Митинг «Помню и требую» в Москве

(ԱՌԱՎՈՏ) Венцом многочисленных мероприятий в ознаменование 100-летней годовщины геноцида армян в Османской империи, прошедших в Москве и других городах России, с полным основанием можно назвать состоявшийся в пятницу в парке имени Горького митинг, организованный «Русско-армянским содружеством» и «Союзом армян России». Как и на других мероприятиях – в колонном зале, Международном Доме музыки и других престижных площадках. В них принимали участие вместе с известными представителями армянских организаций, представители государственных и политических и общественных организаций России. Судя по составу участников мероприятий, российский политический истеблишмент стал более открыто и смелее говорить о Геноциде армян. Дело в том, что в практической жизни каждое действо, слово поддержки армян со стороны российских государственных и политических структур вызывает молниеносную протестную реакцию турецких и азербайджанских дипломатов, постоянно выступающих с письмами упреками, протестами и нотами… Однако мероприятия в честь 100-летней годовщины Геноцида армян, огромное количество участников, искренняя поддержка государственных структур и что не маловажно – населения, протесты и призывы турецкой стороны сделались блеклыми и несущественными. Более того, неприличными и надоедливыми.
Возможно, поэтому состав участников митинга был авторитетным и впечатляющим. На украшенной флагами России, Армении, НКР, других государств площадке митинга, на который собралось более 3-х тысяч людей, что для хоть и последнего на неделе, но рабочего дня, беспрецедентное явление, выступили российские и армянские политические и общественные деятели: Президент Союза Армян России Ара Абрамян, Герой Советского Союза и Герой России Артур Чилингаров, Президент «Русско-армянского содружества» Юрий Навоян, Депутат Государственной Думы, заместитель председателя по делам СНГ, генерал-майор Татьяна Москалькова, генерал-лейтенант Норат Тер-Григорянц, депутат Государственной Думы Олег Пахолков, Председатель комиссии по безопасности Мосгордумы Инна Святенко, Председатель правления московской городской организации Союза писателей России Владимир Бояринов. Вместе с российкими друзьями на митинге приняли участие представители национальных диаспор – Президент Союза грузин в России Михаил Хубутия, Сопредседатель научно-просветительского центра “Холокост” Илья Альтман, Председатель Совета молодежных ассоциаций греческих общественных объединений Алексей Черкезов. Все выступившие выразили поддержку и солидарность требованиям армянского народа о признании геноцида и его не повторении в дальнейшем. Отдали должное мужеству и терпению великого армянского народа, нашедшего в себе силы не озлобиться и не возненавидеть турецкий народ. Кроме пламенных, зажигательных речей, прозвучали яркие стихи про судьбу армян и благословенный Арарат. Накал и энергетика митинга выплеснулась за пределы отведенной московскими властями площадки. В ходе митинга из-за большого количества зрителей и машин с флагами Армении и Карабаха на Крымском мосту и других местах образовалась пробка. Однако как ни странно, недовольства и протестов не было слышно и зафиксировано.

Юри Навоян
Юри Навоян

По мнению президента «Русско-армянского содружества» Юрия Навояна – все запланированные Всероссийской комиссией по 100-летию Геноцида армян мероприятия в апреле прошли на должном организационном уровне, с большим участием российских политиков и СМИ. Он добавил, что подвергший геноциду армянский народ, имевший сегодня государство, армию, внешнюю политику и союзнические отношения со многими государствами мира, на равноправной основе отстаивает свои интересы на международной арене. Это позволяет армян, перешагнув 100-летный рубеж Геноцида, более самоуверенно смотреть на Арарат и свое будущее.

Эдвард Сахинов

«Հիշում եմ և պահանջում» հանրահավաքը Մոսկվայում

(ԱՌԱՎՈՏ) Մոսկվայում և Ռուսաստանի մյուս քաղաքներում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների պսակը, բոլոր իրավունքներով կարելի է անվանել «Ռուս հայկական համագործակցություն» և «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպությունների համատեղ կազմակերպմամբ Գորկու անվան կենտրոնական զբոսայգում տեղի ունեցած հանրահավաքը: Ճիշտ այնպես, ինչպես որ մյուս միջոցառումները` Միությունների տան Սյունազարդ դահլիճում, Երաժշտության միջազգային տան Սվետլանովյան դահլիճում և այլ հեղինակավոր հարթակներում: Դրանց հայկական ճանաչված կազմակերպությունների անդամների հետ միասին մասնակցեցին Ռուսաստանի պետական, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Դատելով միջոցառումների մասնակիցների կազմից, ռուսաստանյան քաղաքական վերնախավը սկսել է ավելի բաց ու համարձակ խոսել Հայոց ցեղասպանության մասին: Հարցն այն է, որ գործնականում ռուսաստանյան պետական ու քաղաքական կառույցների կողմից հայերին աջակցության ամեն մի քայլ և խոսք առաջացնում է թուրքական ու ադրբեջանական դիվանագետների կայծակնային բողոքը, ովքեր հանդես են գալիս նամակներով, բողոքներով ու վերջնագրերով… Բայց, 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, մասնակիցների մեծ քանակությունը, պետական կառույցների և որ ոչ պակաս կարևոր է` բնակչության անկեղծ աջակցությունը, խամրեցրին և ոչ նշանակալից դարձրեցին թուրքական կողմի բողոքներն ու կոչերը: Ավելին, դրանք անտեղի և ձանձրալի դարձան:
Հնարավոր է, որ այդ պատճառով էլ հանրահավաքի կազմը հեղինակավոր ու տպավորող էր: Ռուսաստանի, Հայաստանի, ԼՂՀ և այլ երկրների դրոշներով պատված հրապարակում, ուր հավաքված էր ավելի քան երեք հազար մարդ, ինչը թեև շաբաթվա վերջին, բայց աշխատանքային օրվա համար աննախադեպ է, հանդես եկան ռուսաստանյան և հայ քաղաքական և հասարակական գործիչները. «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը, «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը, Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովը, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների հարցերով կոմիտեի փոխնախագահ, ներքին գործերի գեներալ-մայոր Տատյանա Մոսկալկովան, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Օլեգ Պոխալկովը, Մոսկվայի քաղաքային Դումայի պատգամավոր, անվտանգության կոմիտեի նախագահ Իննա Սվյատենկոն, Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի քաղաքային կազմակերպության նախագահ Վլադիմիր Բոյարինովը: Ռուսաստանյան բարեկամների հետ միասին հանրահավաքում ելույթ ունեցան ազգային համայնքների ներկայացուցիչները. «Ռուսաստանի վրացիների միության» նախագահ Միխայիլ Խուբուտիան, «Հոլոքոստ» գիտա-լուսավորչական կենտրոնի համանախագահ Իլյա Ալտմանը, Հունական երիտասարդական կազմակերպությունների ընկերակցության նախագահ Ալեքսեյ Չերքեզովը: Բոլոր ելույթ ունեցողները համերաշխություն և աջակցություն հայտնեցին ցեղասպանության ճանաչման և հետագայում դրա չկրկնման հարցում հայ ժողովրդի պահանջին: Նրանք արժանին մատուցեցին հայ ժողովրդի հերոսությանը և համբերությանը, ով իր մեջ ուժ գտավ և թուրք ժողովրդի նկատմամբ անհանդուրժողություն ու չարություն չդրսևորեց: Բոցաշունչ ելույթներից բացի հնչեցին նաև վառ բանաստեղծություններ հայ ժողովրդի ճակատագրի և օրհնյալ Արարատի մասին: Միտինգի ընթացքում, մասնակիցների և Հայաստանի ու Ղարաբաղի դրոշներով մեքենաների մեծ քանակության պատճառով մոտակա Ղրիմյան կամրջի վրա և այլ վայրերում խցանում էր առաջացել: Բայց, որքան էլ զարմանալի է, դժգոհություն և բողոքներ չեն լսվել և արձանագրվել:

«Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանի կարծիքով, 100-րդ տարելիցի միջոցառումների համառուսաստանյան հանձնաժողովի կողմից ապրիլին նախատեսված բոլոր միջոցառումները անցան կազմակերպական պատշաճ մակարդակով, ռուսաստանյան մեծ թվով քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների մասնակցությամբ: Նա հավելեց, որ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը, այսօր ունենալով իր պետականությունը, բանակը, արտաքին քաղաքականությունը և դաշնակցային հարաբերություններ աշխարհի շատ երկրների հետ, իրավահավասարության դիրքերից է հետամուտ իր խնդիրների լուծմանը: Դա թույլ է տալիս, որ Ցեղասպանության 100–րդ տարելիցի սահմանը հատած հայ ժողովուրդը ավելի ինքնավստահ նայի Արարատին և իր ապագային:

Էդվարդ Սախինով