(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը, վերջին շրջանում այդ ուղղությամբ որոշակի տեղաշարժ է նկատվում: «Վերջին 20-25 տարիների ընթացքում Հայաստան-Իսրայել հարաբերություններում էական արդյունքներ չեն նկատվել: Այժմ տեսնում ենք որոշակի տեղաշարժ, և հույս ունենք, որ այս քայլերը մեկնարկային հարթակ կլինեն երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար»,-ասաց Հակոբ Սևանը:
Նա նկատեց, որ երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժ կա տնտեսության ոլորտում: Մասնավորապես, կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել գյուղատնտեսության, առողջապահության ոլորտները: «Այսօր երկու երկրների տնտեսական համագործակցության մակարդակը շատ ցածր է: Իսրայելի շուկաներում հազվադեպ կարող ենք գտնել հայկական ապրանքներ, այն էլ որոշ տեղերում միայն գինի: Այնինչ, կարելի էր այդ բացը լրացնել: Հայ համայնքը կողմնակից է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունների մակարդակը բարձր լինի»,-ասաց Հակոբ Սևանը: Տնտեսական հարաբերություններում լավատեսական շեշտադրումներին զուգահեռ, Հակոբ Սևանն իր մտահոգությունը հայտնեց քաղաքական դաշտում առկա իրավիճակի մասին: Նրա կարծիքով, այս հարթակում դեռ երկու երկրների հարաբերությունները կմնան նույնը: Էական փոփոխություն չի լինի: «Գիտենք, որ Իսրայելը շարունակում է զինել Ադրբեջանին, որը հակահայ քաղաքականություն է վարում: Մյուս կողմից էլ ունենք Հայոց ցեղասպանության չճանաչումը:
Չի բացառվում, որ Հայաստանի հետ հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված քայլերը լինեն Թուրքիայի հետ ոչ այնքան լավ հարաբերություններ ունենալու համատեքստում: Գաղտնիք չէ, որ այսօր Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները նախկինի նման չեն»,-կարծիք հայտնեց Հակոբ Սևանը: Ամեն դեպքում նա կարևոր համարեց վերջին շրջանի այցելությունները՝ հույս հայտնելով, որ տեսանելի ապագայում կտան իրենց արդյունքները:
Armenian community attaches importance to steps aimed at boosting Armenia-Israel relations
(ARMENPRESS) Hakob Sevan, chairman of the Armenian National Committee of Jerusalem, told Armenpress that in the recent period certain progress is noticed on this path. “Over the past 20-25 years no significant results were recorded in the Armenia-Israel relations. But now we witness certain progress, and we hope these steps will become a beginning point for the development of the relations between the two countries”, Hakob Sevan said.
He said the two countries have great cooperation potential in the economic field. In particular, the spheres of agriculture, healthcare can be of mutual interest. “Today the level of economic cooperation between the two countries is very low. You can hardly find Armenian products in the Israeli market, only wine in some places. Meanwhile, this gap could be filled. The Armenian community is in favor of the level of economic relations to be high”, he said.
Despite the optimism over the economic relations, Hakob Sevan expressed concern over the situation in the political field. According to him, the relations of the two countries in this field will still remain unchanged. “We know that Israel continues supplying arms to Azerbaijan which carries out an anti-Armenian policy. On the other hand, we have the issue of non-recognition of the Armenian Genocide. It’s not ruled out that the steps aimed at boosting the relations with Armenia will be in the context of having not so good relations with Turkey. It’s not a secret that today the relations between Israel and Turkey are not the same”, Hakob Sevan stated. However, he attached importance to the recent visits and expressed hope that they will give their results in the near future.
Շարունակվում է Նալբանդյանի պաշտոնական այցը Իսրայել
(azatutyun.am) Բավականին զուսպ պաշտոնական հաղորդագրությունների ֆոնին հայաստանյան ու Իսրայելում գտնվող դիտորդները կարծիք են հայտնում, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո պաշտոնական Երևանը ձգտում է ակտիվացնել հարաբերությունները Իսրայելի հետ:
Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, երեկ մեկնարկած այցի շրջանակում Նալբանդյանը հանդիպումներ է ունենալու Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Այս պահին հայտնի է, որ կայացել է Նալբանդյանի հանդիպումը այդ երկրի խորհրդարանի՝ Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի հետ, ով ընդգծել է, որ Իսրայելի օրենսդիր մարմինը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը:
Ավելի վաղ Նալբանդյանին ընդունել է Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան – Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովը: Նալբանդյանը նաև հանդիպում է ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը։
Երուսաղեմի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանն այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իսրայելը շահագրգռված է խորացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում այն որպես ճնշման լծակ օգտագործի Թուրքիայի և անգամ Ադրբեջանի նկատմամբ. – «Ինչպես առաջին տարիներին նշմարեցինք, երբ Թուրքիայի հետ խնդիրները բավական լուրջ վտանգված էին, վատ վիճակի մեջ էին, առաջին առիթով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկեցին Կնեսեթի օրակարգում: Այսինքն, ինչ-որ տեղ այն ժամանակ այդ հարցը օգտագործեցին Թուրքիայի վրա ինչ-որ ճնշում բանեցնելու ձևով»:
Ցայսօր Հայաստանը դեսպանատուն չունի Իսրայելում, ոչ էլ Իսրայելը՝ Երևանում: Երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթղերը, համաձայն Հայաստանի արտգործնախարարության կայքէջի, վերաբերում են մշակույթի, գիտության ու կրթության, առողջապահության ու բժշկության բնագավառներում համագործակցությանը և կապիտալ ներդրումների խրախուսմանը:
Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը, հայկական կողմի պնդմամբ, լայնորեն կիրառում էր իսրայելական արտադրության զինտենիկա, մասնավորապես, անօդաչու սարքեր և հակատանկային «Սփայք» հրթիռներ:
Այս տարի հուլիսին Երևանում հյուրընկալեցին Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, ով ավելի քան 3 տարի՝ 2003-2006 թվականներին Իսրայելի կառավարությունում, Արիել Շարոնի վարչապետության օրոք, իսրայելական հատուկ ծառայությունների՝ Մոսսադի ու Շին Բեթի գործունեության և ԱՄՆ – Իսրայել ռազմավարական երկխոսության համար պատասխանատու նախարարն էր:
Երևանում, «Ազատության» հետ զրույցում իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ երկու երկրների հարաբերություններում «ճեղքում» է գրանցվել:
Ինչ վերաբերում է հայ-իսրայելական առևտրային հարաբերություններին, ապա առանց կասկածի դրանք կարելի է «աննշան» բնորոշել: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին ինն ամիսներին երկկողմ առևտուրը կազմել է ընդամենը 1 միլիոն 257 հազար դոլար, որը, ճիշտ է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.4 տոկոսով, սակայն կազմում է Հայաստանի ողջ արտաքին առևտրի ընդամենը 0.02 տոկոսը:
«Արևելք» լրատվակլան կայքի գլխավոր խմբագիր Սագո Արեանի խոսքով, հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվացումը նոր է սկսվել և դեռ վաղ է գնահատականներ տալ:
«Շատ կարևոր այց է, ըստ իս: Կարևորը այն է, որ Հայաստանը ի՞նչ պիտի կարողանա քաղել Թել Ավիվից: Վերջին տարիներին ես չեմ հիշում, որ հայաստանցի բարձրաստիճան որևէ պաշտոնյա այցելի Թել Ավիվ: Նաև արցախյան խնդրի շուրջ Իսրայելը շատ մեծ նեցուկ ունի մեր թշնամիին, հակառակորդին՝ Ադրբեջանին», – «Ազատության» հետ զրույցում ասաց Արեանը:
Armenia, Israel Want to Bolster Relations
Israel’s continued arms sales to Azerbaijan and its refusal to recognize the Armenian Genocide still seen as obstacles
(ASBAREZ) Israel and Armenia want to bolster and expand relations. Armenia’s Foreign Minister Edward Nalbandian on Tuesday, after meeting with Israeli Prime Minister Benjamin Netenyahu, said that such meetings will bring “new impetus” to Israel-Armenia ties.
During their meeting, the two explored intensification of trade and economic relations, expansion of the legal framework, the perspectives of implementing joint programs in the fields of information technologies, education and science, tourism and agriculture.
Reportedly, the two also touched on the Nagorno-Karabakh conflict resolution process, with Nalbandian briefing Netenyahu on the most recent developments on that front. Wider regional issues were also discussed, with Netenyahu expressing concern about Iran’s “attempts to establish a military presence in the region.”
“We’ll strengthen relations between Israel and Armenia in tech, cyberspace and agriculture,” Netenyahu, who is also Israel’s foreign minister, tweeted after talks with Nalbandian.
Nalbandian’s trip to Israel is considered important for advancing relations between the two countries.
Bolstering Armenia’s relations with Israel, which does not have an embassy in Yerevan, was also high on the agenda of a visit to Yerevan by Israel’s Minister of Regional Cooperation Tzachi Hanegbi in July when the two signed agreements on visa-free travel for holders of diplomatic passports and abolished double-taxation between the two countries—an issue being raised with United States administration officials as a next step in advancing U.S.-Armenia relations.
Soon after Hanegbi’s visit to Armenia, the Israeli defense ministry announced an investigation into an Israeli defense manufacturer, which allegedly live-tested its suicide drone, purchased by Azerbaijan, on Artsakh targets. The contract has been suspended until the investigative body of the Israeli defense ministry completes its probe on the matter, which if proven true, could place Israel in the middle of the Karabakh issue as a side to the conflict.
Despite the optimism over advancing relations between Israel and Armenia, Hakob Sevan, the chairman of the Armenian National Committee of Jerusalem spoke to Armenpress and cited Israel continued and growing arms supply to Azerbaijan as a potential obstacle in advancing those ties.
“We know that Israel continues to supply arms to Azerbaijan which carries out an anti-Armenian policy,” Sevan told Armenpress on Tuesday.
The Jerusalem ANC leader also pointed out another obstacle: Israel’s refusal to recognize the Armenian Genocide. Official Tel Aviv has often used the so-called “Genocide card” when its relations with Turkey have been frayed
“On the other hand, we have the issue of [Israel’s] non-recognition of the Armenian Genocide. We cannot rule out that the steps aimed at bolstering relations with Armenia are being done within the context of [Israel] not having such good relations with Turkey,” added Sevan in his interview with Armenpress.
The Genocide issue came up in Nalbandian’s discussions with Yuli Edelstein, the leader of the Israeli legislature, the Knesset.
Edelstein told Nalbandian his view that the Genocide must be acknowledged, but no concrete pledges were made that Israel would finally recognize the Genocide.
Nalbandian visited Yad Vashem, laid a wreath at the Memorial to the Holocaust victims and toured the Israeli national Holocaust Museum, where he left a note in its guestbook.
“The most important lessons that Yad Vashem in Jerusalem and Tsitsernakaberd in Yerevan tell us is that new genocides, crimes against humanity can be prevented only by combined efforts of the international community. It is the moral obligation of Armenians and Jews, the nations that passed through the horrors of genocide, to stand at the forefront of such efforts,” Nalbandian wrote in the memorial book.
During his visit, Nalbandian also visited the Jerusalem Patriarchate and met with Patriarch Archbishop Nurhan Manukian.
Ara Khachatourian