Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի կատարած աշխատանքները գլխավորապես կենտրոնացած են Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից ներկայացվելիք օրինագիծն այժմ պատարաստության փուլում է: Հանձնախումբն իր իրավաբան ներակայացուցիչն ունի Ելիսեյան պալատի կողմից մշակվող օրինագծի աշխատակազմում և ամնիջականորեն հետևում է իրադարձություններին:
Ամփոփելով անցնող 2013 թվակնին կատարված աշխատանքները` «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:
– Պարոն Վարժապետյան, ինչպիսի՞ն էր 2013 թվականը Հայ դատի Ֆրանիսայի հանձնախմբի համար և ի՞նչ արդյունքներ են արձանագրվել Հայոց ցեղասպանության ճանաչման, պահանաջատիրության իրականացման և հետապնդման հարցում:
-Մեզ համար իրական արդյունքը կլինի Հայկական հարցի վերջնական լուծումը: Իսկ տարվա կտրվածքով, Հայ դատի Ֆրանիսայի հանձնախմբի կատարած աշխատանքները գլխավորապես կենտրոնացած են եղել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ: Անցնող տարում խորհրդանշական էր Ֆրանսիայի խորհրդարանում մեր կազմակերպած` Սումգայիթյան ջարդերին նվիրված միջոցառումը, որի ժամանակ ադրբեջանական կողմը կրկին ի ցույց դրեց իր հայատյաց մոտեցումը: Ադրբեջանական կողմը երկու անգամ հայց է ներկայացրել դատարան իմ և գրասենյակի դեմ և երկու անգամն էլ դատարանը մերժել է հայցը: Նշեմ, որ Ադրբեջանն էական մարտավարական սխալ էր կատարել` դատ հարուցելով նաև Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի դեմ: Այժմ երրորդ հայցն է ներկայացվել ֆրանսիական դատարան` Ադրբեջանի դեսպանի մակարդակով, այս անգամ «Հայ դատ» հասկացողության դեմ: Համոզված եմ, որ դատավորն այս անգամ էլ նույն վճիռն է կայացնելու:
Ադրբեջանական կողմը փորձելու է ամենուր նման քաղաքականություն տանել: Մենք պետք է աչալուրջ լինենք, չներքաշվենք նրանց խաղերում, այլ ընդհակառակը նախահարձակ լինենք քարոզչական պայքարում: Քանզի այստեղ է, որ հայությունը մի քանի քայլ հետ է թուրք-ադրբեջանական կողմից: Ճիշտ է այստեղ կա հսկայական նյութական` ֆինանսական խնդիր, բայց մենք պետք է փորձենք գործել հավասարը-հավասարի պես: Այս ուղղությամբ պետք է տարվի մեր հիմնական աշխատանքը, ուր խիստ կորևորում եմ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ:
-«Le Monde» թերթն օրերս հայտնեց, որ Ֆրանսիական կառավարությունը պատրաստվում է նախագահի մակարդակով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնել և պաշտոնական հայտարարությունը կլինի եկող տարվա մայիսին` նախագահ Օլանդի` Հայաստան կատարելիք այցի ժամանակ: Ի՞նչ մանրամասներ կարող եք հաղորդել այս կապակցությամբ:
-Le Monde-ի հրապարակումը եղավ ֆրանսիահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի ներակայացուցիչների և նախագահ Օլանդի հանդիպման հաջորդ օրը: Օրինագծի շուրջ աշխատանքներն արդեն երկար ժամանակ են տարվում, սակայն մենք միշտ որոշակի վերապահումով ենք մոտենում մանրամասներ բացահայտելուն, քանզի այդ դեպքում հակառակորդ կողմի համար դյուրանում է խանգարել գործընթացին: Արդեն հայտնի է, որ եկող տարվա մայիսին նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան և բնական է, որ նա չէր ցանկանա «դատարկ ձեռքերով» գալ Հայաստան, քանզի կա մրցակցության խնդիր ֆրանսիական քաղաքական դաշտում: Նախկին նախագահ Սարկոզին Հայաստան այցի ժամանակ պրոհայկական բարձրագոչ հայտարարություններ էր արել, ուստի գործող նախագահը նույնպես կցանկանա նման մակարդակով այցելել Հայաստան` այստեղի հայ համայնքից քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար: Այնպես որ օրինագծի վերաբերյալ գոնե պաշտոնական հայտարարություն ակնկալելի է: Օրինագիծն այժմ պատարաստության փուլում է այդ նպատակով ստեղծված հատուկ հանձնախմբի կողմից, որն անմիջական կապ ունի Ելիսեյան պալատի հետ: Մենք ունենք մեր իրավաբան ներակայցուցիչը հանձնախմբում և անմիջականորեն հետևում ենք իրադարձություններին: Հատկանշական է, որ ֆրանսիահայ համայնքի պատմության մեջ առաջին անգամ է, որ Ելիսեյան պալատի կողմից մշակվող օրինագծի աշխատանքային խմբում հայ համայնքի ներկայացուցիչ կա:
Այստեղ ցանկանում եմ արձանագրեք, որ ժողովրդական լեզվով ասած «այդքան էլ միամիտ չենք», որ հավատանք, որ այս օրինագծի պատրաստությամբ ամեն ինչ կավարտվի: Այն դեռ պետք է ներկայացվի խորհրդարանի երկու պալատներին` Ազգային ժողով և Գերագույն պալատ: Վստահ եմ, որ Ազգային ժողովում այն առաջին ընթերցմամբ կանցնի, բայց նախորդների նման դժվարություններ կառաջանան Գերագույն պալատում: Որից հետո օրինագիծը քննարկման կդրվի Սահմանադրական խորհրդում:
-Բազմիցս նշվել է, որ Սահմանադրական խորհրդի որոշումը քաղաքական էր և Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագիծը իրավական բացթողնման խնդիր չի պարունակել: Ապրիլին Հայաստան կատարած այցի ժամանակ Բուայեն օրինագծի ընդունման կասեցումը պայմանավորեց նաև նրանով, որ քաղաքական իրավիճակը Ֆրանսիայում բավականին հեղհեղուկ էր՝ ոչ կայուն, և որ ֆրանսիական հասարակությունը գնալով պառակտվում է: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում և դուք ինչ կարող եք ասել այս մասով:
-Ես անձամբ կարծում եմ, որ Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում ոչին չի փոխվել: Ֆրանսիայում հասարակական կարծիքի ընդհանրություն չկա, այն բաժանված է, միաժամանակ այն մեծ դերակատարություն և կշիռ ունի ֆրնասիական իրականությունում: Մյուս կողմից ֆրանսիացի հասարակության վրա իր ազդեցությունն է տարածում թուրք-ադրբեջանական կողմը` մեծ միջոցներ տրամադրելով, քարոզչական նախաձեռնումներով, ներդրումներ կատարելով և ֆուտբոլային ակումբներ գնելով ներխուժելով սպարտային կյանք, նաև` ֆրանսիական մշակութային որոլտ: Այս ամենը հաշվի առնելով` պետք է փոխել հայկական քաղաքականության ռազմավարությունը, որպեսզի կարողանանք հակակշռել թուրքական հարձակողական արշավը հայության դեմ:
-Ֆրանսիան Արցախի հետ խորհրդարանական մակարդակով բարեկամական խումբ ստեղծած առաջին պետություններից է: Ի՞նչ աշխատանքներ է տանում Հայ դատի Ֆրանսիայի հանձնախումբը, որ այդ պետությունն առաջ գնա այս հարթության մեջ և գուցե նաև ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
-Մեր կողմից տարվում է միջազգային և տեղական հասարակական-քաղաքական օղակների վրա ազդեցություն գործադրելու ամենօրյա աշխատանք, լոբբինգ հասկացությունը նույնպես առկա է: Իսկ մեր պահանջը հստակ է` Ֆրանսիան պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Հարցազրույցը` Սյունե Բարսեղյանի