Working Visit of Nagorno Karabakh Republic Foreign Minister to Belgium

(nkr.am) On September 25, Minister of Foreign Affairs of the Nagorno Karabakh Republic Karen Mirzoyan left for Belgium on a working visit.

On September 26, in the framework of the visit Karen Mirzoyan met with the head of European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) Kaspar Karampetian and members of the organization at the EAFJD Brussels Office.

NKR Foreign Minister commended the high level of cooperation with the EAFJD and underlined the importance of its activity aimed at advocating the interests of Artsakh in Europe.

During the meeting, the sides touched upon a range of issues of mutual interest and discussed in detail the upcoming projects.

Members of the Republic of Artsakh – EU Parliament Friendship group in the NKR National Assembly David Melkoumyan and Hayk Khanumyan also participated in the meeting.

Կարէն Միրզոյեան Տեսակցած Է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբին Հետ

(ԱԶԴԱԿ ՕՐԱԹԵՐԹ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործոց նախարար Կարէն Միրզոյեան 25 սեպտեմբերին աշխատանքային այցելութեամբ մեկնած է Պելճիքա:

Այդ ծիրին մէջ Կարէն Միրզոյեան 26 սեպտեմբերին Պրիւքսէլի Հայ դատի գրասենեակին մէջ հանդիպում ունեցած է ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի յանձնախումբի ղեկավար Գասպար Կարապետեանի եւ կառոյցի անդամներուն հետ:

Նախարարը գոհունակութիւն յայտնած է հայկական կազմակերպութեան հետ առկայ համագործակցութեան բարձր մակարդակին համար, ինչպէս նաեւ կարեւոր նկատած է անոր գործունէութիւնը` Եւրոպայի մէջ Արցախի շահերուն պաշտպանութեան առումով:

Հանդիպման ընթացքին կողմերը անդրադարձ կատարած են երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող շարք մը հարցերու, մանրամասնօրէն քննարկած են հետագայ ծրագիրները:

Հանդիպման մասնակցած են նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւորներ, Արցախի Հանրապետութիւն-Եւրոպական խորհրդարան բարեկամական խումբի անդամներ Դաւիթ Մելքումեան եւ Հայկ Խանումեան:

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳԱՍՊԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԷՐ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

(ԱՊԱՌԱԺ) Սեպտեմբերի 27-ին Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Դավիթ Մելքումյանը եւ Հայկ Խանումյանը Եվրախորհրդարանի շենքում հանդիպում են ունեցել Եվրամիություն – Հայաստան բարեկամության խմբի ղեկավար կազմի հետ՝ խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ։

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա փոխհարաբերությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպել են Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելի և մյուս անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարեկամության խմբի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը կարևորել են եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում նաև Եվրոպական խորհրդարանի հետ կապերի խորացումը:

Բրյուսելում կայացած հանդիպումներին Արցախի պատվիրակության անդամներին ուղեկցում էր ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի պատասխանատու Գասպար Կարապետյանը: