ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով միջոցառում՝ ոչ-հայ լսարանի եւ զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչների համար

Երէկ երեկոյեան Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան կենտրոնատեղիում, նախաձեռնութեամբ ՀՈՒՍԿ-ի, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով կազմակերպւել էր միջոցառում՝ Իրանի զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչների, լրագրողների եւ մտաւորական խաւի պատւին: Continue reading / Ամբողջը →

Դասախօսական հերթական երեկոն’ «ՀՈՒՍԿ» հաստատութիւնում

Դասախօսական հերթական երեկոն’ «ՀՈՒՍԿ» հաստատութիւնում

«ԱԼԻՔ», Ա. Շահնազարեան – Դեկտեմբերի 17-ի երեկոյեան Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի՝ «ՀՈՒՍԿ»-ի կենտրոնատեղիում կայացաւ հերթական դասախօսական երեկոն: Օրւայ դասախօսն էր Կովկասեան ուսումնասիրութիւնների կենտրոնի տնօրէն դոկտ. Մեհդի Հոսէյնին, որը անդրադարձաւ Կովկասի ծայարայեղական խմբաւորումների մասնակցութեանը եւ դերակատարութեանը սիրիական ճգնաժամին: Continue reading / Ամբողջը →

Օտարերկրեայ դեսպանութիւնների մասնակցութեամբ՝ ՄԱԿ-ի Ցեղասպանութիւնների կանխման ու պատժի ենթարկման կոնւենցիայի 65-ամեակը՝ Հայ ակումբի սրահում

«ԱԼԻՔ», Կ. Դաւթեան – Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան եւ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն՝ «ՀՈՒՍԿ»-ի համատեղ նախաձեռնութեամբ՝ երէկ երեկոյեան Հայ ակումբի սրահում կազմակերպւել էր միջոցառում՝ նւիրւած ՄԱԿ-ի՝ Ոճրագործութիւնների ու Ցեղասպանութիւնների կանխման ու պատժի ենթարկման կոնւենցիայի 65-ամեակին:
Continue reading / Ամբողջը →

«ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ Արցախեան շարժման 25-ամեակին նւիրւած հանդիսութիւն

«ԱԼԻՔ», Կ. Դաւթեան – Արցախեան շարժման 25-ամեակը: Ամեակ, որը խորհրդանշում է հայ ժողովրդի նորօրեայ պատմութեան ամենամեծ սխրագործութիւնը: Այս առիթով, նախաձեռնութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան, երէկ՝ դեկտ. 8-ի երեկոյեան, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում կազմակերպւել էր հանդիսութիւն:
Continue reading / Ամբողջը →

Հայոց պահանջատիրութեան 100-ամեակին ընդառաջ՝ Թեհրանում կայացաւ «Հայ Դատն այսօր» 10-րդ խորհրդաժողովը

«ԱԼԻՔ» – Ամենամեայ կարգով Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի կազմակերպութեամբ՝ դեկտեմբերի 5-ին եւ 6-ին «Ալիք» հաստատութեան «Հրայր Մարուխեան» սրահում տեղի ունեցաւ «Հայ Դատն այսօր» 10-րդ յոբելեանական խորհրդաժողովը:
Continue reading / Ամբողջը →

«ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ.- Երեկոյ՝ նւիրւած Հրանտ Դինքի յիշատակին

«ԱԼԻՔ», Կ. Դաւթեան – «Ես նման եմ աղաւնու այս հասրակութեան մէջ, որ պէտք է շատ աչալուրջ լինի, ուստի՝ ես ճարպկօրէն պտտում եմ գլուխս աջ ու ձախ, վերեւ ու ներքեւ, որքան հնարաւոր է արագ, որ խուսափեմ շուրջս առկայ վտանգներից… Բայց, ես չեմ սարսափում, քանի որ այս հասարակութեան մէջ աղաւնիներին չեն կրակում»: Այնուամենայնիւ, 2007-ի յունւարի 19-ին թուրք ազգայնականների տմարդի գնդակի զոհ դարձաւ խաղաղասէր աղաւնու, բայց եւ հայ ժողովրդի արդար դատի հարցով արծւի խիզախութիւն ունեցող Հրանտ Դինքը:

Դեկտեմբերին 3-ին Ստամբուլում լոյս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի ժամանակի գլխաւոր խմբագիր, ականաւոր մտաւորական եւ յօդւածագիր Հրանտ Դինքի յիշատակին երեկոյ էր կազմակերպւել՝ նախաձեռնութեամբ՝ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան, նոյն հաստատութեան կենտրոնատեղիում:
Continue reading / Ամբողջը →