(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդներում հայ համայնքն անցկացնելու է միջոցառումների շաբաթ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:
«Հայ դատի հանձնախումբը համագործակցում է մյուս հայկական կազմակերպությունների հետ: Նախորդ տարվա նման նախատեսել ենք մի շարք միջոցառումներ: Միջոցառումների շաբաթի մեկնարկը կտրվի ապրիլի 18-ին: Այդ օրը Նիդերլանդների պառլամենտի շենքի մոտ կանցկացվի հանրահավաք, այդ ժամանակ կհանձնենք պահանջագիր, որի տեքստն արդեն նախօրոք քննարկել ենք մյուս կազմակերպությունների հետ: Պահանջագրում հիմնական շեշտադրումն այն է, որ Հայոց ցեղասպանության խնդրի լուծումը միջազգային ճանաչումն է»,-ասաց Մասիս Աբրահամյանը:
Ապրիլի 22-ին մեծ ցույց կանցկացվի Ամստերդամում: Մասիս Աբրահամյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից սկսած՝ միջոցառումներին մեծ թվով հայեր են մասնակցում: Արդեն պայմանավորվածություն կա ոստիկանության հետ, ճշտվել են այն փողոցները, որտեղով անցկացվելու է քայլարշավը: Մասնակիցները երթով շարժվելու են Ամստերդամի ցույցերի հավաքատեղի` հրապարակ: Հանրահավաքին կմասնակցեն ականավոր դեմքեր, ցեղասպանությունների դեմ պայքարի ջատագովներ: Ապրիլի 24-ին էլ Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշարձանների մոտ կանցկացվեն հիշատակի միջոցառումներ:
«2004 թվականից հետո, երբ Հոլանդիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, հետագայում իր քաղաքականությունում քիչ թե շատ շրջադարձ տեղի ունեցավ: Կարծես զղջացին, որ ցեղասպանություն բառն օգտագործել են: Մասնավորապես, ձախակողմյան ուժերից Աշխատավորական կուսակցությունը, որ թուրքամետ է, որոշակի շրջադարձ ցույց տվեց: Աստիճանաբար նկատվեց, որ քաղաքական շրջանակում ցեղասպանություն բառը փոխարինվեց ցեղասպանության խնդիր բառով: Հիմնականում մեր պայքարն այն է, որ դա տեղի չունենա»,-ասաց Մասիս Աբրահամյանը:
Նա ընդգծեց, որ անհատապես, առանձին բոլորն էլ ընդունում են Հայոց ցեղասպանությունը, սակայն քաղաքական շրջանակում խոսափում են: Դա հայ համայնքի մոտ մեծ ընդվզում է առաջացնում, հետևաբար պահանջում են, որ այդ բառի հետ չխաղան և օգտագործեն ճիշտ բնորոշումները:
«Շուտով այստեղ ընտրություններ կլինեն, իշխանությունը, ըստ երևույթին, չի փոխվի: Հետևաբար չեմ կարծում, որ այս քաղաքականության մեջ մեծ փոփոխություններ կլինեն: Այսինքն` ընդունել են Հայոց ցեղասպանությունը, հիմա խուսափում են այդ բառն օգտագործելուց, բայց նաև Թուրքիային մշտապես պահում են լարվածության մեջ: Ցեղասպանության քաղաքականությունը մանրադրամ են օգտագործում»,-հավելեց Մասիս Աբրահամյանը:
Նիդերլանդների խորհրդարանը 2004 թվականին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Երկրի օրենսդիր մարմինը 1915 թվականի եղելությունը որակել է որպես ցեղասպանություն:
Լուսանկարը ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական Միության (25-04-2016)
Armenian community of Netherlands to hold week of events on 102nd anniversary of Armenian Genocide
(ARMENPRESS) The Armenian community of the Netherlands will hold a week of events on the occasion of the 102nd anniversary of the Armenian Genocide, Masis Abrahamyan – Chairman of the Dutch Armenian Committee for Justice and Democracy (DACJD) told “Armenpress”.
“The DACJD cooperates with the remaining Armenian organizations. Like previous year, we have planned to hold a number of events. The week of events will launch on April 18. On that day a rally will be held outside the Parliament of Netherlands, we will hand over a text of demand which we have already discussed with the other organizations. The major emphasis is that the solution of the Armenian Genocide issue is its international recognition”, Masis Abrahamyan said.
On April 22 a big protest will be held in Amsterdam. Abrahamyan said starting from the 100th anniversary of Armenian Genocide, a large number of Armenians are taking part in the events. There is already an agreement with the Police, the streets are clarified where the rally will be held. Famous figures, advocates of the fight against genocides will attend the rally. On April 24 commemoration ceremonies will be held in the Armenian Genocide memorials.
“After 2004 when the Netherlands officially recognized the Armenian Genocide, a turning point occurred in its policy. It seemed they regretted that they have used the word genocide. Gradually it was realized that the word genocide was replaced by the word genocide issue among political circles. Our major goal is to not allow this to happen”, he said.
Masis Abrahamyan stated that individually, all separately accept the Armenian Genocide, however, the political circles avoid it. Therefore, the Armenian community demands not to play with that word and to use the right descriptions.
“Elections will be held here soon, the leadership, actually, will not change. That’s why I don’t believe major changes will be made in this policy. In other words, they have admitted the Armenian Genocide, but now they avoid using that word, but also they always keep Turkey in tension. They use the genocide policy as coins”, he stated.
The Parliament of Netherlands recognized the Armenian Genocide in 2004, calling what had happened in 1915 as genocide.
Photo: AJF Garegin Njdeh Nederland (25-04-2016)