ԱՄՆ «Հայ դատը» Հարավային Դակոտայի օրենսդիրներին կոչ է անում դեմ քվերակել հակահայկական բանաձևին

Ադրբեջանական կողմը հերթական հակահայկական հարվածն է նախապատրաստում` հովանավորելով ԱՄՆ Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատ ներկայացված հիմնավորապես կողմնակալ և փաստացիորեն սխալ HCR 1020 բանաձևը:

anca_logoԻնչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, բանաձևը վերաբերում է Խոջալույի դեպքերին և Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել փետրվարի 21-ին:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն արդեն նախազգուշական միջոցառումներ է ձեռնարկել հակազդելու Ադրբեջանին և խոչընդոտելու բանաձևի ընդունումը: Այն կոչով դիմել է Հարավային Դակոտայի քաղաքացիներին, որպեսզի վերջիններս կապվեն իրենց Ներկայացուցիչների պալատի առաջնորդների և ներկայացուցիչների հետ` հորդորելով դեմ քվեարկել բանաձևին:

«HCR 1020 բանաձևն առաջ է քաշվել Ադրբեջանի` կոռումպացված և ոչ ժողովրդավար մի երկրի նախագահի կողմից` միջամտելու մեր` Հարավային Դակոտայի ժողովրդավարական համակարգին: Որպես մեր նահանգի քաղաքացի` ես վրդովված եմ այս անամոթ օտար միջամտությամբ: Ոչ ժողովրդավար պետության ոչ ժողովրդավար առաջնորդը արժանի չէ ո’չ մեր նահանգի ձայնին, ո’չ այն բանին, որ ազդեցություն գործի մեր համայնքների քաղաքացիական կյանքի վրա»,- նշված է նահանգի օրենսդիրներին ուղղված նամակում: