ՀՅԴ ԿԿ ներկայացուցչի հանդիպումները Մեծ Բրիտանիայում

Փետրվարի 23-ին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Միացյալ Թագավորության ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի անդամ Սեւան Արթինի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի հիմնահարցի, Արցախի քաղաքական եւ տնտեսական իրավիճակին վերաբերող հարցեր:

Նույն օրը Միացյալ Թագավորության պառլամենտում տեղի է ունեցել ՀՅԴ ԿԿ ներկայացուցչի հանդիպումը պառլամենտի անդամներ Ջոն Ուայթինգդեյլի եւ Սթիվեն Փաունդի հետ: Ջոն Ուայթինգդեյլը հանդիսանում է Մշակույթի,լրատվության եւ սպորտի հանձանաժողովի, ինչպես նաեւ հայ-բրիտանական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը:

Դ. Իշխանյանը ներկայացրել է Արցախի ներկա քաղաքական եւ տնտեսական իրավիճակը, ՀՅԴ Արցախի կառույցի տեսակետները Արցախի հիմնախնդրի առնչությամբ , ինչպես նաեւ կարևորել է Արցախի միջազգային ճանաչումը: Նկատի ունենալով Արցախի առաջիկա խորհրդարանական ընտրությունները՝ ՀՅԴ ներկայացուցիչն առաջարկել է զրուցակիցներին դիտորդական կարգավիճակով մասնակցել ընտրական գործընթացին՝ մոտիկից ծանոթանալու Արցախի որդեգրած ժողովրդավարական ուղուն: