Եվրախորհրդարանի պատվիրակները պնդում են ԵՄ փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած պատգամավորները դիտորդական առաքելության ժամկետը երկարացնելու և դիտորդների թիվը մեծացնելու անհրաժեշտություն են տեսնում։ Այս առաջարկը խոստանում են անել Եվրոպական խորհրդարանում։ Մտադիր են բարձրացնել նաև Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը։
Ճիշտ է, Եվրոպան նախաճգնաժամային իրավիճակում է, սակայն չպետք է թույլ տալ, որ էներգետիկ հարցերը առավել կարևորվեն՝ կարծում է իտալացի պատգամավորը։ Արձանագրում է, որ իր երկիրը 40, իսկ Գերմանիան 60 %-ով կախված է ռուսական գազից, սակայն դա չպետք է ստիպի փոխել դիրքորոշումը որդեգրած սկզբուքների հարցում։ Առևտուրը չպետք է գերակայի մարդու իրավունքներին ՝ ասում է նա. «Ադրբեջանը բռնազավթել է ՀՀ սուվերեն որոշ տարածքներ, ինչը փաստ է և պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարց բարձրացվի»։
Անդրադառնալով այդ հարցին` ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նշեց․ «Ինչ վերաբերվում է Ադրբեջանի վերաբերյալ զեկույցին, իրենք (պատգամավորները) պետք է փորձեն, բայց նաև մենք էլ մեր հերթին՝ այստեղ եկած երեսփոխաններով: Այդ մեծ թվով երեսփոխանները, որոնք մեզ հասկանում են, հասկանում են իրականությունը, չեն կաշառվի Ադրբեջանի ուզած ձևերով։ Այդ երեսփոխանների հետ պետք է աշխատի նաև մեր գրասենյակը, որպեսզի իրենց ուղղված առաջարկները պատրաստենք մեր տեսակետներով: Դա անշուշտ իրենց խնդիրնե` կընդունեն, առաջ կտանեն, թե՝ ոչ, բայց մեր գրասենյակը մեր տնօրեն՝ Հեղինե Էվինյանի գլխավորությամբ ամբողջությամբ պետք է համագործակցի, պատրաստելու հարկավոր բոլոր առաջարկությունները, որպեսզի մենք փոխանցենք երեսփոխաններին այլ օգտագործման համար»:
https://yerkir.am/hy/article/2022/11/04/2388