(yerkir.am) ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը այսօր տեղի ունեցած ասուլիսում, անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի մասին, և ո՞րն է ՀՅԴ-ի դիրքորոշումը` փոխզիջման հետ կապված, նշեց, որ ՀՅԴ-ն իր տեսակետը հայտնել է դեռ սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության 25-ամյակի հռչակման առիթով:
Մանոյանը նշեց, որ Արցախի հարցով իրենք համաձայն չեն ո’չ առաջին նախագահի, ո’չ էլ երրորդ նախագահի մոտեցումներին, թեև նրանց մոտեցումների մեջ կան տարբերություններ: «Ճիշտ չէ առաջին նախագահի այն հաստատումը, որ հիմա առաջարկված է հենց 97-98 թվականի դիրքորոշումը, բայց երկու դեպքում էլ մենք դեմ ենք և’ 97-98-ի, և’ ներկայումս առաջարկվածի հետ»,- ընդգծեց նա:
Ըստ Մանոյանի` քանի դեռ Ադրբեջանը չի ընդունում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որևէ փոխզիջման մասին խոսելն անիմաստ է: «Ե’վ անիմաստ է, և’ վտանգավոր, որովհետև դա նշանակում է, որ մենք հանձնում ենք ինչ-որ բան` առանց դիմացը որևէ բան ստանալու: Մենք կարծում ենք` բանակցությունները պետք է այնպես լինեն, որ, ի վերջո, եթե փոխզիջում պետք է տեղի ունենա, այդ փոխզիջումը պետք է լինի համարժեք, համաչափ և միաժամանակյա, ուստի սկզբից ասել` ով ինչ կտա, մենք պատրաստ ենք այս տալ, այն տալ, դա վնասակար է: Նույնիսկ խոսելը վնասակար է»,- նշեց դաշնակցական գործիչը:
Կիրո Մանոյան. ՀԱՊԿ անդամ պետությունները խանդավառ չեն ՀՀ հավանական հաջողություններով
(tert.am) Տարածաշրջանում մի շարք զարգացումներ` Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները, Իրանի նկատմամբ Արևմուտքի կեցվածքը որոշ չափով մարտահրավերներ են նաև Հայաստանի համար և որոշ չափով՝ հնարավորություններ. Այսօր տեղի ունեցած տարեկան ամփոփիչ ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
«Հատկապես տեսանք վերջին օրերին Իրանի նախագահի այցելության ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք հաստատում են հայ-իրանական այն սերտ հարաբերությունները, որոնք զարգանալու տակավին տեղեր ունեն և պետք է շարունակեն աշխատանքները»,-ասաց նա:
Կիրո Մանոյանի խոսքով՝ որոշ անորոշություններ կան Թուրքիայի կողմից: «Թուրքիան այն պետությունն է, որ ինքն իրեն իրավունք է տալիս առանց միջազգային որոշումների ձեռնարկել գործողություններ իր սահմանից դուրս, ինչը մեր համար մտահոգիչ է և ուստի պետք է զգոն լինենք»,-ասաց նա:
ՌԴ-ի հետ հարաբերությունները ըստ Կիրո Մանոյանի՝ պետք է ասել, որ որոշ առաջընթաց ունեցան, խոստացված զենքը թեկուզ բավական ուշացումով, բայց հասավ: «Իսկ ՀԱՊԿ-ի շրջանակներոմ մեր արդար ակնկալիքնը, որ ստանձնեինք Գլխավոր քարտուղարի պաշտոնը չի իրականացել, ինչը ցույց է տալիս, որ անդամ պետությունները խանդավառ չեն Հայաստանի Հանրապետության հավանական հաջողություններով այդ պաշտոնը ստանձնելով»,-ասաց նա:
Խոսելով ԱՄՆ-ից սպասելիքների մասին՝ նա նշեց. «Նոր նախագահը, երբ իր լիազորություններն ստանձնի եկող ամիս, նոր կհասկանանք, թե ինչ քաղաքականություն պետք է վարի տարածաշրջանի, Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի հետ և բնականաբար Հայաստանի հետ ևս: Կարող է խնդիր հարուցել և հնարավորություններ տալ»։
ԵՄ-ի հետ հարաբերություններում, Կիրո Մանոյանի խոսքով, սպասողական վիճակ է: « ԵՄ-ն ուզում է տեսնել ընտրություններն ինչպես կանցկացնեն և ըստ այդմ էլ այդ պայմանագիրը կստորագրի: Իմ տեղեկությամբ պայմանագիրը համարյա ավարտված է, բայց ստորագրման պահը կլինի ընտրություններից հետո՝ կապված ընտրությունների որակից»,-ասաց նա:
Regional developments pose challenge also for Armenia – Head of ARF-D International Secretariat, Giro Manoyan sums up 2016
(tert.am) Regional developments – Turkey, Syria, Iraq, as well as the West’s attitude to Iran – are, to an extent, challenges to and opportunities for Armenia, Giro Manoyan, Director of the International Secretariat (ANC-International) of the Armenian Revolutionary Federation (ARF-D) Bureau in Yerevan, told reporters on Monday.
“Specifically, we have seen agreements reached during the Iranian president’s visit to Armenia, which are evidence of the close Armenian-Iranian relations, which have potential for development and further work has to be done,” Mr Manoyan said. He points out some uncertainties in Turkey’s case. “Turkey is a state that reserves itself a right to take actions without international decisions, going beyond the limits, which arouses our concern. So we should be on the alert.”
Manoyan also addressed the Armenia-Russia relations which he said saw a certain progress despite the belated delivery of the promised weapons to Armenia. “But in the frameworks of the Collective Security Treaty Organization, our fair expectation to assume the Secretary General’s position did not come true. That’s a sign that the member states are not enthusiastic about Armenia’s potential success,” he added.
The politician also commented upon the expectations from the United States. “After the new president takes office next month, we will see what policies he will pursue with respect to the region, Turkey, Russia, Iran, and naturally – Armenia. It may be problematic and open up opportunities.”
But we are in a wait-and-see position with respect to our relations with the United States, Manoyan noted. “What the European Union expects is how the elections will be conducted to later sign the agreement accordingly. To the best of my knowledge, that agreement is almost complete, but the moment of signing will be after the election depending on its quality,” he added.
Չափ ու սահման, ՀՀ արտաքին քաղաքականության տարի 2016. ամփոփում