ՀՅԴ Հայ դատի շնորհիվ բազմաթիվ կարևոր հարցեր ստանում են արդյունավետ լուծում. Բակո Սահակյան

(yerkir.am) Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բրյուսելում Հայ Դատի գրասենյակում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամների հետ՝ կառույցի ղեկավար Գասպար Կարապետյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերին ու տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանն արժևորել է ՀՅԴ Հայ դատի գործունեությունը համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման և Արցախին մշտապես սատարելու ուղղությամբ՝ նշելով, որ դրա շնորհիվ բազմաթիվ կարևոր հարցեր ստանում են արդյունավետ լուծում:

Meeting with members of the European Armenian Federation for Justice and Democracy in Brussels

(president.nkr.am) On 8 June Artsakh Republic President Bako Sahakyan met with European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) members at the head of the structure’s president Kasbar Garabedian.
The meeting addressed issues related to the Homeland-Diaspora ties and regional developments.
President Sahakyan acknowledged the activity of Federation for Justice and Democracy in solving issues of pan-Armenian significance and the ongoing support rendered to Artsakh, noting its contribution in efficient resolution of many pivotal issues.