Այս տարի ՀՅԴ Բելգիայի Հայ Դատի Հանձնախումբը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը նշեց հետևյալ քաղաքական միջոցառումներ կազմակերպելով։
Ապրիլի 24ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 99 րդ տարելիցը Հայ Դատի Բելգիայի հանձնախումբը համագործակցելով եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի հետ կազմակերպել էր մի շարք միջոցառումներ, որոնք անց են կացվել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսսելում։
Առավոտյան հոգեհանգստի պատարագ մատուցվեց Բրյուսսելի Ս. Մարիամ Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում՝ ի խաղաղություն 1.5 միլիոն անմեղ զոհերի հոգիների։ Պատարագից հետո Բելգիայի հայերը և հյուրերը շարժվեցին դեպի Ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող հուշարձան-խաչքարը, որտեղ հիշատակի և դատապարտման խոսքերով ելույթ ունեցավ Բելգիայի հայ համայնքի նախագահ Մ.Մահմուրյանը։ Հուշարձանի առջև զոհերի հիաշատակին դրվեցին ծաղկեպսակներ Բելգիայում ՀՀ Դիվանագիտական ներկայացուցչիոթյան և ՀՀ Եվրամության ներկայացուցչության կողմից, Արցախի ժողովրդի ներկայացուցչի կողմից, կուսակցությունների, քաղաքական և երիտասարդական կազմակերպությունների կողմից։ Այս օրվա հուշի արարողությանը Հայ ժողովրդի կողքին էին նաև մի շարք ազագյին փոքրամասնություններ, որոնք նույնպես ենթարկվել են բնաջնջման Օսմանյան կասրության կողմից, և ավելի ուշ 20 րդ դարեվերջին՝ երբ Հայոց ցեղասպանությունը մնաց նապատիժ։ Դրանք էն. Հրեաները, Հույները, Ասորիները, ինչպես նաև Թութսիները և քրդերը։ Հիշատակի արարողաթյանը ներկա էին Բեՙլգիական մի շարք քաղաքական գործիչներ, կուսակցական ներկայացուցիչներ և պաշտոնյաներ։
Բելգիայի հայերը, որոնց միացել էին նաև Եվրոպայի այլ երկրներից Բրյուսսել ժամանած հայեր, այնուհետև բողոքի ցույցի հավաքվեցին Բրյուսսելում Թուրքիայի դեսպանատան առջև՝ դատապարտելով 1915 թվականից սկսած հայ ազգի ցեղասպանությունը և աննկատ չթողնելով վերջին ամիսների Սիրիայիում հայկական Քեսսաբի հայերի տեղահանման փաստը և Թուրքիայի խաղացած դերը։ Թուրքիայի դեսպանատան առաջ արտասանված խոսքերում անրադարձան նաև ներկայիս Թուրքիայի վարչապետ Էրդողանի ցավակցական ուղերձին՝ շեշտելով, որ Հայ ազգը ցավակցության կարիք չունի, այլ պատմական ճշմարտության վերականգման և կրած աննախադեպ վնասի հատուցմանը։
Ցույցի մասնակիցները այնուհետև քայլարշավով գնացին դեպի Եվրամիության հաստատությունները, որոնց առաջ շարունակեցին հիշեցնել Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման և վնասի հատուցման անհրաժեշտությունը՝ հատկապես այժմ, երբ Թուրքիան վերսկսել է իր Եվրամիությանը անդամակցելու բանակցությունները։
Ապրիլի 29 ին, Բրյուսսելի Հայ Տուն մշակութային կենտրոնում տեղի ունեցավ աննախադեպ հանդիպում։ ՀՅԴ Հայ Դատի Բելգիայի Հանձնախումբը կազմակերպել էր հուշի երեկո՝ «Հայոց Ցեղասպանություն. Ճանաչում և Հատուցում» խորագրի ներքո։
Երեկոյին ներկա էին Բելգիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, Հոգեշնորհ Տ. Զատիկ Վարդապետ Ավետիքյանը։ Առաջին անգամ Բելգիայում բնակվող ազգային փոքրամասնությունները՝ ասորիների, հույների, հրեաների և քրդերի ներկայացուցիչները համախմբվեցին մեկ միջոցառման և նպատակի շուրջ՝ ցեղասպանության և հատուցման խնդրի։ Ներկա էին նաև Բելգիայի կուսակցական գործիչներ, ընկերակցող կազմակերպությունների ներկայացոցիչներ և Բելգիայի սենատի անդամներ։
Երեկոն բացվեց ՀՅԴ Հայ դատի ներածական խոսքով, որում մասնավորապես անրադարձ կատարվեց Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին, նշվեց, որ արդեն ժամանակն է ամբողջովին կենտրոնանալ հաջորդ քայլի վրա, որը հետևում է ճանաչմանը, այն է՝ հատուցման հիմնահարցերին։ Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, բեմը տրամադրվեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։
Պոնտոսի հույների կողմից խոսք արտասանեց պ. Սիդիրոպուլոսը, որը մասնավորապես նշեց, որ Պոնտոսի հույները, Օսմանյան կայսության այլ ազգերի հետ մեկտեղ ենթարկվել են ցեղասպանութայն և կիսում են նույն ցավը։ Նա երախտապարտությամբ նշեց Եվրոպայի հայ դատի հանձնախմբի աջակցությունը Պոնտոսի հույների ցեղասպանության և մշակութային ժառանգության վերադարձի խնդրում։ Նա կարևորեց համատեղ աշխատանքների վարույթը Թուրքիայի հետ հիմնախնդիրների լուծման հարցերում։
Ասորիների համայնքի անունից ելույթ ունեցավ Սիրիակների Եվրոպայի Միության ներկայացուցիչԴավիդ Վիրժիլին, ով կարևորեց ասորիների և ընդհանրապես Օսմանյան կայսրությունում ապրած բոլոր ոչ թուրք ժողովուրդների ցեղասպանության ճանաչման հարցը։ Նա նույնպես բարեկամական զգացմունքներ հայտնեց հայերի հանդեպ և պատրաստակամություն հայտնեց միասին աշխատանքներ տանելու համար։
Հրեա ժողովրդի կողմից խոսքը ասաց Շարլոտ Գուտման Ֆիշգրունդը, որը ներկայացնելով իր ընտանիքի հուզիչ պատմությունը շեշտեց կատարողի կողմից ճանաչման խնդրի կարևորությունը և հրեաների անունից պատրաստակամություն հայտնեց միշտ լինել հայերի և մնացած ազգերի կողքին։
Քրտերի կողմից բեմ բարձրացաւ Թուրքիոյ խորհրդարանին մէջ ներկայացված քրտամետ BDP կուսակցության Եւրոմիության մօտ ներկայացուցիչը, նշելով իր կուսակցության պատրաստակամությունը օժանդակելու հայ եւ մնացեալ ժողովուրդների դատին։
Համայնքների ներկայացոցիչների խոսքից հետո ցուցադրվեց վավերագրական տեսանյութ։ Ֆիլմից հետո իր խոսքն ունեցավ Բելգիայի Լյուվենի համալսարանի պրոֆեսսոր Բեռնար Կուլին։ Անդրադառնոլով Հայոց ցեղասպանության և արդարության վերականգնմանը, նա նշեց Թուրքիայի կողմից ճանաչման հոգեբանական խնդիրների մասին, և դահիճի և զոհի բարդույթների համակապակցման մասին։ Նա կարևորեց արդարության վերականգնումը և շարունակական աշխատանքների վարույթի անհրաժեշտությունը, ինչը և անում է հայ ժողովուրդը իր պայքարում հանուն արդարության վերականգնման։ Եզրափակելով իր խոսքը՝ նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում Թուրքիան կփոխի իր դիրքորոշումը և կառերեսվի իր անցյալի հետ, եթե քաղաքացիական հասարակությունը արագ տեմպերով զարգանա։
Երեկոն ամփոփեց Բելգիայի Հայ համայնքի նախագահ Միշել Մահմուրյանը ողջունելով հյուրերին և իր խոսքում անրադարձավ Բելգիայի հայ համայնքին, կարևորելով պետության դերը այս հարցում։ Բելգիան այն պետությունների շարքում է, որոնք ճանաչել են ցեղասպանությունը և ունեն համապատսախան օրենսդրական դաշտ այն կանխելու դեմ։ Սակայն նշեց նաև Բելգիայում ապրող թուրքական համայնքի դիրքորոշումը, մատնանշելով, որ դա ներկայումս հանդիսանում է ոչ թե հայ համայնքի, այլ Բելգիայի խնդիրը։ Ներկայացնելով իր խոսքի մեջ երևակայական դատարան, որ դատում են Թուրքիան, նա դատավճիռ կայացրեց Թուրքիայի համար և սահմանեց պարտավորություն, համաձայն որի Թուրքիան պետք է հատուցի հայ ազգաբնակչությանը պատճառած ահռելի վնասը։ Ավելացրեց վերջում, որ հույս ունի, որ այսպիսի դատավարությունը տեղի կունենա մի օր՝ և ոչ թե հայ ազգը, այլ միջազգային հանրությունը կլինի մեղադրանք առաջարկողի կողմում։
Երեկոյի ավարտին հաջորդեց հյուրասիրություն։
Բրյուսսել, Ապրիլի 30
Բելգիայի Հայ Դատի Հանձնախումբ
Նկար՝ ցույցի մասնակիցները քայլարշավով ուղղվեցին դեպի Եվրամիության հաստատություններ: Նկարը՝ Կարին Աբիկեանի:
Communiqué de Presse
Cette année, le Comité de défense de la cause arménienne de Belgique a rendu hommage aux victimes du génocide arménien au travers les évènements suivants.
Le Comité de défense de la cause arménienne de Belgique, en collaboration avec la Fédération Euro-Arménienne pour La Justice et Démocratie, a organisé différentes évènements à l’occasion des 99 ans du génocide arménien.
Dans la matinée de 24 avril, une messe a été célébrée à l’église apostolique arménienne Sainte-Marie-Madeleine de Bruxelles pour le repose des âmes des 1,5 millions victimes innocentes du génocide arménien. Suite à la célébration, les Arméniens de Belgique et les invités se sont dirigés vers le monument-xatchqar commémoratif du génocide arménien où le Président du Comité des Arméniens de Belgique, M. Michel Mahmourian, a tenu un discours de recueillement et de condamnation. Des couronnes de fleurs ont été déposées devant le monument par l’Ambassade de la République d’Arménie, le représentant de l’Arménie à l’Union Européenne , le représentant du peuple d’Artsakh , les représentants des parties politiques et des organisations de jeunes. Durant cette cérémonie, des représentants de minorités communautaires ayant de même subi un génocide soit sous l’Empire Ottoman, soit plus tard durant le 20e siècle du fait de l’impunité des auteurs du génocide arménien, étaient également présents. Il s’agissait des Juifs, Grecs, Assyriens ainsi que des Tutsis et des Kurdes. Parmi les personnes présentes, on retrouvait des personnalités politiques Belges, des représentants de partis ainsi que des officiels.
Les Arméniens de Belgique, rejoins par d’autres Arméniens venus de toute une série de pays européens, se sont par la suite dirigés vers l’ambassade de la Turquie de Bruxelles dans le cadre d’une manifestation condamnant le génocide arménien entamé en 1915, sans oublier le déplacement de la population arménienne de la ville de Kessab en Syrie et le rôle que la Turquie y a joué.
Concernant les mots de condoléance adressés par le premier ministre Erdogan, les intervenants devant l’ambassade turque insistèrent sur le fait que le peuple arménien n’est pas en demande de condoléances mais du rétablissement de la vérité historique et du dédommagement des préjudices subis.
Les manifestants se sont, par après, dirigés vers les institutions européennes devant lesquelles ils ont persévéré à rappeler la nécessité de la reconnaissance et de la réparation du génocide arménien par la Turquie et de tout particulièrement en cette période où les négociations en vue d’une adhésion de la Turquie à l’Union Européenne ont reprises.
Le 29 avril, au centre culturel Hay Dun, se déroula une rencontre sans précédent. Le Comité de défense de la cause arménienne de Belgique avait organisé une soirée de mémoire intitulée “Le Génocide arménien: reconnaissance et réparation”.
Etaient présents à la soirée des représentants de l’Ambassade de la République d’Arménie ainsi que le Révérend Père Zadig Avedikian. Pour la première fois, les représentants des minorités juives, grecques, assyriennes et kurdes vivant en Belgique se sont unis lors d’un même événement, autour d’une même cause, à savoir la reconnaissance et la réparation du génocide. Par ailleurs, on pouvait retrouver, parmi les personnes présentes, des personnalités politiques belges, des représentants d’associations amies ainsi que des membres du Sénat.
La soirée fut entamée avec les mots d’introduction du Comité de défense de la cause arménienne de Belgique qui furent destinés aux victimes innocentes du génocide arménien. Il fut, entre autre, précisé que le moment était venu de concentrer les efforts sur l’étape qui suit la reconnaissance, c’est-à-dire la réparation du préjudice subi. Suite aux remerciements adressés aux invités, la parole fut cédée aux représentants des communautés présentes.
Au nom des Grecs pontiques, nous pûmes entendre M. Sidiropoulos qui insista notamment sur le fait que les Grecs pontiques ont également subi, sous l’Empire Ottoman, avec d’autres communautés, un génocide et qu’ils partageaient notre douleur. Il a adressé ses remerciements à la Fédération Euro-Arménienne pour la Justice et Démocratie pour leur soutien aux Grecs pontiques concernant la question de la reconnaissance de leur génocide et de la restitution de leur héritage. Il a insisté sur l’importance d’une collaboration entre nos communautés pour appuyer les revendications à l’égard de la Turquie.
Pour ce qui est des assyriens, c’est David Vergili, représentant de l’Union des Syriaques qui a pris la parole et a insisté sur la question de la reconnaissance du génocide des assyriens et, plus globalement, des peuple non-Turcs de l’empire Ottoman. Il a exprimé son amitié vis-à-vis du peuple arménien et sa disposition à collaborer pour des projets communs.
Pour la communauté juive, Charlotte Gutman-Fischgrund a pris la parole en rappelant d’abord l’histoire émouvante de sa famille avant de mettre en évidence l’importance de la problématique de la reconnaissance par l’auteur du génocide perpétré. Elle a exprimé le soutien de la communauté juive à l’égard des Arméniens et des autres communautés.
Au nom de Kurdes c’est le représentant du parti pro-kurde BDP, siégeant au parlement turc, qui s’est exprimé. Il a mis en évidence le fait que leur parti était prêt à apporter son concours pour les causes défendus par les arméniens et les autres communautés.
Suite aux mots des représentants de communautés, un film documentaire fut projeté après quoi nous eûmes l’honneur d’entendre l’arménologue et professeur d’université Catholique de Leuven Dr. Bernard Coulie. En revenant sur la question de la reconnaissance du génocide et du rétablissement de la justice, il a mentionné les problèmes psychologiques tourmentant la Turquie au sujet de ces questions ainsi que différentes considérations concernant les dynamiques du bourreau et de la victime. Il a insisté sur l’importance du travail continu accompli par la communauté arménienne pour que la vérité soit rétablie. En guise de conclusion, il a exprimé le souhait que, dans un avenir proche, la Turquie modifie sa ligne de conduite et ose affronter son passé et ce avec l’appui de l’évolution de la société civile.
En clôture de la soirée, la parole fut donnée à Michel Mahmourian, président du Comité des Arméniens de Belgique. Après avoir salué les invités, il a évoqué la présence de la communauté arménienne en Belgique et insisté sur le rôle joué par ce pays. En effet, la Belgique fait partie des pays ayant officiellement reconnu le génocide arménien et ayant un arsenal juridique permettant d’assurer le respect de sa reconnaissance. Cependant, il a mis en évidence la situation actuelle et la position de la population turque vivant en Belgique, qui s’apparente d’avantage à un problème belge plutôt qu’arménien. Par référence à un tribunal fictif, il a évoqué la comparution de la Turquie devant celle-ci et sa condamnation à dédommager la population arménienne du préjudice incommensurable infligé par elle. Il acheva son discours en faisant vœu qu’un tel procès se tienne un jour et que l’acte d’accusation soit porté non pas par l’Arménie mais par la communauté internationale.
Enfin, les invités furent conviés à une réception.
Bruxelles, 30 avril
Comité de défense de la cause arménienne de Belgique
Բելգիահայերը Բրյուսելում բազմամարդ բողոքի ակցիա են անցկացրել
(azatutyun.am RFE/RL) Բելգիահայերն այսօր բազմամարդ ցույց և բողոքի երթ են անցկացրել Բելգիայում Թուրքիայի դեսպանատան և Բրյուսելի կենտրոնական Շուման հրապարակում, որտեղ կենտրոնացած են ԵՄ հիմնական կառույցները: Բելգիահայերը ծաղկեպսակներ են դրել Հայոց եղեռնի խաչքարի մոտ: