(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Երուսաղեմում Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը, միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 23-ի երեկոյան անցկացվելիք ջահերով երթ:
«Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքից ջահերով երթ կանցկացվի դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այնուհետև մասնակիցները կշարժվեն դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, որտեղ կանցկացվի մոմավառություն»,-ասաց Հակոբ Սևանը:
Ապրիլի 24-ին առավոտյան Սուրբ Հակոբյանց վանքում կմատուցվի պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների: Այնուհետև պատարագի մասնակիցները կուղղվեն դեպի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, որտեղ նախատեսված են ելույթներ:
«Հիշատակի միջոցառումներից հետո նախատեսում ենք բողոքի ցույց անցկացնել Արևելյան Երուսաղեմում գտնվող թուրքական հյուպատոսարանի դիմաց: Գլխավոր ուղերձն է ճանաչում և հատուցում»,-ասաց նա:
Ապրիլի 24-ի երեկոյան էլ կանցկացվի հուշ երեկո:
Armenian community to hold protest outside Turkish Consulate in Jerusalem
(ARMENPRESS) The Armenian Genocide commemorative events in Jerusalem will begin on April 23.
Armenian National Committee Jerusalem office’s chairman Hakob Sevan told ARMENPRESS the events will kick off with a torchlight procession in the evening of April 23.
“A torchlight procession will be held from Jerusalem’s St. Hakobyants Monastery to the St. Gregory the Illuminator Church. Afterwards the participants will move towards the Armenian Genocide memorial, where a candlelight event will be held”, he said.
A mass will be served in the St. Hakobyants Monastery in the morning of April 24 for the memory of the Armenian Genocide victims.
Afterwards several figures are scheduled to deliver speeches at the memorial.
“After the commemorative events we plan to hold a protest outside the Turkish Consulate in East Jerusalem. The main message is recognition and reparation”, he said.
A commemorative evening will be held in the evening of April 24.