Կիրո Մանոյանը Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման արդյունքները դրական է համարում

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները դրական են, սակայն ժամանակ է հարկավոր հասկանալու համար՝ որքանո՞վ կիրականացվեն այդ պայմանավորվածությունները: Հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Շատ տեղեկություններ չունենք այդ հանդիպումից: Միայն կան նախագահների համատեղ հայտարարությունը, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դրական կարծիքները: Ընդհանուր առմամբ՝ տպավորությունը դրական է, սակայն մենք դեռ պետք է հասկանանք, թե ձեռք բերված պայմանավորվածությունները որքանո՞վ կկատարվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մանոյանը:

Նա մտահոգություն ունի, որ արդեն հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսման դեպքում միջազգային հանրության կողմից Հայաստանի վրա ճնշումները կարող են ակտիվանալ:

Մանրամասնելով ասվածը՝ Կիրո Մանոյանը չբացառեց, որ ՄԽ համանախագահող երկրները կփորձեն ինչ-որ բավարարող քայլ անել Ադրբեջանի համար՝ առանց բոլոր հիմնական սկզբունքների շուրջ վերջնական համաձայնության: «Այսինքն՝ եթե արդեն սկսեն համապարփակ կարգավորման գործընթաց՝ առանց հիմնական սկզբունքների շուրջ համաձայնությունների, ապա կարող է գալ մի պահ, որ համանախագահ պետությունները կողմերին ասեն՝ եթե այսքանի շուրջ համաձայնել եք, եկեք այսքանն էլ սկսենք իրագործել: Այն մադրիդյան սկզբունքներ կոչվածը, որն ասում են՝ հակամարտության փաթեթային լուծում է, դա կարող է հանկարծ վերածվել հանգրվանային լուծման, ինչը մեր շահերից չի բխում: Մադրիդյան սկզբունքներին ՀՅԴ-ն մշտապես դեմ է եղել, սակայն Հայաստանի իշխանությունների կողմից դա որպես հիմք ընդունվել է, և հիմա մեր մտահոգությունն այն է, որ այդ «փաթեթային լուծում» կոչվածը չխեղաթյուրվի և դառնա հանգրվանային լուծում: Սա կարող է տեղի ունենալ, սակայն մնացածն արդեն կախված կլինի հայկական կողմի հետագա քայլերից»,- մանրամասնեց Մանոյանը՝ հավելելով, որ այս պահին միջազգային հանրության ճնշումներն ավելի շատ Ադրբեջանի վրա են, ինչի արդյունքում այդ երկրի ղեկավարը Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո դրական կարծիքներ է արտահայտում, և չի բացառվում, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում Ադրբեջանը քայլեր ձեռնարկի:

Դիտարկմանը, թե նախագահների հանդիպումից հետո համատեղ հայտարարության մեջ խոսք էր գնում միայն ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնելու մասին, մինչդեռ շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման մասին խոսք չի եղել, Մանոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացումն արդեն ենթադրում է հետաքննող մեխանիզմի ներդրում, քանի որ այդ դիտորդները հենց այնպես չեն նստելու ու նայեն, նրանք ինչ-որ գործառույթներ պետք է ունենա, որոնք դեռ պետք է հստակեցվեն: Այնպես որ, ես համամիտ չեմ հնչող տեսակետների հետ, թե հայտարարության մեջ հետաքննող մեխանիզմների մասին չհիշատակելը հայկական կողմի հետքայլ է իր որդեգրած սկզբունքներից: Չեմ կարծում, որ առանց այդ կարևոր քայլերը կյանքի կոչելու Հայաստանը գնա բանակցությունների վերսկսման և հանգրվանային կարգավորման»:

Yerkirmedia.am

ARF-D Concerned Following Sarkisian-Putin-Aliyev Meeting

(ARMENIAN WEEKLY) YEREVAN—Armenian Revolutionary Federation – Dashnagtsutyun (ARF-D) Bureau member and director of its Central Hai Tahd office [Armenian National Committee-International] Giro Manoyan said that the joint statement released by the presidents of Armenia, Russia, and Azerbaijan after their June 20 meeting in St. Petersburg has raised some concerns for the ARF-D.

“We [the ARF-D] are concerned that once serious negotiations to solve the conflict begin, the pressure on the Armenian side—on Nagorno-Karabagh—will increase,” Manoyan told reports on June 21. According to him, the ARF-D is concerned that in an attempt to satisfy Azerbaijan, the Organization for Security and Co-operation in Europe (OSCE) Minsk Group Co-Chairs may begin to develop a comprehensive settlement without taking into consideration all the principles of a final and lasting peace. “This would bring on some consequences,” he said.

Armenian President Serge Sarkisian, Azerbaijani President Ilham Aliyev, and Russian President Vladimir Putin held a trilateral meeting at the Constantine Palace in St. Petersburg on June 20. According to the press office of the Russian President, the meeting took place behind closed doors and focused on “reaching a settlement to the Nagorno-Karabagh conflict.”

According to Manoyan, the so-called Madrid principles could develop into an incremental resolution, which would be detrimental to the Armenian side. “The ARF has always been against the Madrid principles, however, Armenian authorities have accepted that as a basis for an agreement. Our concern is that this so-called ‘package solution’ may turn into a final solution,” he said.

According to the joint statement released by the three presidents following the meeting, the sides have agreed to increase the number of international observers in the conflict zone and expressed their satisfaction over the two sides respecting the ceasefire in recent weeks.

Though Manoyan said that Azerbaijan does not necessarily have any desire to agree to the installation of investigative mechanisms and devices on the frontlines, he did not rule out that enough international pressure may help make it a reality.