(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Բելգիայում hոկտեմբերի 18-ին մեկնարկելու է Եվրոպահայերի 4-րդ համագումարը: Մասնակցելու են Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և այլք: Համագումարի մանրամասների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցի, տարածաշրջանային զարգացումների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հաղորդակցության եւ հասարակության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանի հետ:
-Հոկտեմբերի 18-ին և 19-ին Եվրոպահայերի 4-րդ համագումարն է անցկացվելու: Նախապատրաստական աշխատանքներն ի՞նչ փուլում են:
-Նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Հրավիրյալները, ովքեր համագումարի սկզբին ողջույնի խոսքով պիտի հանդես գան, արդեն հաստատել են իրենց ներկայությունը: Մասնակցելու են Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պետական ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնագետ բանախոսները: Նաև ակնկալում ենք եվրոպական խորհրդարանի տասնյակ պատգամավորների մասնակցությունը: Պետք է ասեմ, որ եվրոպահայ միությունների կամ անհատների մասնակցության թիվն արդեն բավական բարձր է:
-Համագումարի օրակարգում ի՞նչ հարցեր են լինելու: Այս անգամ համագումարը նախորդներից ինչո՞վ է առանձնանալու:
-Համագումարն անդրադառնալու է 4 կարևոր թեմաների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջատիրական պայքարը Եվրոպայում, այդ պայքարն իրավական դաշտ փոխանցելու գործընթացը, Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հարց, ինչպես նաև թուրք և ադրբեջանական լոբբինգը Եվրոպայում և նրանց հակազդելու միջոցները: Երրորդը` Հայաստան-Եվրամիություն երկկողմանի հարաբերություններն են: Թեմային անդրադարձ կկատարվի նոյեմբերին սպասվող Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեքստում: Չորրորդը` հայապահպանության հարցն է Եվրոպայի գաղութներում:
-Արցախի հետ կապված Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ի՞նչ շեշտադրումներով է շարունակելու աշխատանքը:
-Արցախի հիմնախնդիրը մնում է Հայ Դատի կարևորագույն առաջնահերթություններից մեկը` քաղաքական առումով Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում, Եվրամիության տարբեր հաստատությունների ներկայացուցիչների բառապաշարում, որովհետև միջազգային իրավունքի համաձայն, այս սկզբունքը նույնքան ուժ և պարտադրանք ունի, որքան տարածքային ամբողջականության սկզբունքը: Արցախի հիմնախնդրի վերաբերյալ երկրորդ հարցն է` հակազդել աշխարհաքաղաքական և տնտեսական մեկուսացմանը, որը պարտադրված է Արցախի ժողովրդին ադրբեջանական կողմից: Այդ համատեքստում շարունակելու ենք դիվանագիտական կապեր ամրապնդել եվրոպացի պատգամավորների հետ` նրանց Արցախ այցելելու հնարավորություններ ստեղծելով կամ խորհրդարանական բարեկամական խմբերի հետ աշխատելով: Մեկուսացման հետևանքն է այն, որ Արցախի ժողովրդի կյանքի որակը, տնտեսական զարգացումը սահմանափակվում է: Հայ դատի գրասենյակն այս խնդիրը բարձրացրեց ԵԱՀԿ-ի մարդու իրավունքների ոլորտին նվիրված վերջին համաժողովին, որը տեղի ունեցավ Վարշավայում: Նույն համաժողովի շրջանակում հանդիպումներ եղան տասնյակ պատվիրակությունների հետ, ցուցադրվեց Արցախի պատերազմի մասին «Պաշարվածներ» ֆիլմը:
-Համանախագահները փորձում են բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ քայլեր իրականացնել: Ի՞նչ ակնկալիքներ կան այդ համատեքստում: Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը արդյո՞ք դրական տեղաշարժ հնարավոր է:
-Այս փուլում ամենակարևորը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում արձանագրված առաջնահերթությունների իրականացումն է: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել զինադադարը, ապա կարող ենք երևակայել, որ բուն բանակցությունները դժվար զարգանան: Պետք է սահմանին հանգիստ լինի, որ բանակցությունների համար դրական մթնոլորտ ձևավորվի: Դա հնարավոր կլինի շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրման դեպքում: Դա պետք է լինի համանախագահների անմիջական առաջնահերթությունը: Եթե Ադրբեջանը շարունակի չհամաձայնել, պետք է հայկական կողմը լրջորեն քննարկի այդ մեխանիզմի միակողմանի տեղադրման հարցը:
-Վերջերս համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներ Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ տեղեկություններ հրապարակեցին: Եվրոպայի գործիչների շրջանում այն ի՞նչ արձագանք գտավ:
-Արձագանքը բարձր էր և կարող է ավելի բարձրանալ, որովհետև այս գործի մեջ թաթախված անձանց անունները քիչ-քիչ բացահայտվում են: Եվրախորհրդարանն արդեն խստորեն դատապարտել է և պահանջել խնդրի ուսումնասիրման հանձնախումբ ձևավորել: Եվրախորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց, ինչը շատ դրական է: Կարծում ենք, որ նման նախաձեռնություններ պետք է լինեն բոլոր այն երկրների խորհրդարաններում, որտեղ կասկած կա տվյալ երկրի քաղաքական գործիչների մասնակցությունն այս սկանդալին: Բոլոր նրանք, ովքեր մասնակից դարձան Ադրբեջանի պրոպագանդային, հակահայ կեցվածքներ ծավալեցին` ստանալով Ադրբեջանի նավթային դոլարները, պետք է համապատասխան պատիժ ստանան: Սա եվրոպական արժեքներ պահպանելու երաշխիք է:
-Կխնդրեմ ներկայացնել Եվրոպայի Հայ դատի գրասենյակի դիրքորոշումը Կատալոնիայի անկախության վերաբերյալ:
– Նախ անդրադառնամ հանրաքվեի ընթացքում ուժի կիրառմանը, Իսպանիային դա պատիվ չի բերում: Բռնությունը, որին ականատես եղանք, եվրոպական, ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին դեմ է: Ամեն ազգ և ժողովուրդ ունի իր կամքն ազատ արտահայտելու իրավունք: Այդ իրավունքը պետք է պահպանվի, հարգվի և ոչ թե բռնությամբ խլվի:
Աննա Գզիրյան
Demand for recognition of Armenian Genocide, Artsakh, Armenia-EU ties: Agenda of congress of European-Armenians approved
(ARMENPRESS) The 4th congress of European-Armenians will be held in Belgium on October 18. The event will be attended by Catholicos Aram I of the Great House of Cilicia, foreign minister of Armenia Edward Nalbandian and others.
Harout Chirinian – Communication and PR Officer at the European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD), gave an interview to ARMENPRESS talking about the details of the congress, the OSCE Minsk Group Co-Chairs’ visit to Armenia, as well as regional developments.
-The 4th congress of European-Armenians will be held on October 18 and 19. In what stage are the preparation works?
-The preparation works are underway. The guests, who will deliver welcoming remarks at the beginning of the congress, have already approved their participation. Catholicos Aram I of the Great House of Cilicia, Armenian foreign minister Edward Nalbandian, Diaspora minister Hranush Hakobyan, high-ranking officials from Artsakh, as well as specialist speakers will attend the congress. We also expect the participation of dozens of MEPs. I want to state that the number of European-Armenian unions or individuals is already high.
-What issues are included in the congress agenda? How will this congress be different from the previous ones?
-The congress will touch upon 4 key topics: demanding fight for recognition and reparation of the Armenian Genocide in Europe, the process of transferring this fight to a legal field, the issue of Artsakh people’s free right to self-determination, as well as the Turkish and Azerbaijani lobbying in Europe and ways to counter them. The third one concerns Armenia-EU bilateral ties. This topic will be discussed in the context of the upcoming Eastern Partnership summit in November. The fourth one is the issue of preservation of Armenian identity in the European colonies.
-What is going to be the emphasis of the European Armenian Federation for Justice and Democracy on the Artsakh issue?
-The Artsakh issue remains one of the key priorities of the EAFJD – from political perspective the preservation of the Artsakh people’s right to self-determination in the OSCE Minsk Group agenda, in the lexicon of the representatives of various EU structures because according to the international law this principle has the same force and coercion as the principle of territorial integrity. The second issue over the Artsakh conflict is to counter geopolitical and economic isolation imposed by the Azerbaijani side to the Artsakh people. In this context we will continue intensifying the diplomatic ties with the European lawmakers by creating opportunities for them to visit Artsakh or cooperating with the parliamentary friendship groups. The consequence of the isolation is that the life quality of the Artsakh people, the economic development are being limited. The EAFJD voiced this issue at the recent conference on the OSCE human rights field which was held in Warsaw. Within the frames of this conference meetings were held with dozens of delegations, a film on the Artsakh war was screened.
-The Co-Chairs try to take steps on boosting the negotiation process. What are the expectations in this regard? Taking into account Azerbaijan’s unconstructive policy whether a positive progress is possible?
-The most important thing at this stage is the implementation of priorities registered during the Vienna and St. Petersburg meetings. If Azerbaijan continues violating the ceasefire, we can imagine that the actual negotiations will hardly move forward. Positive atmosphere for negotiations will be formed only when it is calm in the border. This will be possible in case of installing investigative mechanisms in the line of contact. This should be the immediate priority of the Co-Chairs. If Azerbaijan continues opposing, the Armenian side should discuss the issue of unilaterally installing these mechanisms.
-Recently some reporters investigating certain media outlets released details over the Azerbaijani corruption scandal. What was the reaction of European figures on this issue?
-The reaction was high and could further increase since the names of persons involved in this case are being gradually revealed. The European Parliament has already strictly condemned this and urged to form a commission to investigate the case. The European Parliament adopted a specific resolution which is quite positive. We think such initiatives must be made in the parliaments of all those countries where there are suspicions over the involvement of that countries political figures’ in this scandal. All those who participated in the Azerbaijani propaganda, carried out anti-Armenian actions by receiving Azerbaijani oil dollars should be punished. This is a guarantee of maintaining European values.
-Can you please present the stance of the EAFJD over the Catalonia independence?
-I firstly want to refer to the use of force during the referendum which doesn’t bring an honor to Spain. The violence we witnessed is against the European, democratic values and human rights. Every nation has the right to free will. This right must be preserved, respected and should not be taken by force.
Anna Gziryan
Յարութ Շիրինեան, Եւրոպահայութեան չորրորդ համագումարին մասին տեղեկութիւններ կը ներկայացնէ Radio Voice of Van – Վանայ Ձայն ձայնասփիւռի հարցազրոյցի մը ընթացքին