[Թարմացված] Եվրոպական պատվիրակության հանդիպումները Արցախում

Արցախի եւ Բելգիայի համալսարանների միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց

(ԱՊԱՌԱԺ) Հոկտեմբերի 13-ին ԱրՊՀ-ն հյուրընկալել էր Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպա-Հայաստան

Մանուշ Մինասյան, Բեռնար Կուլի
Մանուշ Մինասյան, Բեռնար Կուլի

խորհրդատվական խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունն Այցելել է արցախի պետական համալսարան: Տիկին Թեոխարուսին ուղեկցում էին իր օգնական Իոաննիս Խարալամպիտիսը եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբի նախագահ՝ Գասպար Կարապետյանը, Լյուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Բեռնար Կուլիին: Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Արցախի մայր ԲՈՒՀ այցի նպատակն էր Արցախի պետական համալսարանի և Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանների միջև համագործակցության հռչակագրի ստորագրումը:

«Մեր համալսարանի միջազգային գործակցության պատմության վերաբերող էջը հարստանում է ևս մեկով. դա Արցախի և Բելգիայի համալսարանների միջև հռչակագրի ստորագրումն է, որը նոր խթան կհանդիսանա համալսարանի գիտա-կրթական զարգացման ուղղությամբ», – հանդիպման ժամանակ նշեց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը:

Պրոֆեսոր Բեռնար Կուլին նշեց, որ Լյուվենի համալասրանը աշխարհի ամենահին համալսարաններից է և եզակիներից, որ ունի 200 տարվա պատմություն ունեցող հայագիտության ամբիոն, և հավելեց. «Հռչակագիրը հնարավորություն է, որպեսզի Արցախը և Արցախի համալսարանը ճանաչելի դառնան Եվրոպայում: Այն, որ Արցախում կա այսպիսի համալսարան, արդեն իսկ խոսում է այն մասին, որ տեղի իշխանությունները կարևորում են կրթությունը»:

Եվրապատգամավոր Էլենի Թեոխարուսն իր խոսքում նշեց, որ. «ԼՂՀ-ն մեկուսացումից դուրս բերելու լավագույն տարբերակը կրթությունն է»:

Հանդիպման ավարտին Յանիս Խարալամպիտիսին և Բեռնար Կուլիին ԱրՊՀ Գիտական խորհրդի որոշման համաձայն գիտության և կրթության ոլորտում ակնառու նվաճումների, Լյուվենի կաթոլիկ համալսարանի և Արցախի պետական համալսարանի մրջև գիտական կապերի հաստատման համար շնորհվեցին Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտորի և պրոֆեսորի կոչումներ:

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արցախի նախագահը ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին

(ԱՊԱՌԱԺ) Հոկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին:

Հանդիպմանն քննարկել են Եվրոպա-Արցախ փոխգործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի նախագահը նշել է, որ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն ուղղություններից մեկը, և պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է փոխգործակցության շարունակական ընդլայնման մեջ:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեում հյուրընկալվեց Եվրախորհրդրանաի պատգամավոր Էլենի Թեոխարուսը

(ԱՊԱՌԱԺ) Այսօր ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի գրասենյակում հյուրընկալվեց Կիպրոսը ներկայացնող Եվրոպական Միության խորհրդարանի պատգամավոր, Եվրոխորհրդարանում Եվրամիություն–Հայաստան բարեկամության խումբի նախագահ դոկտ. Էլենի Թեոխարուսը:

Ձախից՝ Իոաննիս Խարալամպիտիս, Էլենի Թեոխարուս, Դավիթ Իշխանյան, Գասպար Կարապետյան, Ալյոշա Գաբրիելյան, Վահրամ Բալայան
Ձախից՝ Իոաննիս Խարալամպիտիս, Էլենի Թեոխարուս, Դավիթ Իշխանյան, Գասպար Կարապետյան, Ալյոշա Գաբրիելյան, Վահրամ Բալայան

Էլենի Թեոխարուսին ուղեկցում էին իր օգնական Իոաննիս Խարալամպիտիսը եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբի նախագահ՝ Գասպար Կարապետյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներ ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության անդամ Վահրամ Բալայանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Արցախի խնդրի արդարացի լուծման կարևորությանը վերաբերյալ հարցեր:

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը բարձր գնհատեց տիկին Թոեոխարուսի գործունեությունը՝ Արցախի ժողովրդի արդար պահանջները եվրոպական ատյաններում ներկայացնելու և պաշտպանելու գործում և համառոտ ներկայացրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման համար պայքարը :

<<Ես իմ գործունեությամբ ամբողջությամբ սատարում եմ ինքնորաշման իրավունքը` նամանավանդ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, քանի որ Արցախի ժողովրդը, լինելով ադրբեջանական օկուպացիայի տակ, արդար պայքարով վաստակեցին այդ իրավունքը>>, – հանդիպման ժամանակ նշեց տիկին Թեոխարիուսը և հավելեց. <<Ձեր արդար գործում աշխատեք թույլ չտալ այն սխալները, որոնք եղան Կիպրոսում` այսինքն պետք է ժամանակին համահունչ անել բոլոր քայլերը>>:

Շուտով Ձեզ կներկայացնենք տիկին Թեոխարուսի հետ aparaj.am-ի հարցազրույցը:

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արցախի խորհրդարանի նախագահն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին

(ԱՊԱՌԱԺ) Ինչպես հաղորդում է Արցախի խորհրդարանի մամլո ծառայությունը, հոկտեմբերի 11-ին ԼՂՀ Աազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արցախի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Էլենի Թեոխարուսի՝ Եվրոպական հարթակներում Արցախի ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանությանն ուղղված քաղաքական աջակցությունն ու անձնական նվիրվածությունն Արցախին:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների ընդլայնման թեման:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի նախագահ Գասպար Կարամպետյանը: