Քննարկվում է Շվեդիայի դպրոցներում ցեղասպանություն առարկան դասավանդելու հարցը. Արշակ Գավաֆյան

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Քննարկվում է Շվեդիայի դպրոցներում ցեղասպանություն առարկան դասավանդելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեդիայում Հայ դատի հանձնախմբի նախագահ Արշակ Գավաֆյանը: Նա ներկայացրեց հանձնախմբի 2016 թվականի ծրագրերը:

-Պարոն Գավաֆյան, Շվեդիայում Հայ դատի հանձնախումբը 2016 թվականի համար ի՞նչ ծրագրեր է նախատեսել:

-Կարևոր հարցերից մեկը, որի ուղղությամբ մենք ակտիվ աշխատում ենք, Հայոց ցեղասպանության ճանաչումն է Շվեդիայի կառավարության կողմից: Ինչպես գիտենք, 2010 թվականին Շվեդիայի խորհրդարանը հայերի, ասորիների, հույների նկատմամբ Օսմանյան կայսրությունում կատարվածը ճանաչեց ցեղասպանություն, բայց կառավարության կողմից քայլեր չեղան: Այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում, որ Շվեդիայի կառավարությունը ևս ընդունի Հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանի ընդունելուց հետո 5 տարի է անցել, մենք նամակ գրեցինք կառավարությանը, որ քայլեր ձեռնարկի, պատասխան ստացանք, թե հանձնախումբ են ձևավորելու, որ հարցը քննվի: Մենք, իհարկե, ասացինք, որ հարցը քննելու խնդիր այստեղ չկա, բայց հանձնաժողովը քննեց և զեկույց ներկայացրեց, որտեղ չի շեշտվում Հայոց ցեղասպանության ճանաչումը: Միևնույն է, այդ հարցը մեր օրկարագում է և պետք է հետևողական լինենք, որ Շվեդիայի կառավարությունը ևս ընդունի:

-Հարցը հասարակության լայն շրջանում հասանելի դարձնելու համար ի՞նչ քայլեր եք իրականացնում:

-Մի կարևոր ծրագիր ենք նախատեսել, մասնավորապես, նախատեսում ենք այնպես անել, որ Շվեդիայի դպրոցներում ցեղասպանություն առարկա դասավանդվի: Դա շատ կարևոր է, ի վերջո մարդիկ դեռ փոքր տարիքից ծանոթ կլինեն պատմությանը:

-Աջակիցներ ունե՞ք:

-Այո, աջակիցներ ունենք: Սկզբում կապ ստեղծեցինք շվեդական կուսակցությունների հետ: Գրեթե բոլորի հետ կապ ենք ստեղծել, և դա մեզ օգնում է տարբեր հարցերում: Դրանից բացի, շվեդ-հայկական միջխորհրդարանական խմբի հետ ենք կապեր հաստատել: Տեղի տարբեր կազմակերպությունների, ազգային փորքամասնությունների հետ ենք ակտիվ աշխատում: Դպրոցներում ցեղասպանություն առարկան դասավանդելու հարցն առայժմ քննարկման փուլում է: Քանի որ դրան հասնելու համար մի քանի ճանապարհներ կան, այժմ փորձում ենք հասկանալ, թե որն է առավել արդյունավետ:

-Պարոն Գավաֆյան, ի՞նչ ծրագրեր ունեք Արցախի հարցի հետ կապված:

-Այո, անշուշտ: Արցախի հարցը նույնպես մեր օրակարգում է: Մեր խնդիրն է տարբեր հարթակներում բարձացնել այդ հացը: Մենք ներկայացնում ենք Ադրբեջանի վարած քաղաքականությունը, այն, թե պաշտոնական Բաքուն ինչ ուղիներ է ընտրում տարբեր կառույցներում ազդելու համար: Մեր հիմնական նպատակներից մեկն է, այնպես անել, որ Արցախի անկախությունը ճանաչվի: Պաշտոնական նամակներ ենք հղել կառավարության, Արտաքին գործերի նախարարությանը: Երբ Ադրբեջանը սահմանին իրավիճակ սաստկացրեց, նամակ ուղարկեցինք Շվեդիայի կառավարությանը` ասելով, որ Արևմուտքը, այդ թվում Շվեդիան պետք է արձագանքի: Բողոքի նամակ ենք ուղարկել նաև Կարեն Պետրոսյանին գերի վերցնելու ժամանակ: Մեր կողմից հետևողական աշխատանքը շարունակվելու է: Ծրագրել ենք, որ Շվեդիայի որոշ պատագամավորների հրավիրենք Արցախ: Ի վերջո, այլ բան է բանավոր, թեկուզ փաստերով, ներկայացնելը, այլ բան է տեղում իրավիճակին ծանոթանալը: Դրանից բացի, ապագայում ծրագրում ենք կազմակերպել Արցախի քաղաքական դեմքերի այցը Շվեդիա` այստեղ հանդիպումներ ունենալու նպատակով: Ի դեպ, մենք մեր աշխատանքները համադրում ենք Եվրոպայի Հայ դատի ֆեդերացիայի հետ, որպեսզի ավելի ուժեղ և արդյունավետ աշխատանք տարվի Թուրքիայի, Ադրբեջանի և նրանց կողմնակիցների դեմ:

-Իսկ համայնքի ներսում ի՞նչ խնդիրներ կան, արդյո՞ք այն համախմբված է այս կամ այն հարցի շուրջ:

-Մեր համայնքը համեմատած այլ երկրների հին հայկական համայնքների հետ բավական նոր է: 1970-ական թվականների կեսերից է սկսել ձևավորվել: Ունենք 12,000 հայեր` Միջին Արևելքի տարբեր երկրներից, վերջերս էլ` Հայաստանից: Կարող եմ ասել, որ ներսում լավ հարաբերություններ կան, ակտիվ համագործակցություն` միությունների հետ: Հայկական հարցերի հետ կապված համախմբված ենք գործում: Օրինակ, ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցի քննարկման հետ կապված, նախ աշխատանք տարվեց ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատգամավորների հետ: Դրանից բացի, ստորագրահավաք կազմակերպվեց ընդդեմ զեկույցների: Շվեդիայում հայկական համայնքն ակտիվ մասնակցոթյուն ունեցավ:

Ի դեպ, մենք ակտիվ կապի մեջ ենք Հայաստանի հետ: Հայ դատի հանձնախումբը ամիսներ առաջ պաշտոնական հանդիպում ունեցավ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հետ: Քննարկվել են ընթացիկ հարցեր և առաջիկա ծրագրեր:

Աննա Գզիրյան

Լուսանկար – Արշակ Գավաֆյան (ներքեւի շարք, աջից երկրորդը)

Issue on teaching Armenian Genocide courses in Swedish schools is discussed: Arshak Gavafian

(ARMENPRESS) Issue on teaching Armenian Genocide courses in Swedish schools is discussed, Chairman of the Swedish Armenian Committee for Justice and Democracy, Arshak Gavafian mentioned in the interview with “Armenpress”. He presented the 2016 projects of the committee.

Answering to the question on what projects SACJD plans for 2016, Mr. Arshak Gavafian said one of the most important issues on which they are actively working is the recognition of the Armenian Genocide by the Swedish Government. As we know, in 2010 the Swedish Parliament recognized the genocide what happened with Armenians, Assyrians and Greeks in the Ottoman Empire but the Swedish Government did not take any steps over the mentioned issue. We work hard over this direction to achieve the recognition of the Armenian Genocide by the Swedish Government. This issue is on our agenda and we need to be consistent to achieve the recognition of the Armenian Genocide also by the Swedish Government.

“We are planning a very important project on teaching Armenian Genocide courses in Swedish schools. It is very significant as eventually people will be introduced with the history since their childhood,” Arshak Gavafian noted answering to the question whether what measures SACJD is taking to make the issue available in different groups of the society.