A l’initiative du Comité National Arménien de Belgique et du Ciné Club du Hay Doun, une projection du documentaire « Les Chemins Arides » a eu lieu hier soir, le 11 Avril, 2017 au Cinéma Aventure, en présence du réalisateur franco-arménien Arnaud Khayadjanian, venu spécialement de la France pour présenter son film.
Le documentaire aborde un périple entamé par le réalisateur vers le village de ses arrières grands-parents en Arménie Occidentale. Khayadjanian parcours, un tableau à la main, la terre de ses ancêtres, village par village, à la recherche de réponses concernant l’identité du sauveur de son arrière-grand-père, rescapé du Génocide des arméniens. Il rencontre les habitants de la région et les questionne sur ce qu’ils connaissent sur les événements de 1915. Les réponses reçues, notamment dans les villages qui se trouvent loin de la capitale, sont souvent une répétition du discours officiel des autorités Turques concernant le Génocide.
Durant son discours de bienvenue, la présidente du CDCA Mme Lianna Margaryan a mis l’accent sur l’importance des liens à tisser avec la population et notamment avec la société civile Turque par le biais de différentes sortes d’initiatives. « Les Chemins Arides » étant un documentaire qui s’inscrit dans cet objectif, Mme Margaryan a plus particulièrement félicité Arnaud Khayadjanian.
Environ 100 personnes étaient présentes pour visionner et apprécier la projection. Une session de Questions-Réponses a suivi la projection, durant laquelle les spectateurs ont eu l’occasion de faire part de leurs compliments.
«Քարքարոտ արահետներ» ֆիլմի ցուցադրություն
Երեկ, ապրիլի 11-ին, Բրյուսելի Cinema Aventure կինոթատրոնում տեղի ունեցավ ֆրանսահայ կինոռեժիսոր Առնո Խայանջյանի «Քարքարոտ արահետներ» ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպվել էր Բելգիայի Հայ Դատի հանձախմբի և Բելգիայի Հայ Դան կինոակումբի (Ciné Club) կողմից: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաև հեղինակը՝ Առնո Խայաջանյանը, ով անձամբ ներկայացրել Բելգիացի հանդիսատեսին իր գործը։
Ֆիլմը պատմում է ռեժիսորի՝ իր նախնիների հայրենիք՝ Արևմտյան Հայաստան կատարած այցի և իր մեծ ծնողների ցեղասպանության ժամանակ անցաց ճանապարհով անցնելու մասին: Խայանջյանի գյուղից գյուղ է անցնում, զրուցում տեղի բնակիչների հետ, պատմելով, որ իր պապին այդ շրջանի գյուղացիներից մեկն է փրկել կոտորածների ժամանակ։ Նա հարցնում է, թե ինչ իրենք գիտեն 1915-ի դեպքերի մասին: Իր տված հարցերին ի պատասխան՝ տարբեր կարծիքներ և պատասխաններ են հնչում, որից կարելի եզրակացնել, որ հատկապես մայրաքաղաքից հեռավոր շրջաններում գտնվող տեղացի բնակիչները հիմնականում կրկնում են Թուրքիայի պաշտոնական տեղեկատվությունը այդ տարիների իրադարձությունների մասին։
Ֆիլմը նկարահանվել է 2 տարի առաջ, երբ քաղաքական իրավիճակը Թուրքիայում դեռ թույլ էր տալիս հուսալ որևէ այլընտրանքային նախաձեռնությունների միջոցով խոսել Ցեղասպանության թեմայի շուրջ։ Ինչպես ռեժիսորը պարզաբանեց՝ իրենք նկարահանել ստանալով պաշտոնական իրավասություն և չեն օգտագործել որևէ թաքնված միջոցներ։
Ֆիլմի ցուցադրությունից առաջ Բելգիայի Հայ Դատի հանձախմբի ատենապետուհի Լիաննա Մարգարյանը իր ողջույնի խոսքում կարևորեց հատկապես ալտերնատիվ հաղորդակցության մեթոդների և ծրագրերի միջոցով կապեր հաստատելը Թուրքիայի ժողովրդի և հատկապես քաղաքացիական հասարակության հետ։ Այս առումով էլ գնահատելով ռեժիսորի արվեստի հեռանկարից հիմնախնդիրը դիտարկելու փորձը, որը այս վավերագրական նյութի կապող օղակն է հանդիսանում։
Կինոդիտմանը մասնակցեցին մոտ 100 հանդիսատես, ովքեր մեծ հավանություն տվեցին ներկայացված նյութին։ Ֆիլմի ցուցադրումից հետո նախատեսված քննարկման ժամանակ հանդիսատեսները իրենց հարցումները ուղղեցին կինոռեժիսորին ինչպես նաև ներկայացրեցին իրենց մեկնաբանությունները։