Ղարաբաղը ներդրողներ է փնտրում

(aravot.am) Մոսկվայում տեղի ունեցավ Արցախի զարգացմանը նվիրված ֆորում Ղրիմի և Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, որոնք հանգեցրին աշխարհաքաղաքական լուրջ ցնցումների և պատժամիջոցների կիրառման տեսքով Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշման, այսպես թե այնպես ԼՂՀ և Ռուսաստանի հայկական հասարակական կազմակերպությունների միջև կապերի հաստատման նոր ու ոչ սովորական միջոցների փնտրման խնդիր են դնում:

Նոյեմբերի 20–ին Տագանկայում, «Ռումս» հյուրանոցի սրահում հայկական կազմակերպությունների և գործարար շրջանակների հանպատրաստից ֆորումը, դատելով ամեն ինչից, հզոր ազդակ դարձավ Մոսկվայի հայ համայնքի և գործարար շրջանակների կողմից Ղարաբաղի նկատմամբ նոր ալիքի ձևավորման համար: Համայնքի հետաքրքրության և համակրանքի գրավման համար ԼՂՀ ղեկավարությունը ոչ մի նոր բան չի հնարել, այլ սկսել է պարզ ու հասանելի, ավելի շուտ` բաց, խոսել իր ծրագրերի մասին:

Ֆորումի գլխավոր գործող անձը` ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, հանդես եկավ «Արցախի ներդրումային հնարավորությունները և տնտեսական զարգացման հեռանկարները. ծրագրեր և համագործակցության հնարավորություններ» զեկուցումով:

Նա բնականորեն, առանց ավելորդ գույների ու բացթողումների նկարագրեց, թե ինչ բարդ իրավիճակում է հարկադրված լինում աշխատելու Ղարաբաղի ղեկավարությունը և բնակչությունը:

Պատերազմի վերսկսման մշտական վտանգը ի վիճակի չէ կանգնեցնելու տնտեսության աճը, ինչը հանդիսանում է Ղարաբաղի իրական անկախության առարկայական հիմքը:

Ա. Աղաբեկյանի ցուցադրած աղյուսակից տեսանելի էր, թե ինչպես է տարեց-տարի կրճատվում Հայաստանի ֆինանսական օգնությունը, ինչպես է աճում սեփական ֆինանսական ապահովությունը: Եվ այնուամենայնիվ, Ա. Աղաբեկյանի խոսքերով,Արցախը ունի դեռ չգործարկված հնարավորություններ տնտեսության տարբեր ճյուղերում: Նա ցուցադրեց, թե ներդրողները ԼՂՀ-ում ինչ հարկային և այլ արտոնություններ ունեն: ԼՂՀ կառավարության հարկային քաղաքականության վերլուծությունը թույլ է տալիս խոսելու մի յուրօրինակ օֆշորոյին գոտու մակարդակի մասին:

Հետաքրքիր ու գրավիչ տնտեսական ծրագրերի հետ մեկտեղ ԼՂՀ կառավարությունը մշակել և իրագործում է տնտեսությունում ֆինանսների ներգրավման նոր ձև` Ազգային վիճակախաղի տեսքով, որի եկամուտը ուղղվում է տնտեսության զարգացմանը: 2014 թ. դեկտեմբերի 28–ին տեղի կունենա Ազգային վիճակախաղի երկրորդ խաղարկությունը: Անցյալ տարվա վիճակախաղի միջոցներով Իշխանաձորում կառուցվել են տներ բազմանդամ ընտանիքների համար և բացվել են նոր աշխատատեղեր: Այսպիսով, Արցախի տնտեսության ամրապնդմանը մասնակցելու հնարավորություն է բացվում ոչ միայն խոշոր ներդրողի, այլ նաև միջին դասի և ամեն ցանկացողի համար: Վիճակախաղի մեկ տոմսը արժե ընդամենը հինգ դոլար: Ֆորումում ԼՂՀ փոխվարչապետի զեկուցումը շահագրգիռ արձագանք և պատասխան առաջարկություններ առաջացրեց: Արցախից պահածոների խոշոր քննարկություն գնելու և Ռուսաստանում իրացնելու ցանկություն հայտնեց մոսկովյան ընկերություններից մեկը, խոսվեց նաև Արցախում աշխատելու համար Մոսկվայում բաժնետիրական ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին: Շատերը ցանկություն հայտնեցին տեղում ծանոթանալու համագործակցության հնարավորություններին:

Ա. Աղաբեկյանը վստահեցրեց, որ բոլոր առաջարկություններն ու դիտողությունները հաշվի կառնվեն:

Ամփոփելով հանդիպումը, Ֆորումի կազմակերպիչ, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ ԼՂՀ փոխվարչապետի հետ երկխոսությունը, ԼՂՀ կառավարության ծրագրերի հետ ծանոթությունը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ ձևեր, որոնք թույլ են տալիս իրացնելու այն բարոյական ու հոգևոր պարտքը, որը յուրաքանչյուր հայ ունի Արցախի նկատմամբ: Մեր խնդիրն է ընդլայնելու շահագրգիռ անձանց շրջանակը, գտնել խիզախ ու հավատարիմ գործընկերներ: Սա ոչ միայն Արցախի, այլ նաև ողջ հայության խնդիրն է: Եվ լավ է, որ Արցախի ղեկավարությունն ու կառավարությունը գտնվում են ներդրողների և սփյուռքի հետ աշխատանքի նոր մեթոդների ու ձևերի մշտական փնտրտուքի մեջ, որ ֆինանսական օգնություն չեն խնդրում, այլ առաջարկում են փոխշահավետ և օգտավետ բիզնես: Դա համապատասխանում է ժամանակի ոգուն և համոզիչ է: ԼՂՀ կառավարության և Մոսկվայի հայ համայնքի հաջողված երկխոսության արդյունքում «Ռուս-հայկական համագործակցությունը» առաջարկեց դրա փորձի հիման վրա Մոսկվայում Արցախի ներդրումային ամենամյա մեծ ֆորում անցկացնել:

Էդուարդ Սախինով

Նկար՝ Արթուր Աղաբեկյան, Յուրի Նավոյան