իրենց մասնակցութիւնը բերին Հ.Յ.Դ. Երիտասարդական Միութեան անդամները, պաստառներով եւ Եռագոյն դրօշակներով։