(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը:
«Հայ համայնքը որևէ թեկնածուի չի պաշտպանելու: Յուրաքանչյուրն իր ցանկությամբ քվեարկելու է այն թեկնածուի օգտին, որին ցանկանում է: Համայնքի խորհուրդն այն նույն մոտեցումն է ցուցաբերում, ինչպես նախկինում: Հայ համայնքում կան բազմաթիվ միություններ կուսակցություններ, ամեն մեկն ինքը կորոշի ում օգտին ձայն տա: Ի դեպ, նույն մոտեցումը կա նաև հրեաների, հույների և այլ ազգերի համայնքներում»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է Դաշնակցության դիրքորոշմանը, ապա Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ կուսակցությունն առաջին փուլում որևէ թեկնածուի չի ստարելու: Դաշնակցությունը կսպասի երկորրդ փուլին, երբ պարզ կդառնա, թե առաջադրված որ գործիչներն են հաղթահարել անցողիկ շեմը:
Անդրադառնալով նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների քարոզարշավին, դրանում հայկական հարցերի շեշտադրմանը` Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ առանձնապես նոր շեշտադրումներ չկան:
«Հայերի հետ կապված շեշտադրումները շատ քիչ են: Կարծես, թե նախագահական ընտրությունների թեկնածուներն այլ հարցերի վրա են շեշտադրումներ կատարում: Բայց, ընդհանուր առմամբ, բոլոր թեկնածուներն էլ դրական են տրամադրված հայերի նկատմամբ և նշում են, որ կաշխատեն շարունակել այն գործը, քաղաքականությունը, որը կար մինչև այժմ»,-ասաց նա:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է ապրիլի 23-ին: Նախագահի աթոռի համար պայքարում է 11 թեկնածու: Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ մի քանի թեկնածուներ ունեն հնարավորություն հաղթահարելու անցողիկ շեմը և հայտնվելու երկրորդ փուլում, մասնավորապես, Ֆրանսուա Ֆիյոնը, Բենուա Ամոնը, Էմանուել Մակրոնը, Մարին Լե Պենը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին:
Armenian community not to support any candidate in French presidential election
(ARMENPRESS) The Armenian community of France has no decision on supporting any candidate in the French presidential election, Harut Martirosyan – Chairman of the Armenian National Committee of France told Armenpress.
“The Armenian community will not support any candidate. Everyone will vote for the candidate he/she wants. The Community council demonstrates the same approach as before. There are numerous unions, parties in the Armenian community, each one will decide on its own to whom to vote for. The same approach exists also in the Jewish, Greek and other communities”, Harut Martirosyan said.
As for the ARF stance, Martirosyan said the party at the first round will not support any candidate. It will wait for the second round when it will be known which nominated candidates passed the required threshold.
Commenting on the candidate’s election campaign, their emphasis on Armenian issues, Martirosyan said in general there are no new emphases.
“The emphases on Armenians are very few. It seems the presidential candidates put much more emphasis on other issues. But, in general, all candidates have a positive attitude towards Armenians and state that they will try to continue the work, the policy that existed till now”, he said.
The first round of French presidential election will be held on April 23. 11 candidates run for presidency. Martirosyan said several candidates have chances to pass the required threshold and appear in the second round. The second round will be held on May 7.
Chaque membre de la communauté arménienne de France votera en fonction de ses convictions
(Nouvelles d’Arménie) Dans un entretien avec Armenpress, le président du Comité français de défense de la cause arménienne, Harout Martirossian, relève que la communauté arménienne de France ne soutiendra aucun des candidats en particulier, et chacun votera en fonction de ses convictions. Selon lui, tous les candidats ont exprimé des positions positives au sujet des questions qui préoccupent le plus la communauté arménienne et ont affirmé qu’ils poursuivront la même ligne politique qu’aujourd’hui envers la communauté arménienne et l’Arménie.
(Extrait de la revue de presse de l’Ambassade de France en Arménie en date du 13 avril 2017)