В московском государственном выставочном зале «Новый манеж» открылась выставка «Взгляни в глаза войны», посвященная почти забытой в советские и последующие годы Первой мировой войне.
Несколько десятков музеев и архивов России, США, Германии, Нидерландов, Сербии, Украины, в том числе и ереванский Музей-институт Геноцида армян, приняли участие в формировании экспозиции выставки. В отличие от традиционной экспозиционной практики, выставка впервые была представлена в интерактивном формате с широким использованием мультимедийной цифровой технологии, которую создавали исключительно российские специалисты. Не зря одним из первых почетных посетителей выставки был премьер-министр РФ Дмитрий Медведев.
По существу, забытая Первая мировая война, представленная множеством документов-оригиналов показала, какую трагедию пережил мир, сколько погибло по существу невинных людей. По итогам первой мировой войны погибло 75 миллионов людей, развалилось 4 крупнейшие мировые империи – Австро-венгерская, Османская, Российская, Британская. На одном из стендов на странице от 8 апреля 1915 года отмечено как начала Геноцида армян в Османской империи… В экспозицию включены фотографии из фондов Музея-института Геноцида армян, которые свидетельствуют о самом зверском преступлении против целого народа в годы Первой мировой войны.
По словам заместителя министра культуры РФ Елены Невзоровой – мир отмечает 100-летие начала Первой мировой войны. Это важная дата не только в истории России, но и большинства стран мира. Естественно, Россия не могла не отметить эту дату, не показать к каким политическим последствиям она привела. Все, что связано с Первой мировой войной, что тогда происходило должно быть широко представлено общественности. Нельзя забывать, что погибли миллионы россиян, были уничтожены целые народы. То, что на этой выставке представлены материалы из архивных источников Армении, очень важно для понимания событий того периода.
Участие армянских организаций в выставке, посвященной Первой мировой войне, по словам президента «Русско-Армянского Содружества» Юрия Навояна – часть российской программы по подготовке мероприятий, посвященных 100-летию Геноцида армян в Османской империи, которая очень созвучна и вписывается в государственную программу России по организации освещения событий Первой мировой войны. Как мы знаем, многие страницы Первой мировой войны долгое время замалчивались, скрывались. И конечно же, замалчивался и скрывался факт Геноцида армян в Османской империи в годы Первой мировой войны. Я надеюсь, что наше сотрудничество с оргкомитетом выставки даст свои положительные результаты. Присутствие армянских документов в одной экспозиции с имеющими мировую известность и авторитет музеев и архивов из разных стран придает особый смысл и вес малоизвестным фактом Первой мировой войны, в том числе и Геноцида армян в Османской империи в 1915 году.
Эдвард Сахинов
Источник: Kavnews.ru
Առաջին համաշխարհայինը և Հայերի Ցեղասպանությունը «Նոր Մանեժում»
Մոսկվայի պետական «Նոր մանեժ» ցուցասրահում բացվեց «Նայիր պատերազմի աչքերին» ցուցահանդեսը, որը նվիրված է խորհրդային և հետագա տարիներին համարյա մոռացված Առաջին համաշխարհային պատերազմին:
Ցուցադրությունը ձևավորվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Սերբիայի, Ուկրաինայի և այլ երկրների մի քանի տասնյակ արխիվների և թանգարանների նյութերի հիման վրա:
Դրանց շարքում են նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերի նյութերը: Ի տարբերություն սովորական ցուցահադրական պրակտիկայի, առաջին անգամ ցուցահանդեսը ներկայացված է ինտերակտիվ ձևաչափով, մուլտիմեդիական և թվային տեխնոլոգիաների լայն կիրառմամբ, որը ստեղծել են բացառապես ռուսաստանյան մասնագետները: Իզուր չէ, որ ցուցահանդեսի առաջին պատվավոր այցելուներից մեկը հանդիսացավ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ըստ էության մոռացված Առաջին համաշխարհայինը, որը ներկայացված է շատ բնօրինակ-փաստաթղթերով, ցուցադրում է, թե ինչ ողբերգություն է ապրել աշխարհը, որքան անմեղ զոհվեր են եղել: Առաջին համաշխարհայինի հետևանքով զոհվել են 75 միլիոն մարդիկ, խորտակվել են աշխարհի չորս խոշոր կայսրությունները` ավտրո-հունգարականը, օսմանյանը, ռուսաստանյանը, բրիտանականը: Ցուցափեղկերից մեկում 1915 թ. ապրիլի 8–ի էջը նշված է որպես Օսմանյան կայսրությունում Հայերի Ցեղասպանության սկիզբ… Ցուցադրությունում ընդգրկված են լուսանկարներ Հայերի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերից, որոնք վկայում են Առաջին համաշխարհայինի տարիներին մի ամբողջ ժողովրդի դեմ իրականացված ամենավայրենի հանցագործության մասին:
Ըստ ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Ելենա Նևզորովայի, աշխարհը նշում է Առաջին համաշխարհայինի սկզբի 100–ամյակը, ինչը կարևոր է ոչ միայն Ռուսաստանի պատմության, այլ նաև աշխարհի երկրների մեծամասնության համար: Բնականաբար, Ռուսաստանը չէր կարող չնշել այս տարեթիվը, ցույց չտալ, թե ինչ քաղաքական հետևանքների այն բերեց: Ինչ որ տեղի է ունեցել Առաջին համաշխարհայինի ժամանակ, պետք է լայնորեն ներկայացվի հասարակայնությանը: Չպետք է մոռանալ, որ զոհվել են միլիոնավոր ռուսաստանցիներ, ոչնչացվել են առանձին ժողովուրդներ: Այն, որ այս ցուցահանդեսում ներկայացված են նյութեր Հայաստանի արխիվային աղբյուրներից, շատ կարևոր է այն ժամանակվա իրադարձությունները հասկանալու համար:
«Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանի խոսքերով, Առաջին աշխարհամարտին նվիրված ցուցահանդեսին հայկական կազմակերպությունների մասնակցությունը Ցեղասպանության 100–ամյակի միջոցառումների նախապատրաստման ռուսաստանյան ծրագրի մաս է կազմում: Այն համահունչ է և ներդաշնակվում է Առաջին աշխարհամարտի իրադրաձությունների լուսաբանումը կազմակերպելու Ռուսաստանի պետական ծրագրին: Ինչպես գիտենք, Առաջին աշխարհամարտի շատ էջեր երկար ժամանակ լռության էին մատնված և թաքցվում էին: Իհարկե, լռության էր մատնված նաև Հայերի Ցեղասպանության փաստը Օսմանյան կայսրությունում: Հուսով եմ, որ ցուցահանդեսի կազմկոմիտեի հետ մեր համագործակցությունը կտա իր դրական արդյունքները: Տարբեր երկրների համաշխարհային ճանաչում և հեղինակություն ունեցող թանգարանների և արխիվների նյութերի հետ նույն ցուցադրությունում հայկական փաստաթղթերի ներկայությունը Առաջին աշխարհամարտի և Հայերի Ցեղասպանության քիչ հայտնի փաստերին առանձին իմաստ և կշիռ է հաղորդում:
Էդվարդ Սախինով