ՌԴ Պետական Դումայում ամփոփել են հայ համայնքի հետ համագործակցությունը

(hayernaysor.am) Հուլիսի 25–ին ՌԴ Պետական Դումայում տեղի ունեցավ Հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների գործերով կոմիտեի նախագահ Յարոսլավ Նիլովի և Յուրի Նավոյանի հանդիպումը` «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ղեկավարի հանգամանքով նրա աշխատանքի ավարտի կապակցությամբ:

Հանդիպմանն ամփոփվել են տարիների համագործակցության արդյունքները, որն ընդգրկում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են վերջին երկու գումարման դումաների ընտրություններին հայերի մասնակցությունը և կոնկրետ թեկնածուներին աջակցությունը, Ռուսաստանում հայերի էթնոմշակութային ինքնության պահպանման հնարավորությունների ստեղծումը, քաղաքացիների իրավունքների ապահովումը:

Յարոսլավ Նիլովը երախտագիտություն է հայտնել Յուրի Նավոյանին՝ հայ-ռուսական երկխոսության զարգացմանը նպաստելու, բազմազգ երկրի պայմաններում ազգամիջյան համաձայնության և խաղաղության ամրապնդման գործում, ինչպես նաև՝ հայ համայնքի և Պետական Դումայի միջև գործնական համագործակցությունում ունեցած անձնական ծանրակշիռ ավանդի համար:

Հայկական կազմակերպության ղեկավարն էլ Դումայի կոմիտեի նախագահին շնորհակալություն է հայտնել հայ համայնքի կողմից ներկայացված հարցերի լուծմանը աջակցելու, համայնքի համար նշանակալի միջոցառումներին` այդ թվում և Ցեղասպանության ծրագրերին, ամենամյա անձնական ներկայության համար:

Զրուցակիցները քննարկել են նաև առաջիկա դումայական ընտրություններին և դրանց հայ համայնքի մասնակցությանը վերաբերող հարցեր: Յուրի Նավոյանը ռուս քաղաքական գործչին հաջողություններ է մաղթել հերթական ընտրություններում:

Հայ գործընկերոջը շնորհակալություն հայտնելով երկարամյա արդունավետ համագործակցության համար, ռուս պատգամավորը նրան հաջողություն է մաղթել հետագա աշխատանքներում և ցանկություն հայտնել ապագայում ևս պահպանել բարեկամական ու գործընկերային հարաբերությունները նրա հետ:

В Государственной Думе РФ подведены итоги сотрудничества с армянской диаспорой

25 июля в Государственной Думе РФ прошла встреча председателя Комитета по делам общественных объединений и религиозных организаций Ярослава Нилова и Юрия Навояна, в связи с завершением его работы в качестве руководителя организации «Русско-Армянское Содружество».

На встрече были подведены итоги многолетнего сотрудничества, которая охватывает такие темы, как участие армян на выборах Государственной Думы последних двух созывов и поддержке конкретных кандидатов, создание условий для сохранения этнокультурной самобытности армян в России, обеспечение прав граждан.

Ярослав Нилов выразил признательность Юрию Навояну за весомый личный вклад в практическое сотрудничество между армянской диаспорой и Государственной Думой, укрепление межнационального мира и согласия в условиях многонациональной страны, развитие российско-армянского диалога.

Руководитель армянской организации поблагодарил председателя комитета Государственной Думы за содействие в решении тех вопросов, которые предложила армянская диаспора, его ежегодное личное участие на значимых для диаспоры мероприятиях, в том числе и в программах, посвященных Геноциду армян.

Собеседники обсуждали также вопросы, относящихся предстоящих думских выборов и участия армянской диаспоры в них. Юрий Навоян пожелал успехов российского политического деятеля на очередных выборах.

Поблагодарив армянского коллегу за многолетнее результативное взаимодействие, российский депутат пожелал ему успехов в дальнейшей работе и выразил желание в будущем тоже поддерживать дружеские и партнерские отношения с ним.