Սեւրի Դաշնագրի 100-ամեակին առիթով Ս.Դ.Հ.Կ.-Հ.Յ.Դ.-Ռ.Ա.Կ. միացեալ յայտարարութիւն

Այսօր կը լրանայ Դաշնակիցներու եւ Թուրքիոյ միջեւ խաղաղութեան՝ Սեւրի Դաշնագիրի ստորագրութեան հարիւրամեակը։

Սեւրի Դաշնագիրը միակ դաշնագիրն է, որ ստորագրուած է թէ՛ Թուրքիոյ եւ թէ՛ Հայաստանի Հանրապետութեան կողմէ, հայկական կողմի ազա՛տ կամքով։ Սեւրի դաշնագիրը ոչ միայն Թուրքիան կը ճանչնայ որպէս պատասխանատու նախօրէին անոր գործադրած պատերազմի օրէնքներու դէմ ոճիրներուն համար, ոչ միայն Թուրքիայէն կը պահանջէ քայլեր՝ այդ ոճիրին գործադրութեան անմիջական մասնակիցները պատժելու գործընթացները դիւրացնելու համար, ոչ միայն Թուրքիայէն կը պահանջէ չեղեալ ու առ ոչինչ հռչակելու 1915-ին որդեգրուած «Լքեալ գոյքերու» վերաբերեալ օրէնքն ու յաւելուածները եւ անհատական թէ համայնքային սեփականատէրերուն վերադարձնելու բռնագրաւուած բոլոր կալուածները, այլ նաե՛ւ իրաւական հիմք կու տայ Հայաստան-Թուրքիա սահմանը ճշդելու համար Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Ուուտրօ Ուիլսընին կատարուած իրաւարարութեան դիմումին։
Continue reading “Սեւրի Դաշնագրի 100-ամեակին առիթով Ս.Դ.Հ.Կ.-Հ.Յ.Դ.-Ռ.Ա.Կ. միացեալ յայտարարութիւն”

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հաղորդագրությունը․ Թուրքիան նորից ցույց է տալիս իր իրական էությունը

Թուրքիայի Հանրապետության նախագահի որոշումով Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարը (որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված է որպես թանգարան) մզկիթի վերածելու քայլը ցույց է տալիս Թուրքիայի իշխանությունների իրական էությունը։ Հակառակ ստանձնած միջազգային պարտավորությունների՝ թուրքական իշխանությունը մի կողմից անտեսում է իր միջազգային պարտավորությունները, մյուս կողմից պետական մակարդակով ցուցում է քաղաքակարթությունները արհեստականորեն միմյանց հակադրելու իր խիստ վտանգավոր գործելաոճը։
Continue reading “ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հաղորդագրությունը․ Թուրքիան նորից ցույց է տալիս իր իրական էությունը”

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը

Վերջին շաբաթներին աշխարհասփյուռ հայությունը ականատես է Թուրքիայի կողմից հայության դեմ դրսևորված ատելությամբ լի հրահրումների և թշնամական գործողությունների՝ Թուրքիայում, Հարավային Կովկասում և ողջ աշխարհում:
Continue reading “ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը”

Հայ Դատի կենտրոնական խորհուրդ․ Արցախի ընտրությունները չճանաչող երկրները դավաճանում են ժողովրդավարական արժեքները

2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) հաջողությամբ անցկացրեց իր նախագահական (վեցերորդ) և խորհրդարանական (յոթերորդ) ընտրությունները, ընդ որում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտնեց, որ Արցախի 105.540 իրավասու ընտրողների 72,7 տոկոսը (76,728 ընտրող) հանրապետության ամբողջ ընտրատեղամասերում մասնակցել է ընտրություններին.
Continue reading “Հայ Դատի կենտրոնական խորհուրդ․ Արցախի ընտրությունները չճանաչող երկրները դավաճանում են ժողովրդավարական արժեքները”

Հաղորդագրութիւն. Աւարտեցաւ Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու հնգօրեայ համաժողովը

Փետրուար 24-28, 2020, Երեւանի եւ Ստեփանակերտի մէջ գումարուեցաւ Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերու և գրասենեակներու համաժողովը։

Համաժողովին մասնակցեցան Հայ Դատի աւելի քան 20 յանձնախումբերէն և գրասենեակներէն, եւ Հ.Յ.Դ. կուսակցական մարմիններէն մօտ 50 ներկայացուցիչներ։

Համաժողովը քննարկեց Հայ Դատի աշխատանքներու ընթացքը 2019-ի Յունուարէն առ այսօր։ Լսեց զեկոյցներ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան մարտահրաւէրներու եւ ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին։
Continue reading “Հաղորդագրութիւն. Աւարտեցաւ Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու հնգօրեայ համաժողովը”

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով այսօր՝ փետրվարի 25-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Continue reading “ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով”

ԼՂՀ ճանաչման խնդիրը Հայ դատի առաջնահերթություններից է

«Հայաստանի սահմանին կանգնած զինվորի թիկունքում հայկական երկրորդ բանակն է՝ ՀՅԴ Հայ Դատի ցանցը, որն աշխարհով մեկ պաշտպանում է հայության շահերը»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց այն 4 ուղղությունները, որոնց շեշտադրմամբ աշխատում են Հայ Դատի գրասենյակները և որոնք կքննարկի նաև խորհրդաժողովը։
Continue reading “ԼՂՀ ճանաչման խնդիրը Հայ դատի առաջնահերթություններից է”

Երևանում մեկնարկել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը

Այսօր, Փետրվարի 24-ին Երեւանում մեկնարկել է ՀՅ Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը, որին մասնակցելու են աշխարհի տարբեր անկյուններում գործող Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից եւ գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։
Continue reading “Երևանում մեկնարկել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը”

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ (24 փետրվարի 2020թ.).- Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳՆ ղեկավար կազմի հանդիպումը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ:

Ողջունելով հանձնախմբերի ներկայացուցիչներին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպման անցկացումը, որն իր նպաստն է բերում ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկի` համահայկականության արդյունավետ իրականացմանը: Նախարարը նաև համոզմունք հայտնեց, որ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ, կնպաստեն Հայաստանի և սփյուռքահայ կազմակերպությունների համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը:
Continue reading “ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ”

Կամքի առկայության դեպքում նպատակը տկարություն չի ճանաչում

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ելույթը Ստեփանակերտում ընթացող ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին.
Continue reading “Կամքի առկայության դեպքում նպատակը տկարություն չի ճանաչում”